Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Ամառային զեղչեր՝ հայրենիքի վաճառքի վրա․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը հոդված է գրել, որում անդրադառնում է երկրում ստեղծված իրավիճակին։ Հոդվածը կարդացեք ստորև։

Երեկ Վլ. Պուտինը անոնսեց, որ առաջիկայում Հայաստանի և հայ ժողովրդին սպասվում են «բարդ, սուր և զգայուն լուծումներ», շեշտելով, որ դա հնարավոր է միայն ժողովրդի վստահությունը ունենալու դեպքում, ինչն արձանագրվել է ընտրությունների արդյունքում։ ՌԴ նախագահն այդ լուծումների պատմական բեռը դրեց Նիկոլին քվեարկած մոտ 700 հազարի վրա։  

Հիմա մնում է հասկանալ, թե որն է Նիկոլին մերժած 400 հազարի և քվեարկության չգնացած մոտ 800 հազար անելիքը և պատասխանատվությունը։

Ընտրողների կամ քաղաքացիների թիվը դառնում է քաղաքական պրոցես, եթե քաղաքական վերնախավերը կարողանում են ճիշտ ձևակերպել հարցերը, լինել համոզիչ և անկեղծ։ ՌԴ նախագահի խոսքերից հետո Հայաստանում, ամենայն հավանականությամբ, ոչինչ էլ չի կատարվելու։ Նույնիսկ վերջին օրերի մամուլի վերլուծությունը՝ իշխանական և ընդդիմադիր դաշտի խմորումների մասին հուշում է, որ ազգային դեֆոլտի մեջ ենք։ Մեր գլխավոր թեմաներն են՝ ում կհասնի ԱԺ փոխխոսնակի աթոռը, ովքեր կդառնան հանձնաժողովների նախագահներ, ով կհասցնի գրավել ԱԺ ամենամեծ ու հարմար կաբինետները և այլն։ Մամուլը, ի դեպ մեղք չունի, այն հայելու պես փոխանցում է քաղաքական վերնախավերի տրամադրությունը կամ կոնկրետ դեմքերի ցանկությունները։

Ի՞նչ անել։ Նիկոլը շատ լավ գիտի, թե ինչ է սպասվում, և անելու է ամեն ինչ, որ բարդ, սուր և զգայուն լուծումների պատասխանատվությունը սահուն բարդի նաև ողջ ժողովրդի ու ողջ քաղաքական վերնախավի վրա։

Նա այդ տեխնոլոգիաներին լավ տիրապետում է։ Հակառակ թևի խնդիրները, թվում է, շատ պարզ են.

ա/ Պահանջել գաղտնազերծում՝ թե ի՞նչ լուծումների մասին է խոսքը

բ/ Նախաձեռնել հանրային լայն քննարկումներ

գ/ Ներկայացնել սեփական մոտեցումները

դ/ Անհրաժեշտության դեպքում կազմակերպել դիմադրություն

Եթե սա չարվի, ապա Նիկոլը կստանա բարոյական իրավունք՝ կրկին ասելու, որ միակ մեղավորը և պատասխանատուն ինքը չէ։

Արդարացումները, թե ամառ է, շոգ է, մարդիկ հակված չեն՝ կենցաղային խոսակցություններ են։ Ստացվում է, որ ամռանը հայրենիքը վաճառվում է զեղչված գներով՝ որպես շուտ փչացող ապրանք։ Ստեղծվել է ոչ ստանդարտ ու չափազանց վտանգավոր վիճակ։ Ի՞նչ անել։ Ակնհայտ է, որ ստանդարտ քայլերով արդյունք չենք ունենալու։ Պետք են նոր գաղափարներ ու նոր գործելաոճ։

Պուտինի խոսքն ուղղված էր ոչ այնքան Նիկոլին

Պետք է վերանայել շատ բան՝ որոշումներ կայացնելու մեխանիզմներից մինչև որոշումների նպատակներ։ Պետք է փոխել հարցերի քննարկման և որոշումների կայացման մեխանիզմը։ Գործող մեխանիզմի արդյունքը տեսնում ենք՝ դա այն է, ինչ այսօր կա։ Պետք  է փոխել պայքարի ձևաչափը՝ պահպանելով էֆեկտիվ կորիզը, պետք է ընդունել, որ նոր իրողությունը նոր բան է պահանջում։

Պետք են նոր քայլեր, նոր հռետորաբանություն, նոր, ոչ ստանդարտ մոտեցումներ։

Մի մասնավոր ու համընդհանուր առաջարկ

«Հայաստան» դաշինքից երեք հոգի կարող է հրաժարվել մանդատից՝ դեպի ԱԺ մուտք բացելով Գեղամ Նազարյանի համար։ Սա չի արվում անձի համար, սա արվում է  հանուն գործի։ Եթե իշխանությունը ձեռ է առնում ողջ հասարակությանը՝ Արգիշտի Քյարամյանին արիության մեդալ տալով, ապա մենք պետք է ցույց տանք, որ գոնե մենք պատերազմը և իր հետևանքները հասկանում ենք ողջ խորությամբ և լրջությամբ, և որ չենք պատրաստվում մասնակցել իրենց թատրոնին՝ խաղի այդ կանոններով։ Գեղամ Նազարյանը ներկայացնում է հարյուրավոր զոհվածների, վիրավորների ընտանիքներ, Գեղամի աշխատանքային օրն անցնում է այդ մարդկանց հետ, և բոլորս գիտենք, որ այդ մարդիկ, Գեղամին վստահելով, նրան լիազորել են՝ լինել ԱԺ-ում։ Մենք պետք է հնարավորություն ստեղծենք, որ այդ հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր ընտանիքների ներկայացուցիչը լինի ԱԺ-ում։

«Հայաստան» դաշինքը նաև այս օրինակով պետք է ցույց տա, որ նոմենկլատուրային կառույց չէ, և պատրաստ է այժմ ու այսուհետ գնալ ոչ ստանդարտ լուծումների՝ ի շահ գործի։ Գեղամ Նազարյանն այն գործիչն է, ով կարող է ԱԺ-ում ապահովել ոչ ստանդարտ մթնոլորտ։ Ուրեմն ինչո՞ւ չգնալ այդ քայլին։ Եթե կա գաղափար, որ ընդդիմության առաջին քայլերից մեկը պետք է լինի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծումը, ապա եկեք ընդունենք, որ հանձնաժողովը՝ Գեղամ Նազարյանի մասնակցությամբ և առանց նրա՝ լրիվ տարբեր բաներ են։ Ուրեմն Գեղամը պետք է լինի ԱԺ-ում։

Տեխնիկապես ճանապարհն էլ շատ պարզ է. ինչպես քվոտավորված կազմվել է ցուցակը, այնպես էլ քվոտավորված մեկական հոգի կարող է հրաժարվել մանդատից։ Գեղամի ներկայությունն ԱԺ-ում հենց այսօր կարևոր է։

Անբնական է, եթե այս ավերիչ պատերազմից 6-7 ամիս հետո զոհերի ընտանիքներից որևէ ներկայացուցիչ չլինի ԱԺ-ում։ Եթե իշխանությունը մեդալներ որ կոչումներ է հանձնում երկիրը հանձնածներին, ապա ընդդիմություն պարտավոր է անել իր քայլը։

Դիմադրության քայլեր

Իշխանությունը սկսել է տոտալ ճնշումներ և բռնություն՝ համայնքապետերի հանդեպ, հատկապես՝ Սյունիքում։ Սա արվում է հետընտրական մթնոլորտի հմուտ բանեցմամբ, բայց ունի նաև այլ նպատակ՝ կոտրել դիմադրության վերջին հնարավոր օղակները։ Սա պետք է հասկանալ շատ հստակ, մենք իրավունք չունենք մարդկանց, որոնք քաղաքացիական և հայրենատիրական կեցվածք են դրսևորել ամենադժվար պահերին, մենակ թողնենք հիմա, երբ արդեն կաբինետների և մանդատների բաշխման հաճելի պահն է։ Պետք է շատ կտրուկ և շատ պինդ կանգնել այդ մարդկանց կողքին, Սյունիքի կողքին, Սյունիքի համայնքապետերի, սյունիքյան ծագումով գործիչների կողքին, համախմբել ողջ ռեսուրսները՝ նրանց պաշտպանությունը կազմակերպելու համար՝ ԱԺ-ում և դրանից դուրս։ Սա հավասարաչափ վերաբերում է հետընտրական պետական տեռորի տակ հայտնված բոլոր գործիչներին՝ պրոֆեսոր Չարչյանից մինչև գյուղապետեր և անծանոթ անուն-ազգանունով բուժքույրեր և այլոք։

Ավելին․․․
Աղբյուր