Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթԵրբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից
Քաղաքականություն

Մանուկյան Խաչիկի «քաղաքացիական ակտիվիզմը»

Հայկական լրահոսում երբեմն լինում են տեղեկություններ, որոնց անդրադառնալիս ակամայից ուզում ես սկսել «Ժամանակին կար մի երիտասարդ» արտահայտությամբ։ Հենց այսպես թերևս կարելի է խոսել Աժ նախկին Հանրապետական պատգամավոր Խաչիկ Մանուկյանի մասին։ Վերջինս օրեր առաջ պետք է կրկին պատգամավորական մանդատ ստանար Ծառուկյան դաշինքի ցուցակով, սակայն մինչ այդ մանդատից հրաժարվելու դիմում էր գրել, սակայն արդեն մանդատների բաշխման օրը Մանուկյանը հանկարծ որոշեց որ ինքը չի գրել իր դիմումը և դիմումից հրաժարվելու նոր դիմում գրեց։ Ինչևէ, սրա մասին էչ որ կուզնայինք գրել, սակայն եթե մի փոքր հետ հայացք են գցում սույն գործչի «անցած ուղուն» ապա հիշարժան շատ քիչ բան ենք տեսնում։

Մինչ «ամեն ինչ հանուն մանդատի» օպերացիան Խաչիկ Մանուկյանը հայտնվել էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում իրեն պատկանող «Մաքս գրուպ» թռչնաբուծական ընկերության նկատմամբ ՏՄՊՊՀ կողմից կիրառված տուգանքի արդյունքում։ Ավելի պարզ, ընկերությունը տուգանվել էր հավկիթների պիտանելիության և արտադրաման ժամկետները չմակնիշելու պատճառով։ Այս անցած պատմությանը թերևս պետք է չէ անդրադառնալ, սակայն այստեղից կարող ենք ենթադրել, որ Մանուկյանի մոտ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում լինելու անհագ ծարավ է առաջացել։ Ավելին, իրականացված «մանդատափայ» գործողությունից հետո, Խաչիկ Մանուկյանը որոշել է համալրել քաղաքացիական ակտիվիստների շարքերը և այս նպատակի համար լավագույն տարբերակ է գտել ճանապարհ փակելը։ Իհարկե, ճանապարհ փակել արտահայտությունը բավական ճոխ է հնչում այն իրադարձության կապակցությամբ, որին կանդրադառնանք։ Բանն այն է, որ համաձայն մեր տեղեկությունների, այսօր Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում, որը Մանուկյանի ծննդավայրն է, գյուղի «հասարակությունը» որոշել էր փակել ճանապարհը որպես բողոքի ակցիա և պաշտպանություն Խաչիկ Մանուկյանի մանդատի՝ պատգամավորական մանդատի։

Դե բնականաբար, պատկերացնում եք, որ գյուղի ճանապարհ փակող «հասարակությունը» կազմված էր 5-6 հոգուց, որոնք ամենայն հավանականությամբ Մանուկյանի բաջանաղներն ու խնամի բարեկամներն էին։ Բայց դե ինչպես ասում են, օլիմպիական սկզբունքով, Մանուկյանն ըստ ամենայնի «բզբզել էր» համագյուղացիներին, որ վերջիններս կազմակերպեն այս ակցիան։ Այստեղ սակայն ամենամեծ հարցերը մնում են անպատասխան՝ ում դեմ է ակցիա անում կամ ներքին կարգով ակցիա կազմակերպում Մանուկյանը, ինչու է ընդհանրապես նա գնում նման մեղմ ասած անտրամաբանական քայլերի և վերաջապես հնարավոր է որ, պատգամավորական մանդատը Խաչիկ Մանուկյանի մոտ առաջացրել է «հալածյալի կոմպլեքս (մանիա պրեսլեդովանիա)», ուստի Մանուկյանը փորձում է իր բազմազբաղ համագյուղացիներին ու բարեկամներին կտրել գարնանային գյուղատնտեսական աշխատանքներից ու դարձնել ճանապարհ փակող բնապահպաններ։

Այս բոլոր իրողությունները համադրելով պարզապես ուզում ես լռել կամ արտահայտվել հայտնի ռուսական ասացվածքով` «у него не все дома»։

Հ․Գ․ Լուսանկարներում «Հանուն Մանուկյան Խաչիկի մանդատի» ակցիայի «բազմաքանակ ակտիվիստներն են»

Միքայել Գալստյան