Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Լավ սովորիր, որ լավ ապրես» կարգախոսով մեր արժեքներն են նսեմացնում․ Ատոմ ՄխիթարյանՑանկացած ոտնձգություն կաթողիկոսի անձի դեմ, ոտնձգություն է Եկեղեցու դեմ. Մենուա ՍողոմոնյանՍուրբ Էջմիածինը եղել է, կա և կմնա հայ ժողովրդի հոգևոր սիրտը. ՀայաՔվե«Խաղաղության» գինը․ ում հաշվին է գործարկվում Վաշինգտոնում կնքված հուշագիրը Գործող իշխանության հակաեկեղեցական քայլերը․ նոր գրոհ Հայ առաքելական եկեղեցու դեմ Հնարավո՞ր է, արդյոք, ձերբազատվել ճանապարհային «քաոսից». «Փաստ» Մակրոտնտեսական ակտիվության «առողջության» սուր դեֆիցիտը. «Փաստ» «Նա ձեռնտու է բոլորին, բացի Հայաստանից և հայ ժողովրդից». «Փաստ» Առաջին անգամ ՀՀ քաղաքացին ՌԴ նախագահի կողմից արժանացել է «Պատվոգրի». «Փաստ» Ի՞նչը չներվեց Շիրակի մարզպետին. «Փաստ» Բացարձակ փոքրամասնության արշավանքը Հայ եկեղեցու դեմ. «Փաստ» Թեհրան–Մոսկվա–Երևան. ձևավորվող նոր առանցք Եվրասիայում. «Փաստ» Օվերչուկի այցը Երևան. Մոսկվայի նոր ազդակները. «Փաստ» Եվրոպական օգնությո՞ւն, թե՞ միջամտություն. Կալլասի շտապողական քայլերը. «Փաստ» Եկեղեցու դեմ ձեռնարկած արշավի առաջին իսկ օրվանից, մենք վճռական պաշտպանել ենք այն. Ա. ՉալաբյանԺամը 16:00 գնում ենք Մայր Աթոռ աղոթելու. Ալիկ ԱլեքսանյանՀրատապ ուղերձ. Փաշինյան մի արա այդ բանը, մի պառակտիր մեր ժողովրդին․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինայում գտնվող եվրոպական nւժերը կկարողանան հետ մղել ՌԴ զnրքերը. Գերմանիայի կանցլերԵՄ-ն 2026 թվականին կարող է ֆինանսական օգնություն չտրամադրել Վրաստանին 30-ամյա երիտասարդը գողացել է 30 գլուխ ոչխար՝ պատճառելով մոտ 2 500 000 դրամի վնաս. գողությունը բացահայտվել էՖրանսիայում հաքերները 16.4 միլիոն մարդու անձնական տվյալներ են գողացել՝ հարձակվելով ՆԳՆ համակարգերի վրա․ FigaroՎերջին ամերիկյան ցենտները աճուրդում վաճառվել են 16.7 միլիոն դոլարով Ուկրաինայի ֆինանսավորման 2 տարբերակ կա՝ ռուսական ակտիվների կամ ԵՄ վարկերի միջոցով. Ուրսուլա ֆոն դեր ԼեյենԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Տոյոտան» (տեսանյութ) Մեզ պետք է առաջնորդ, որը մեզ կմիավորի, ոչ թե կպառակտի․ «Մեր ձևով»Քաղցկեղը դատավճիռ չէ․ կայացել է City of Smile բարեգործական հիմնադրամի ամենամյա գալա-ընթրիքը, որի գլխավոր գործընկերն է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը Դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը«Առաքելություն Բարություն»․ Ռուսաստանից ժամանած մասնագետներն օգնել են զարգացման առանձնահատկություններ ունեցող հայ երեխաներին Գորիսում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում Պատրաստ կլինեմ մենամարտել թեկուզ 10, թեկուզ 5 oր առաջ. Ծառուկյանը բացահայտում Է ծրագրերըԴեկտեմբերի 18-ին 17:00-ին կգրոհե՞ն Մայր Աթոռը, ինչո՞ւ են շարժվելու դեպի ՎեհարանՌուսական ակտիվների վերաբերյալ համաձայնության հասնելու հավանականությունը «50-50» է. ՄերցԲարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market«Ամիսների տանջանքը պարզապես 3 րոպեի համար էր». Ալբերտը՝ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի էմոցիաների մասինՄարդկանց անհրաժեշտ է իրական այլընտրանք, ոչ թե հինն ու ձախողվածը․ Ավետիք Չալաբյան«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը՝ City of Smile-ի գլխավոր գործընկեր Եզդիական համայնքը նշում է սուրբ Զատիկը. համայնքի ներկայացուցիչ, ՀՃԿ անդամ Զ.Խալիտով 3-ամյա Տիգրանը մահացել է պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման հետևանքով․ նախաքննությունն ավարտվել է Փաշինյանը բարոյականությունից խոսելու իրավունք չունի․Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը դեմ է Գերմանիայի ներգրավմանը «Թրամփի ուղուն» ՔՊ-ում քասթինգները թեժ են անցնում Բանակի նոր համազգեստն այնքան վատն է, որ քննադատում են բոլորը Ներդրում մանկապարտեզի կառուցման համար` հանուն մեր երեխաների ապագայի. Կարապետյանը մտածում է քո մասին ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետը դիմում է իրավապահներին. ի՞նչ իրավական հիմքով է սպային դանակահարած անձը նշանակվել ՊՆ նախարար Մարդկանց մոտ տրամադրության անկում կա, մտածում են, թե ի՞նչ է լինելու սրա վերջը. Նաիրի ՍարգսյանԶՊՄԿ-ի հետ համագործակցության շնորհիվ 18 հա տարածք է անտառապատվել «Ոչ» ասող չունենք, ամեն ինչի համաձայնում են. Էդմոն Մարուքյան Ինչո՞ւ են կոմունալ վճարումները դուրս թողնված հետվճարների համակարգից․ Հրայր ԿամենդատյանԱրևային էներգիան վերածվում է լիարժեք, շուրջօրյա էներգիայի աղբյուրի
Իրավունք

Ադրբեջանական իշխանությունների կազմակերպված դատավարություններն արհեստական են, շղարշ՝ աշխարհի համար, որ ունենան գերիներին ազատ չարձակելու «արդարացում» և հասցնեն ռազմական-քաղաքական օգուտներ ստանալ. ՄԻՊ

Մեր գերիների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կազմակերպած դատավարություններն արհեստական են, արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ են միայն նրա համար, որ ունենան գերիներին ազատ չարձակելու «արդարացում», իսկ այդ ընթացքում հասցնեն որքան հնարավոր է շատ ռազմական-քաղաքական օգուտներ ստանալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ադրբեջանական իշխանությունները գերիների անհապաղ վերադարձի հումանիտար պարտադիր պահանջն ի սկզբանե են արհամարհել: Փոխարենը` զբաղվել են քաղաքական սակարկություններով ու մարդկանց առևտրով. օրինակ՝ տարածքային կամ ինչ-որ ականապատ քարտեզների դիմաց մաս-մաս պատանդ պահվող մարդկանց փոխանակելու հարցերում: Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է այս փաստը հաստատող անհերքելի ապացույց՝ Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության տեսանյութը:

Դատավարությունների հիմքում դրվում են գերիների «խոստովանական ցուցմունքները» ու դա արվում է այն պայմաններում, երբ ամենօրյա իրական սպառնալիքի տակ է գերիների կյանքը, կոպիտ խախտված է անմարդկային վերաբերմունքի բացարձակ արգելքը։ Շարունակվում է պետական մակարդակով թշնամանքի հրահումը: Միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով այս պրակտիկան հիմնավորված է Պաշտպանի հատուկ զեկույցում: Նման պայմաններում ավելորդ է խոսել արդար դատաքննության կամ որևէ այլ իրավունքի մասին:

Հատկապես դատապարտելի է ադրբեջանական իշխանությունների կողմից դատավարությունների ցուցադրական լուսաբանումը մարդու արժանապատվությունը ոտնահարող եղանակներով: Այդ լուսաբանումներից հետո ամեն անգամ Ադրբեջանում բարձրանում են գերիներին տանջելու, սպանելու կոչեր, հրահրվում է ատելություն (ապացույցները փաստագրված են):

Մարդու իրավունքների պաշտպանին գերիների և անհայտ կորածների ընտանիքներից շարունակաբար ուղղվող բողոքներն ու ահազանգերն ակնհայտ վկայում են, որ դատավարությունները լրացուցիչ հոգեկան տառապանքներ են պատճառում, ավելի ցավալի են դարձնում մարդկանց ապրումները:

Վերջապես, չպետք է մոռանալ այն հիմնարար փաստը, որ գերեվարումները տեղի են ունեցել արցախյան հակամարտության շրջանակներում, որը մինչ այժմ չի ավարտվել: Այսինքն` Ադրբեջանում պահվող բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են ի սկզբանե:

Հետևաբար, ցանկացած դատավարություն ի սկզբանե կեղծիք է, միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ ստեղծված շղարշ` դրանք ինչ-որ ձև լեգիտինացնելու երանելի ցանկությամբ, իսկ գերիներին կալանքի տակ պահելը` արգելված պատիժ: Այս վիճակը կոպիտ խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները, այդ թվում` Ժնևի 1949թ. երրորդ կոնվենցիան:

Այս ամենը պետք է նկատի ունենան բոլորը, այդ թվում` հայաստանյան մասնագիտական շրջանակները:

Մարդու իրավունքների պաշտպանը նորից է հրավիրում միջազգային հանրության ուշադրությունը այս փաստերին և ադրբեջանական իշխանությունների պահվածքին, որ կոպտերեն ոտնահարում է միջազգային իրավունքի հիմքերը, խաթարում է տասնյակ տարիներով մշակված միջազգային մարդասիրական  իրավունքի համակարգը: Այս հայտարարությունը անհրաժեշտ ապացույցներով ևս կուղարկվի բոլոր կառույցներին:

Ավելին․․․