Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Յունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունն իրավունք չունեն մուննաթ գալու ընտրողի վրա․ խնդիրն այլ դաշտում է․ Աբրահամ Գասպարյան

Նիկոլիզմի դարաշրջանն ավարտվեց: Ձնհալն սկսված է: Խորհրդարանի վերջին ընտրությունը պարզաջրեց ամբողջ քաղաքական դաշտը: Բոլորս պարտավոր ենք ընդունել ընտրության արդյունքը: Սա մեր հանրության քաղաքական գնահատականն է անցած-չանցածի: Այս մասին «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է Աբրահամ Գասպարյանը։

«Ընդունել, թե ո՞չ՝ այլ հարց է, բայց մեղադրել քաղաքացուն՝ այնքան էլ ճիշտ չէ, այնպես ինչպես ճիշտ չէ կապիտուլյացիա ստորագրած ու վերարտադրված իշխանության որոշ թափթփուկների լափառոշ ու մեծաբերան պահվածքը՝ հակառակ ճամբարի համակիրների կամ քվեարկողների հանդեպ: Քվե եք ստացել՝ աշխատե՛ք, մի փոքր բարձրացեք շրիշակից ու ձեզ աշխատեք շատ խելոքի տեղ չդնել, ոչ էլ թերագնահատել այլոց ինտելեկտուալ կարողությունները, որովհետև ինտելեկտն ու ազգային մտածողությունը ձեր աքիլլեսյան գարշապարն է...զգույշ եղեք»,-ասել է նա։

Աբրահամ Գասպարյանը նշել է՝ ժողովրդի քվեարկությունը քաղաքական մարաթոնի մեջ մտած ուժերը պետք է այն ընդունեն ի գիտություն և աշխատեն իրենց թերացումները բացահայտելու ուղղությամբ:

«Մեր խնդիրներն այստե՛ղ են սկսվում...երբ ընտրողին մեղադրու՛մ ես սխալ կամ ապազգային ընտրություն կատարելու համար, նախ նրան պիտի հիմնավորես ու բացատրես ինչու՞...եթե անկե՛ղծ ես, օբյեկտի՛վ, ապա հաստատ պատասխան չես գտնելու մի քանի էական հարցի...իսկ 30 տարի մենք զբաղվե՞լ ենք մեր հանրության սոցիալական ու քաղաքական կրթվածության կամ հասունության հարցով, 3 տասնամյակ՝ մենք ի՞նչ ենք տվել մեր կրթական համակարգով, արդյո՞ք գիտակից ու հասուն ընտրություն կատարող քաղաքացի պատրաստե՞լ ենք...հասարակ օրինակ եմ ուզում տալ...նույն Սյունիքի մեր բնակավայրերը, որոնք Նիկոլը դրանք դարձրեց սահմանամերձ...քանի՞ անգամ ենք գյուղապետների դուռը ծեծել՝ ո՛չ նախընտրական շրջանում, քանի՞ անգամ ենք հարցրել՝ ի՜նչ խնդիր ունեք՝ բերքի իրացումից մինչև պարարտանյութ, ոռոգման ջուր ու չգիտեմ ինչ...չե՛նք արել, դրա համար էլ, երբ Նիկոլ Փաշինյանն այցելեց նրանց տուն, գավառականի պահվածքով, անբարեկիթ, պետության ղեկավարին ոչ հարիր խոսքով սկսեց հայհոյել քաղաքական հակառակորդներին ու մի 2 բաժակ օղի՛ խմեց, գյուղացուն էլ ասաց՝ ցավդ տանեմ, լա՛վ ա լինելու, կդասավորեմ, որ մի հատ կոմբայն մտնի էս մի քանի գյուղը...ի՞նչ եք կարծում...ա՞յս մեթոդն է աշխատում, թե՞ անվտանգության բաղադրիչների ու համակարգերի մասին, դիցուք, Աբրահամ Գասպարյանի կամ մեկ այլ մասնագետի ահազանգը, ռիսկերի հաշվարկն ու վերլուծությունը: Քաղաքական ընդդիմությունն, այո՛, պիտի խելամտության սահմաններում փորձի հասկանալ՝ որտե՞ղ է կեղծվել ընտրությունը, համատարած խախտումները, ուղղորդումները, բոլոր կողմերից բաժանված կաշառքի չափը, բանակի ներգրավումը...հազար ու մի գործո՛ն կա...այդ ամբողջը պիտի ուսումնասիրի, վիճարկի, պաշտպանի իր քվեն...եթե կարողանա ապացուցել, որ ընտրակեղծիքների մեքենան այնպես է աշխատել, որ էակա՛ն ազդեցություն է ունեցել ընտրության վերջնական արդյունքի վրա, ուրեմն պիտի գնա մինչև վերջ, բայց ի տարբերություն գործող իշխանության, որը մասնագիտացա՛ծ է դանոսներ գրելու, սուտ ու կեղծ տեղեկություններ տարածելու հարցում, պիտի որա՛կ փոխի, որպեսզի հանրությունը տեսնի՝ ո՞վ որ մակարդակում ինչպե՛ս է իրեն պահում: Ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունն իրավունք չունե՛ն մուննաթ գալու ընտրողի վրա: Քաղաքացուն տվել են խաղ, անունը դրել՝ դեմոկրատիա, նա էլ վայելում է իր խաղացածի արդյունքը...դրանում վատ բան չկա: Խնդիրն այստեղ ա՛յլ դաշտում է...արդյո՞ք մենք այդ քվեարկողից կստանանք իրավունքներն ու պարտականությունները լի ու լի գիտակցող, հավաքակա՛ն ամբիցիաների առջև սեփական եսը խոնարհող, ազգային-պետական շահերը գիտակցող, վտանգներն զգացող քաղաքացի, թե ոչ...կասեք՝ ո՛չ բոլորն են բանիմաց ու գիտակից...հենց դա է՛լ ասում եմ և պահանջում ցանկացած իշխանությունից հասնել հենց ա՛յդ նշաձողին...եթե երկրում քաղաքացի՛ն է որոշում իր ճակատագիրը, ուրեմն պետությունն այդ քաղաքացուն տգետ պիտի չթողնի՛»,-ասել է նա։

Աբրահամ Գասպարյանն ընդգծել է՝ պիտի հասնենք նրան, որ այդ բարեկեցիկ հասարակությունը չխաբվի ամեն սուտ մարգարեի խոսքին ու խոստմանը: Գոռոզամտությունը պետք է վանել, լավ տեղ չի տանում: Ամբիցիաները չափավորենք, կամ էլ դրանք վերածենք հավաքականի՝ ազգայինի, պետականի: «Հասարակ օրինակ եմ տալիս՝ էմոցիոնալ շերտը մի կողմ թողած՝ հայրենիքին պետք է նայել որպես հավաքական սեփականություն, որի նկատմամբ սխալ խոսքը պետք է արմատախիլ անենք: Էլ մեր երկրում չպիտի՛ լինի հայաստանցի-ղարաբաղցի-ախպար ժամկետանց ու նաֆթալինոտ զրույցները, հայոց բերդաքաղաք Շուշին դժգույն ու դժբախտ համարողներին մեր ժողովուրդն այլևս երես չի՛ տալու, տեղ չի՛ տալու: Եթե Նիկոլի կամ Անկարայի ու Բաքվի շահերն սպասարկող, թուրքի, ռուսի կամ ամերիկացու ոտքի տակ թավալ եկողի հայկականության ընկալումներն այդքա՛նն են, ուզում է 20 միլիոն ձայն ստանա, մեկ է՝ դրանից նրա որակը չի՛ բարձրանում, առավելագույնը՝ Մելիք Ֆրանգյուլի նման անշուք մի անկյուն, եթե իհարկե այս սուրբ հողը հանդուրժի նրա նմաններին:  Հայաստանը չի՛ ծնկելու, Հայաստանն իր մեջ ուժ գտնելու՛ է»․-ասել է Գասպարյանը։

Նա առաջարկել է՝  

1- Թողնե՛լ մանկամտությունը, չափավորել ամբիցիաները, վանել գոռոզամտությունը, մի փոքր դառնալ համեստ:

2- Սպանե՛լ ուրիշի վրա (ռուս, թուրք, ամերիկացի կամ այլազգի) հույս դնելու թաքուն ենթագիտակցությունը ու հասկանալ, որ պետք է հետևողական ու խելամիտ աշխատանք տանենք: Ոչ ոք մեր փոխարեն պարտավոր չէ՛ որևէ բան անել՝ երկիր պաշտպանել, տնտեսություն զարգացնել, անվտանգություն կառուցել: Սա «արխային» ռեժիմի հետևանք է, հանրության սոցիալական ու քաղաքական հասունությամբ չզբաղվելու արդյունք:

3- Ազգայինը վերարժևորենք, հայկականության կոնցեպտուալ հիմքերն արդիականացնենք, խոսենք դարի՛ լեզվով: Երկիր լքել չկա՛, հիասթափվել չկա՛: Պետությունը պիտի սիրենք անկախ իր իշխանավորից:

4- Ազգային կրթության ժամանակակից ռազմավարությա՛մբ պետք է զբաղվենք, որ մեկ տասնամյակ անց ունենանք շոշափելի արդյունք: Հայաստանն ու հայությունը խելամիտ ու ազգային լուծումների՛ կարիք ունի: Հերթը՝ չկոտրվո՛ղ երիտասարդությանն է:

ՀԳ 1- Քաղաքական դաշտը պարզաջրվեց: Էլի՛ կմաղվի: Կարծրատիպերը կոտրվեցին: Ռեպրեսիաները սարերի ետևում չեն: Անկարայի ու Բաքվի շահերն սպասարկող այս իշխանությունը հնարավոր է անցնի պետական ապարատի կադրային գենոցիդի: Ազգային-պետական օրակարգի լեգոն փլուզված է, պետք է զրոյից հավաքել՝ աշխատելով հորիզոնական մակարդակում:

Ավելին․․․
Աղբյուր