Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ընկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր ԿամենդատյանTrust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանՀայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն ՄանվելյանՀայ ժողովուրդն առաջինն ինքն իրեն և իր պետությունը պետք է սիրի և գնահատի. Արսեն ԳրիգորյանՌուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրը«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներ
Քաղաքականություն

Եթե լինի միայն հռետորիկա և ոչ մի գործնական քայլ՝ ո՛չ սահմանազատման, ո՛չ սահմանի որոշման վերաբերյալ, ապա հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը նույնն է մնալու․Ալեքսանդր Խրամչիխին

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի խոսքով՝ քանի դեռ հայ-ադրբեջանական սահմանը լրջորեն դեմարկացիայի չի ենթարկվել, ադրբեջանական զինված ուժերը մնալու են Հայաստանի տարածքում, իրավիճակը չի փոխվի։ Նա Tert.am-ի հետ զրույցում հայտնեց իր տարակուսանքը՝ արդյոք իրականում այդ գործընթացի մասին քննարկումներ կա՞ն, թե՝ ոչ։

«Մինչև այդ գործընթացն իրական ձևով իր ավարտին չհասնի, ադրբեջանաան կողմը շարունակելու է օգտվել իրավիճակից»,- ասաց նա։

Մյուս կողմից, ռուսաստանցի վերլուծաբանի խոսքով, եթե հայկական կողմն անընդհատ հայտարարում է, որ ադրբեջանական զինված ուժերն իր տարածքում են, պետք է ցանկացած քայլ ձեռնարկի դրանց այնտեղից հեռացնելու համար։

«Մենք տեսնում ենք միայն հռետորիկա։ Եվ եթե լինի միայն դա և ոչ մի գործնական քայլ՝ ո՛չ սահմանազատման, ո՛չ սահմանի որոշման վերաբերյալ, իրավիճակը նույնն է մնալու։ Ադրբեջանը հիմա ուժեղ կողմում է, օգտվում է իրավիճակից։ Իսկ ո՞վ նրա փոխարեն այլ կերպ կվարվեր»,- ասաց նա։

Ալեքսանդր Խրամչիխինն անդրադարձավ նաև ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջև կայացած այսօրվա հեռախոսազրույցին, որի   ընթացքում քննարկվել է նաև ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի՝ հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում ՀՀ ԶՈՒ հետ համատեղ ռուս սահմանապահների տեղակայման հարցը։

Նրա դիտարկմամբ, իհարկե, այն չէր վերաբերում Շոյգուին, քանի որ սահմանապահների հարցով պետք է դիմել Ֆեդերալ անվտանգության ծառայություն։ «Դրա համար պետք է վերանայվեն հայ-ռուսական բոլոր անվտանգային հարցերով պայմանագրերը։ Բայց անկախ այս ամենից, եթե չլինի հստակ հայ-ադրբեջանական սահման, ռուս սահմանապահներն այնտեղ չեն լինի։ Երբ լինի սահման, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի պայմանավորվածության գալ, և շատ հավանական է, որ Ռուսաստանը համաձայնվի դրան։ Իսկ հիմա ինչու՞ պետք է իր սահմանապաներին տեղակայի մի սահմանին, որը չկա»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է իրականում ցանկանում Հայաստանը, ապա Խրամչիխինի տպավորությամբ, երկիրը դեռ ուշքի չի եկել Ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունից հետո։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակի փոփոխությունը մեծամասամբ կախված է հայ հասարակությունից․ «Հասարակության տրամադրությունները կզգացվի առաջիկա ընտրությունների արդյունքներով։ Այսինքն՝ հասարակությունը պետք է ընտրի իշխանություն, որը կփոխի իրավիճակը, որը կփորձի գոնե ինչ-որ բան անել, իսկ եթե հասարակությանն ինչ-որ բան ձեռնտու է հիմա, ապա իրավիճակը կշարունակի մնալ նույնը»,- ասաց նա։

Tert.am-ը ռուսաստանցի փորձագետից փորձեց պարզել կարծիքը ադրբեջանական կողմի՝ հայ գերիների դիմաց իր կողմից օկուպացված ականապատված տարածքների քարտեզներով փոխանակման գործընթացի վերաբերյալ։ Նրա դիտարկմամբ՝ գերիների վերադարձը բարդ գործընթաց է․ պետք է վերադարձվեն բոլորը, իսկ դրա համար պետք է անել ամեն ինչ։

Ավելին․․․