Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Գերիների ճակատագիրը շատ կարևոր է, չափազանց կարևոր է նաև անվտանգության հարցը, հիմա մենք երկընտրանքի առջև ենք․ Արցախի արտգործնախարարը՝ ականապատ տարածքների քարտեզներն Ադրբեջանին հանձնելու մասին

Ադրբեջանը երբեք իր նպատակների մասին չի թաքցրել, մենք այդ մասին խոսել ենք երկար տարիներ և միշտ ընդգծել ենք, որ նրանք ամենաազնիվ թշնամիներն են՝միշտ խոսել են իրենց ցանկությունների մասին։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը գերիների փաստը որպես խաղաքարտ է օգտագործում՝ իր կողմից Արցախի օկուպացված տարածքների ականապատված հատվածների քարտեզները վերցնելու համար։

«Հիմա ունենք այն, ինչ ունենք։ Նրանք չեն փոխվելու։ Եթե որևէ մեկը իլյուզյաների մեջ է, դա վատ է։ Նրանք իրենց պարտականությունը շատ հստակ իրականացնում են»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են երկրի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կնոջ` Էմինե Էրդողանի` հունիսի 15-ին դեպի Շուշի ուղևորվելու ժամանակ տեղի ունեցած զրույցից մի հատված, որը վերաբերում է օրերս 15 հայ գերու վերադարձին և դրա դիմաց Լեռնային Ղարաբաղի ականապատ տարածքների քարտեզների փոխանցմանը:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ իրավիճակը բարդ է, բայց ինքը չէ այն մարդը, որին պետք հարց ուղղել, թե արդյոք համարժեք է մեր կողմից քարտեզների տրամադրումը՝ գերիների ստացման դիմաց։ «Իհարկե, գերիների, պատանդների ճակատագիրը շատ կարևոր է։ Բայց մյուս կողմից էլ՝ չափազանց կարևոր է անվտանգության հարցը։ Հիմա մենք կանգնած ենք երկընտրանքի առջև, շատ բարդ երկընտրանքի առջև»,- ասաց նա։

Արցախի արտգործնախարարը նկատեց՝ հիմա մենք անգամ չգիտենք գերիների հստակ թիվը, Ադրբեջանն այն գաղտնի է պահում, և երբևիցե չեն էլ ասելու, քանի որ կան «նուրբ խնդիրներ»։ «Մենք բարձրաձայնել ենք դրանց մասին, հայտարարել ենք, որ չի բացառվում, որ նույնիսկ օրգաններ վաճառեն ապօրինի ձևով։ Դրա մասին մենք տեղեկացրել ենք տարբեր միջազգային ատյանների, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ քանի դեռ ռուս խաղաղապահներն այստեղ են, լայնածավալ պատերազմական գործողություններ հնարավոր չեն։ «Բայց մենք մեր սեփական անվտանգության մեխանիզմները պետք է ունենանք։ Տեսնենք՝ ժամանակը ցույց կտա»,- ասաց նա։

Պատասխանելով դիտարկմանը, թե կարելի է այս իրավիճակում հայտարարել, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը կառուցողական է, երբ մենք էլ մեր կողմից տվել ենք մեր ունենածը՝ գերիների վերադարձի դիմաց, Դավիթ Բաբայանը նշեց․ «Ես ժամանակին խոսել եմ, հիմա էլ չեմ ուզում, իրավունք էլ չունեմ Արցախը դարձնելու շահարկումների առարկա, այս կամ գործչի որակումները մեկնաբանել։ Կասեմ միայն մեկ բան՝ ամեն ազգ արժանի է իր ղեկավարությանը, ղեկավարությունն իր ժողովրդի բարեյահոգեբանական վիճակի հայելին է։ Կառուցողակա՞ն է Ալիևը, թե՝ ոչ, ամեն մարդ իր համար պետք է նախանշի։ Նման որոկավորումների հիմքը տարբեր բաներ են՝ գիտելիքն է, բարոյահոգեբանական կառուցվածքն է, տեսլականն է։ Ալիևը կառոցողական է որոշ ասպարեզներում․ կառուցում է հայ ազգի գերեզմանաքարը։ Սա փաստ է։ Դա նրա կառուցողական բնութագիրներից է։ Ես դա ասել եմ ժամանակին, հիմա էլ կրկնում եմ»,- ասաց նա։

Մեկ այլ դիտարկմանը, թե Ադրբեջանը կարծես թե որոշել է այլ տարածքների ականապատված հատվածների քարտեզներն էլ վերցնել, որոնք նաև պաշտոնական Ստեփանակերտի մոտ են նաև, որն է իրենց դիրքորոշոմը, Դավիթ Բաբայանը պատասխանեց․ «Պայմանավորվածությունն ո՞ւմ միջև է ձեռք բերվել։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի՝ նրանց այդ հարցով դիմել, որպեսզի շահարկումներ չլինեն, Արցախը չդարձնեն ներքաղաքական խաղերի առարկա։ Մենք իրավունք չունենք դա թույլ տալու»:

Իսկ թե արդյոք մտահոգություններ կան Արցախի շուրջ եղած գործընթացների հետ կապված, Դավիթ Բաբայանի խոսքով՝ դրանք վերաբերում են թուրք-ադրբեջանական ալյանսի նպատակներին։

«Բայց ասեմ մի բան՝ ամեն ինչ հնարավոր է կանխել։ Հնարավոր է շատ բան չեզոքացնել։ Ամեն ինչ կախված է մեզնից։ Այլ տեղ չպետք է դա փնտրել։ Նույնիսկ այս կաթվածահար վիճակում մենք ի վիճակի ենք համախմբվել, վերանայել շատ բաներ, դասեր քաղել, դարձի գալ։ Այդ դեպքում լրիվ այլ իրավիճակ կարող է ստացվել մի քանի տարվա ընթացքում, ճիշտ քայլերի, հաշվարկների արդյունքում»,- ասաց նա։

Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի Շուշի այցին՝ Դավիթ Բաբայանը նշեց, որ դա նշանակում է, որ Թուրքիան և Ադրբեջանը չեն վերանայել իրենց մոտեցումը, դիրքորոշումն մեզ վերաբերող հարցերի նկատմամբ։

Ավելին․․․