Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթԵրբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից
Քաղաքականություն

«Հանդիպել եմ պարոն Ծառուկյանին. ԱԺ-ում կլինեմ բացառապես նրա ցանկությամբ». Արտյոմ Ծառուկյանը պատրաստ է հրաժարվել մանդատից

Այս օրերին ակտիվորեն քննարկվում է «Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված իրավիճակը, երբ 12 հոգի դիմել էր ԿԸՀ` ինքնաբացարկների դիմումները չեղյալ համարելու պահանջով: Նրանցից 8-ը մանդատ ստացել էր, սակայն նրանցից մի քանիսը հայտարարել են, որ պատրաստ են կրկին հրաժարվել: ArmLur.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց նաև Արտյոմ Ծառուկյանը, ով ևս այդ 8 անձանց թվում է:

– Դուք այն 12 թեկնածուների թվում էիք, ովքեր ԿԸՀ–ում հետ վերցրին ինքնաբացարկի դիմումները։ Ի՞նչ է տեղի ունեցել «Ծառուկյան» դաշինքում իրականում: Ինչ պայմանավորվածություններ են եղել Ձեզ հետ:

– Նախ ասեմ, որ ես ԲՀԿ-ի հիմնադրման ժամանակահատվածից հանդիսանում եմ այդ կուսակցության անդամը։ Բարգավաճ Հայաստան կուսակցությանն անդամագրվել եմ, որովհետև նրա հիմնադիր նախագահը Գագիկ Ծառուկյանն է։ Իսկ ես հավատում ու վստահում եմ նրան։ 10 տարուց ավելի է ինչ կուսակցական եմ և մշտապես ականատեսն եմ եղել Գագիկ Ծառուկյանի` արդարության, ազնվության, խոսքի ու գործի կատարյալ համատեղությանը։ Իրապես շատ ուրախ եմ, որ այն քաղաքական թիմի ներկայացուցիչն եմ, որի ղեկավարը հենց պարոն Ծառուկյանն է։

Ինքնաբացարկի դիմումի մասով պետք է փաստեմ, որ չկա այնպիսի դիմում, որը տվյալ թեկնածուն ստորագրած չլինի։ Կարծում եմ բոլոր թեկնածուները հստակ գիտակցել են, թե ինչ փաստաթուղթ են ստորագրում և ինչի համար։ Պատգամավորական մանդատի ինքնաբացարկի դիմումից իմ կողմից հրաժարվելու մասով ցանկանում եմ հայտնել, որ դիմումը հետ եմ վերցրել կարծելով որ դա Գագիկ Ծառուկյանի ցանկությունն է։ Նույն օրը հանդիպել եմ պարոն Ծառուկյանին և զրուցել նրա հետ։

– Ձեր հետագա անելիքները որո՞նք են լինելու: Հնարավո՞ր է որոշեք հրաժարվել մանդատից: Եթե Գագիկ Ծառուկյանը Ձեզ ասի հրաժարվեք մանդատից, կհրաժարվե՞ք:

– Մանդատ ստանալը ինձ համար ինքնանպատակ չի, իրականությունից հեռու են այն լուրերըՙ որ արդեն մի քանի օր է շրջանառվում են մամուլում։ Ես Ազգային Ժողովում կլինեմ և օրինաստեղծ աշխատանքով կզբաղվեմ բացառապես Գագիկ Ծառուկյանի ցանկությամբ և նրա որոշմամբ։ Հակառակ պարագայում ԱԺ առաջին իսկ նիստին պատրաստ եմ ԱԺ կանոնակարգ օրենքի 13 հոդվածի համաձայն դիմում ներկայացնելու և հրաժարվելու մանդատից։ Անկախ բոլոր զարգացումներից մի գիտելիքներով և ներուժով մշտապես կանգնած եմ ու կանգնելու եմ Ծառուկյանի կողքին։

Հիշեցնենք, որ ինքնաբացարկների դիմումների հրապարակումից հետո դաշինքից 12 հոգի դիմել էր` այն չեղարկելու պահանջով: Սակայն դրանից հետո Արարատ Զուրաբյանը հայտարարել է դրանից հրաժարվելու մասինՙ իսկ Վահան Կարապետյանն ու Նապոլեոն Ազիզյանն էլ նշել են, թե Գագիկ Ծառուկյանի ասելու պարագայում ևս այդպես կվարվեն: