Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Porsche Cayenne»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Sentra»-ն«Վերջիվերջո, մենք բոլորս նույն նավում ենք, և այդ նավի անունը Հայաստան է». Մհեր Ավետիսյան «Չարիք է բացարձակ իշխանություն ունենալը». Մարուքյանը՝ ԳյումրիումՔՊ շապիկով ուսուցիչ և աշակերտ. Բյուրականի դպրոցի տնօրենը կոլեկտիվի հետ մասնակցում է ՔՊ քարոզարշավին Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Նարեկ Կարապետյանը հրապարակում է ադրբեջանական ծրագրի փաստաթղթերըՈչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն․ Էդմոն ՄարուքյանՀորոսկոպ. Հունիս ամսվա աստղագիտական ​​իրադարձությունները Կամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգան… Բազմամարդ հանրահավաքից հետո Ուժեղ Հայաստանը շարունակում է իրազեկման արշավը ԳյումրիումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» ասուլիսը Գյումրիում Գիշերային ակումբի տնօրենի հետ վիճшբանելուց հետո մի խումբ տղամարդիկ կnտրել են ակումբի մուտքի դուռն ու սրահի գույքըԵս հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զենքի շուկաները մեր առջև բացվեցին․ Նիկոլ ՓաշինյանԻ՞նչ եմ զգում. ցավ. Արտետան՝ ՉԼ եզրափակիչում կրած պարտության մասին Ինչպես է Նարեկ Կարապետյանը շփվում Վարդանանց հրապարակում հավաքված գյումրեցիների հետ Բյուրականի դպրոցի տնօրենը ՔՊ-ի հավաքին մարդ է հավաքում (ձայնագրություն )Գյումրի, Ուժեղ Հայաստան, լուսանկարներ Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառումՍպիտակից մինչև Ալավերդի․ քննարկվել են քաղաքացիներին հուզող հարցերը․ Գագիկ Ծառուկյան Գերմանացիները մշակել են արևային վահանակները քողարկելու միջոց արդյունավետության նվազագույն կորստով. Դրանք նման են մարմարի, աղյուսի և կղմինդրիՄեկ անձի շոուի վերջը. ինչպե՞ս ներդնել իրական պառլամենտարիզմ Հայաստանում․ Էդմոն Մարուքյան Հայեր ջան սա ընտրություն է ճշմարտության և կեղծիքի միջև․ Տաթևիկ Կարապետյան Փոփոխությունները գալիս են Ուժեղ Արևածագ ու Ուժեղ Ծաթեր՝ Սամվել Կարապետյանի հետՈւժեղ Հայաստանում գերակայելու է մարդու իրավունքը․ Արամ ՎարդևանյանԱնկեղծ ժպիտներ ու ջերմ ողջույններ. Գյումրին դիմավորեց Նարեկ ԿարապետյանինԱՄՆ-ի նոր հարձակումը Խաղաղ օվկիանոսում. ամերիկյան արշավի զոհերի թիվը գերազանցել է 200-ըԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանումԼեփ-լեցուն Վարդանանց հրապարակը վանկարկում է` Սամվել՜ վարչապետԻրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակիՀայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի Սամվել Կարապետյանը մինչև օրս կալանավորված է Ադրբեջանի պահանջով. Արամ ՎարդևանյանԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանում. Նարեկ ԿարապետյանԻրանի բանակը հայտնել է Քեշմ կղզու երկնքում թռչող Orbiter անօդաչուի ոչնչացման մասինՆերդրումներ ենք բերելու, որ Գյումրին դառնա միջազգային տուրիստական հանգույց. Սամվել ԿարապետյանBlue Origin հրթիռի պայթյունը բարդացրել է ԱՄՆ-ի՝ Լուսին վերադառնալու ծրագրերը․ PoliticoԷստոնիան Ռուսաստանի հետ սահմանին տեղադրել է առաջին սարքերը, որոնք հայտնաբերում և հետևում են անօդաչու թռչող սարքերին«Մոլդովական սցենարը» Հայաստանը տանելու է «վիլայեթացման». Հրաչյա ՌոստոմյանՖրեդի Մերկուրիի չհրապարակված լուսանկարները իր «գաղտնի դստեր» հետ վերջ կտան վեճերին Թրամփը երրորդ անգամ դավաճանեց դիվանագիտությունը․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին Ուժեղ Հայաստան դաշինքը Գյումրիում է«Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը հրավիրում են հանրահավաքիՊետք է այնպես անենք, որ 50 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար կոնֆլիկտը չվերաբորբոքվի. ՓաշինյանՄայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար «Բարսելոնան» հայտարարել է Էնթոնի Գորդոնի տրանսֆերի մասին․ պաշտոնական «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ԳյումրիումԵթե թաքցնելու բան չունեք, ներկայացրե՛ք նոր Սահմանադրության նախագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքըՀայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբեր
Ժամանց

Աստղագուշակ՝ մայիսի 6-ի համար

Խոյ: Հնարավոր է որոշ դժվարություններ ծագեն, այն էլ` ոչ հակառակորդների մեղքով: Այնուամենայնիվ, այսօր լավատեսությունն ու կենսասիրությունը ձեզ չեն լքի: Կառանձնանաք նպատակասլացությամբ և վճռականությամբ, ինչը թույլ կտա հասնել ցանկացած նպատակի: Ձեր հեղինակությունը կբարձրանա: Շրջապատի մարդիկ սիրով կընդունեն ձեր բոլոր առաջարկները և կհետևեն խորհուրդներին:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մանր անախորժություններ, սակայն, կարճ  ժամանակում,  ձեզ կհաջողվի հարթել դրանք: Այսօր ձեզ ոչինչ չի խանգարի՝ սիրելիի հետ լավ ժամանակ անցկացնոլու, կամ  նոր ծանոթություններ հաստատելու հարցում:

Ցուլ: Օրվա ընթացքում հնարավոր են որոշ տհաճ իրադարձություններ, որոք ձեզ այնքան էլ չեն անհանգստացնի: Ցանկաված իրավիճակում կպահպանեք հանգստություն: Ոմանց համար կարող եք դառնալ ողջախոհության ու սառնասրտության խորհրդանիշ: Հավասարակշռությունը կորցրած մարդիկ այսօր ձեր աջակցության կարիքն ունեն: Պատրաստակամ եք օգնել նրանց, համոզված եք, որ ձեր կենսական էներգիան կբավականացնի  բոլորին:

Հրաշալի օր է ընտանեկան խնդիրները լուծելու, որոշ հարցեր կարգավորելու համար: Հաճախ եք խաղարարարի դեր ստանձնում և անկեղծորեն ուրախանում եք, երբ հաջողության եք հասնում:  Սպասեք նվերների, հաճելի անակնկալների:

Երկվորյակ: Բարդ օր է սպասվում: Լուրջ խնդիրներ կունենաք նրանց հետ, ում ամենաշատն եք հարգում և գնահատում: Վխենալով էլավելի սրել իրավիճակը՝ կփորձեք զերծ մնալ անկեղծ խոստովանություններից, կթաքցնեք ձեր իրական մտքերն ու ցանկությունները, ինչն էլ, իր հերթին, խառնաշփոթի ու թյուրիմացութան առիթ կդառնա:

Մինչ շրջապատի հետ հարաբերություններ պարզելը, նախ փորձեք հասկանալ ինքներդ ձեզ: Այսօր ծագած կոնֆլիկտների մեծ մասը ոչ թե արտաքին, այլ ներքին բնույթի են: Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց, այդ թվում ՝անշարժ գույք ձեռք բերելուց, ներդրումները ևս ցանկալի չեն:  Այսօր ֆինանսական միջոցներ տնօրինելը ձեզ մոտ չի ստացվի:

Խեցգետին: Այսօր իրավիճակը լարված զարգացում կունենա: Ձեզ հաճախ կհիշեցնեն այն մասին, որ պետք է կարևոր որոշում կայացնել, և որքան էլ փորձեք ժամանակ ձգել, միևնույն է հարցը շրջանցել չի ստացվի: Այսօր պարզապես ի վիճակի չեք հաշվի առնել բոլոր հանգամանքները, ի դեպ՝ չի բացառվում, որ  որևէ մեկը,  դիտմամբ թե պատահմամբ,  ձեզ կեղծ լուրեր փոխանցի: Փորձեք լիցքաթափվել, լավ մտքերն ի հայտ կգան անսպասելի:

Օգնության ակնկալիք չունենաք նրանցից , ովքեր ձեր գործերին  իրազեկ չեն: Այսօր հնարավոր է զղջաք՝ ժամանակին հարազատների հետ չանկեղծանալու, սիրելիի հետ ձեր ապրումներով չկիսվելու պատճառով: Փորձեք առավել համարձակ և ազնիվ լինել:

Առյուծ: Նպատակահարմար օր է,  ինչպես  անձնական հարաբերություններին, այնպես էլ մասնագիտական գործունեությանը վերաբերող կարևոր հարցեր քննարկելու համար: Լեզու կգտնեք բոլոր այն մարդկանց հետ, ում աջակցության կարիքն ունեք և չեք մերժի նրանց, ովքեր օգնություն կխնդրեն: Հնարավոր է ձեզ համար նոր բացահայտումներ անեք, օգտակար տեղեկատվություն կստանաք: Նոր ծանոթների վրա հրաշալի տպավորություն կթողնեք:

Օրվա երկրորդ կեսը լի է սուր զգացողություններով, բուռն ապրումներով, անմոռանալի իրադարձություններով: Հնարավոր է նոր սիրավեպ: Անձնական կյանքում սպասվում են արմատական փոփոխություններ: Հաջող գնումներ կկատարեք: Կարող եք ձեռք բերել երեկոյան զգեստներ, շատ շուտով դրանք ձեզ պետք կգան:

Կույս: Օրվա ամբողջ ընթացքում լավ տրամադրություն կունենաք, իսկ փոքրիկ անախորժությունները սրտին մոտ չեք ընդունի: Լավատեսությունն ու ինքնավստահությունը կօգնեն սրտեր նվաճել: Կարող եք օգտագործել ձեր անձնական հմայքը որոշ գործնական տարաձայնություններ հարթելու համար: Հրաշալի օր է գնումներ կատարելու համար: Այսօր ձեռք բերված իրերի համար՝ հետագայում չեք զղջա:

Մտերիմների հետ հարաբերությունները հրաշալի են: Շատ խնդիրներ հեշտությամբ կլուծվեն: Այսօր շատ լավ եք հասկանում նրանց, ովքեր թանկ են ձեզ համար, ասես կարդում եք նրանց մտքերը, գուշակում թաքուն հույզերն ու ապրումները: Ի հայտ կգան նոր հետաքրքրություններ ու նախասիրություններ:

Կշեռք: Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք հաճելի ծանոթություններ: Հակառակ սեռի ներկայացուցիչները պատրաստ են իրենց ուշադրությամբ  պարուրել ձեզ: Շփումներում այսօր առավել շրջահայաց կլինեք, կվստահեք միայն նրանց, ովքեր իրոք արժանի են դրան: Հրաշալի օր է զգեստապահարանը թարմացնելու, իմիջը փոխելու համար:

Նշանի որոշ ներկայացուցիչներ այնքան կտարվեն անձնական հարաբերություններով, որ բոլորովին կմոռանան գործերի մասին: Մտերիմները պատրաստ են աչք փակել ձեր որոշ թերությունների վրա, սակայն,  լուրջ վրիպումների դեպքում, ձեզ չեն ների: Փորձեք առավել զգոն լինել:

Կարիճ: Օրվա առաջին կեսին զգացմունքային դաշտն անկայուն կլինի: Ձեզ հատուկ դյուրագրգիռ վիճակը դուր չի գա մտերիմներին: Որքան էլ փորձեն հաշտեցնել ձեզ իրականության հետ, որն, ի դեպ, այնքան էլ անմխիթար չէ, ավաղ, նրանց մոտ ոչինչ չի ստացվի: Մանրուքների շուրջ հնարավոր են վեճեր, որոնց պարզաբանման համար երկար ժամանակ կպահանջվի:

Օրվա երկրորդ կեսին  դրական միտումների ազդեցություն կզգացվի և հետզհետե ավելի կմեծանա: Հնարավորություն կունենաք  պաշպանել ձեր տեսակետը, իրագործել այն ամենն, ինչը վաղուց ծրագրել էիք: Որևէ  մեկից օգնություն չակնկալեք, գործեք ինքնուրույն:

Աղեղնավոր: Ուշադրություն դարձրեք մանրուքներին: Նկատեք այն, ինչն ուրիշների համար անտեսանելի է: Այսօր կվերլուծեք որոշ փաստեր և ճիշտ հետևություններ կանեք, ինչը կօգնի ապագայում խուսափել սխալներից: Թեև զգացմունքային դաշտն այնքան էլ բարենպաստ չէ, հուսահատության մեջ չեք ընկնի: Քայլեր կձեռնարկեք  բարձր տրամադրություն պահպանելու համար:

Մտերիմների հետ տարաձայնություններն անխուսափելի են: Հաճախ վեճեր կծագեն ավագ սերնդի ներկայացուցիչների հետ: Կփորձեք, ամեն կերպ, կանխել կոնֆլիկտի հետագա զարգացումը, սակայն որոշ խնդիրներ կմնան չլուծված:

Այծեղջյուր: Ֆինանսական տեսանկյունից, օրն այնքան էլ բարեհաջող չէ: Ձեր մասնագիտական կարգավիճակը վտանգի տակ է: Այսօր աշխատեք զերծ մնալ կարևոր որոշումներ կայացնելուց: Գործեք ինքնուրույն, ընկերներին փորձեք չներգրավել ձեր խնդիրների մեջ:

Շրջապատի հետ ձեր հարաբերությունները կարող են լարված բնույթ ստանալ: Թույլ մի տվեք շահագործել ձեզ: Նաև մի թաքցրեք ձեր թույլ կողմերն ու ցանկությունները, շրջապատում, անկասկած, կգտնվի մեկը ով կօգնի ձեզ լուծել որոշ խնդիրներ: Առօրյա հոգսեր մեջ մի մոռացեք մտերիմների մասին: Փորձեք երես տալ  ու փայփայել նրանց, դա մեծ հաճույք կպատճառի թե՛ ձեզ և թե՛ նրանց, ովքեր ձեր կողքին են:

Ջրհոս: Օրվա զգալի մասը կվատնեք որոշ հիմար վիճաբանությունների վրա: Ճիշտ կվարվեք և ժամանակ կխնայեք, եթե  զրուցակցին որևէ բան համոզելու փոխարեն, պարզապես գործեք այնպես, ինչպես ուզում եք: Կարճ ժամանակում արդյունքներ ստանալու ակնկալիք չունենաք: Նպատակին կհասնեք երկար, սակայն ճիշտ ճանապարհով:

Այսօր որոշ  իրադարձություններ կարող են  խախտել մտերիմների հետ շփումներում տիրող հանգստությունը: Այդժամ փոխադարձ դժգոհությունների մեծ ալիք կբարձրանա:

Ձկներ: Օրվա առաջին կեսին, հնարավորինս, շատ աշխատեք: Կարող եք  համոզված լինել, որ ձեր ջանքերն արժանվույնս կգնահատվեն: Թեև կլինեն որոշ դժվարություններ, միևնույն է, հանգստություն կպահպանեք և բարեկամաբար կվերաբերվեք շրջապատի մարդկանց: Ձեզ հետ շփումը հաճել է և պատահական չէ, որ անձնական և գործնական բնույթի մի շարք հետաքրքիր առաջարկներ կստանաք:

Կենսական ներուժը աստիճանաբար կթուլանա: Օրվա երկրորդ կեսին կսկսեք երազել հանգստի մասին: Կհետաձգեք այն գործերը, որոնք հրատապ չեն: Այս ընթացքում ձեզ մոտ նոր մտահաղացումներ կծվեն, որոնք հետագայում կիրագործվեն: