Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Թրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԵվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԱնհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանԿյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունՄարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՖիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանUcom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ» «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ» Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ» ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ» Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ» «Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ» Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրա
Հասարակություն

Ինչպես ազատագրեցինք Շուշին` մի հերոսամարտի պատմություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Շուշիի օպերացիայի հրամանատար, գեներալ–մայոր Արկադի Տեր–Թադևոսյանը` Կոմանդոսը

– Մինչև Շուշիի ազատագրումը մեր կորուստները շատ էին, մենք ավելի շատ նահանջում էինք: Շուշին ազատագրելու որոշումը վա–բանկ գնա՞լ էր նշանակում, թե, այնուամենայնիվ, պահը հասունացել էր:

– Շուշիի ժամանակ վա–բանկ գնալ չէր կարելի: Կարող էինք շատ վատ վիճակում հայտնվել: Այդ ժամանակ հստակ գիտակցում կար` կամ պետք է պարտվենք, կամ հաղթենք: Չէիր կարող ասել, որ հաղթելը հեշտ է լինելու: Բայց գիտեիր, որ իրավունք չունես պարտվելու:

Մտածում էինք, որ Շուշիի ազատագրումը կտևի 3–4 օր: Ու եթե 3–4 օրից չվերցնեինք, պետք է շրջապատեինք, օղակի մեջ առնեինք քաղաքը:

Ես եկա Հայաստան` ղեկավարության հետ գործողությունը համաձայնեցնելու: Ղեկավարությունը համաձայնեց, բայց հարցրեց, որքան զինվոր ունեմ (այդ օրերին Կոմանդոսը եղել է ԼՂ Զինված ուժերի գլխավոր հրամանատարը,– խմբ.), ադրբեջանցիները քանիսն են: Այն ժամանակ Ղարաբաղում ընդհանուր առմամբ կար 6700 զինվոր, Շուշիի ազատագրման համար նախատեսել էինք 2500 զինվոր, թեպետ հետո բժիշկներ և այլք միացան, թիվը հասավ 3000–ի: Հարցրին` իսկ որքա՞ն պետք է ունենաս: Ռազմական օրենքներով` այդ տեղանքը ազատագրելու համար պետք է ունենայինք 7500– 10000 զինվոր: Հարցրին զենքի քանակը: Երբ տեսան, թե որքան քիչ է, ասացին` սպասիր, զենք կտանք, ավելի լավ կպատրաստվենք, հետո միայն կազատագրենք: Վերադարձա Ղարաբաղ: Ղարաբաղի ղեկավարության հետ էլ խորհրդակցեցինք, զեկուցեցի երևանյան հանդիպումների մասին:

Ղարաբաղի ղեկավարությունը որոշեց, որ սպասել չենք կարող: Պատրաստվելը մի քանի ամիս կտևեր: Իսկ Շուշիից ամեն օր գնդակոծվում էին Ստեփանակերտն ու հարակից գյուղերը: ԼՂ Պաշտպանության կոմիտեի ղեկավարը, ով այն ժամանակ Սերժ Սարգսյանն էր, հարցրեց ինձ` պատրա՞ստ ես: Ասացի` այո: Ու նա հարձակման հրամանն ստորագրեց:

Մի փոքր նկատառում: Իհարկե, շատ բան կախված է քաղաքականությունից: Կան բաներ, որոնք այլ կերպ չէինք կարող անել, քանի որ կար քաղաքականություն ասածը: Այն ժամանակ Թուրքիայի ղեկավարը Դեմիրելն էր, Ռուսաստանինը` հարբած Ելցինը: Ու Հայաստանի ղեկավարները չէին կարող բացահայտ ասել, որ պետք է Շուշին վերցնել:

Շուշին ազատագրելու մի քանի օր էինք որոշել: Տարբեր հանգամանքներից ելնելով` այդ օրը մի քանի անգամ փոխեցինք: Ու այդ վերջին հանդիպման ժամանակ որոշեցինք, որ վերջնական օր նշանակվում է մայիսի 5–ը: Բայց մայիսի 5–ին չկարողացանք` ձյուն եկավ: Փոխեցինք ամսի 7–ին, այդ օրը գնացինք դիրքեր, իսկ ամսի 8–ի գիշերը ժամը 2:30 սկսեցինք ռմբակոծել թշնամու դիրքերը` «Գրադով», գնդացիրներով, ինչով ունեինք: 26,5 ժամ հետո մտանք Շուշի:

– Այդքան հե՞շտ ստացվեց:

– Հեշտ չստացվեց: Առավոտյան շուտ մեր տանկը խփեցին: Այն զրահահար արկ չուներ: Մի փոքր խուճապ առաջացավ: Բայց գիտեք` մեր հաջողության գաղտնիքը ո՞րն էր` մեր մարտական ոգին էր, արդեն ձեռք բերված մարտական փորձն ու գիտելիքները` Շուշիից առաջ մի քանի քաղաքներ էինք ազատել, այդ թվում` Խոջալուն:

Զինվորների` զոհվելու պատրաստակամությունը զարմանալի երևույթ է մեր ժողովրդի մեջ: Խնդիրը հստակ էր` պետք է Շուշին ազատագրել, ու կապ չուներ` զոհվելու էինք, թե ոչ:

– Իսկ ադրբեջանցիներն սպասո՞ւմ էին հարձակմանը, թե հանկարծակիի եկան:

– Գիտեք, թե մենք, թե ադրբեջանցիներն օգտվում էինք կապի սովետական տեխնիկայից: Ինչ մենք էինք խոսում, նրանք էին լսում, ինչ նրանք էին խոսում, մենք էինք լսում: Մենք որոշեցինք օգտվել այդ հանգամանքից, նրանց մոլորեցնել, նաև` խուճապի մատնել: Շուշին ազատագրելու մի քանի օր նշանակեցինք: Ու կապի միջոցով հայտնեցինք: Առաջինը ապրիլի 24–ին էր: Հետո փոխեցինք օրը: Ռադիոկապով հայտարարեցինք, որ ապրիլի 26–ին ենք հարձակվելու, հետո` 28–ին: Նրանք մտածեցին` ինչ–որ խաղ ենք անում, ու իրենց ապահովագրելու համար որոշեցին առաջինն իրենք հարձակվել: Մենք ռադիոխաղ էինք անում, ուզում էինք նրանց մոլորեցնել, բայց իրենց նախահարձակ այդ գործողությամբ քիչ մնաց Ստեփանակերտը գրավեին:

Հաջորդ անգամ արդեն նրանք սպասում էին, որ հարձակվելու ենք մայիսի 5–ին: Բայց 5–ին չգնացինք, 6–ին չգնացինք, 7–ին էլ մինչև երեկո սուսուփուս մեր դիրքերում նստած էինք:

– Իսկ նրանք սպառազինության առումով, թերևս, ավելի՞ ուժեղ էին, ավելի շատ տեխնիկա ու զինվո՞ր ունեին:

– Այո, մենք նրանց բոլոր տվյալները գիտեինք ամենայն մանրամասնությամբ: Մենք զենք–զինամթերք, տեխնիկա շատ քիչ ունեինք, ուստի պետք է նրանցը շատ լավ իմանայինք: Պետք է իմանայինք նրանց դիրքերը, այդ դիրքերում ինչ ունեն, ինչը որ կետում է տեղակայված: Մենք գիտեինք նրանց հրամանատարների անունները, նրանց փոխհարաբերությունները: Շուշիում կար աֆղանական գումարտակ: Նրանք իրենց շատ լկտի էին պահում, թեպետ կռվող տղերք էին: Շուշիի հրամանատարը գնդապետ Էլբրուս Օրուջևն էր, ով նրանց հետ ռազբորկաների մեջ էր: Ի դեպ, Օրուջևի հարազատ եղբայրն էլ Աղդամում էր, էլի գնդապետ էր:

Զենք շատ ունեին, Աղդամի պահեստներն էլ իրենցն էին: Շատ Գրադներ ունեին` երբ սրտներն ուզում էր` կրակում էին: Մենք ուղղակի նրանց խաբեցինք, մոլորեցրինք:

– Այդ ինչպե՞ս:

– Մեր ռազմական պլանի համաձայն` Խոջալուն ազատելուց հետո պետք է ազատեինք Ջանհասան–Քյոսալարը: Իսկ նրանք լավ գիտեին մեր ծրագիրը, քանի որ, ինչպես ասացի, ռադիոկապով անընդհատ իրար գաղտնալսում էինք: Ու մինչև բուն հարձակումը Շուշիի վրա, մեր զինվորներն անընդհատ բարձրանում ու կրակում էին հենց Քյոսալարի ուղղությամբ` տպավորություն ստեղծելով, թե մեր հիմնական հարձակման ուղղությունը պետք է լինի դա:

– Ռազմական առումով` Շուշիի ազատագրման դժվարությունը ո՞րն էր:

– Շուշիի ազատագրման պլանի համաձայն` ունեինք 5 խմբավորում, յուրաքանչյուրում` 500 հոգի: Ու հարձակումը նախաձեռնեցինք ոչ թե կոնկրետ Շուշիի ուղղությամբ, այլ 40 կմ–ի վրա: Հյուսիս–արևմտյան` Ջանհասան–Քյոսալարի ուղղության հրամանատարը Սեյրան Օհանյանն էր, արևելյան ուղղությանը` Արկադի Կարապետյանը, հյուսիսային ուղղությանը` Վալերի Չիտչյանը, հարավային` Լաչինի ուղղության հրամանատարը Սամվել Բաբայանն էր, իսկ պահուստային խմբավորման հրամանատարը Յուրա Հովհաննիսյանն էր` 26–ի Յուրան: Ադրբեջանցիները չէին սպասում, որ նման լայնամասշտաբ հարձակում կիրականացնենք: Ընդ որում, նրանք մտածեցին, թե մեր թիրախը ոչ թե Շուշին է, այլ Ջանհասան–Քյոսալարը: Դրա համար մի մեծ զորախումբ Շուշիից հանեցին, ուղարկեցին դեպի Քյոսալար: Սեյրան Օհանյանի վիճակը վատացավ, բայց Յուրան իր ռեզերվային խմբով հետևից խփեց, և ամեն ինչ հաջող ավարտվեց:

– Իսկ ռազմական պլանն ո՞վ էր մշակել:

– Պլանը մշակվում էր շտաբում, շտաբի պետը Ֆելիքս Գզողյանն էր: Այնտեղ կար օպերատիվ ծառայություն` հետախույզներ, կապավորներ, հրետանավորներ, սակրավորներ: Ու բոլորն իրենց մասով ստացված տեղեկատվությունը փոխանցում էին մեզ: Շատ մեծ գործ արեցին հետախույզները: Զօրուգիշեր գնում, հետևում էին ու գալիս տեղեկություններ էին տալիս: Իմ պարտականությունն էր` հավատալ կամ չհավատալ այդ տեղեկություններին: Ի դեպ, առնվազն երեք անգամ նույն ինֆորմացիան ստուգել էի տալիս: Այդ մանրամասն և հիմնավոր աշխատանքը բերեց նրան, որ մենք թշնամու մասին գիտեինք ամեն ինչ` ով է հրամանատարը, որ կուսակցությունից է, ինչ հարաբերություններ ունի մյուս հրամանատարների ու զինվորների հետ, որ ջոկատը ինչ զենք–զինամթերք ունի, ինչը որտեղ է տեղակայված:

Եվ մշակեցինք պլանը: Առանձնացրինք ուղղությունները, նշանակվեցին հրամանատարները, գծեցինք–մշակեցինք օպերացիայի մանրամասները:

– Սովորաբար ասում են, որ Շուշիից հետո սկսվեց մեր հաջողությունների շրջանը…

– Ոչ, սկսվեց ձախողումների շրջանը: Մենք հանձնեցինք Շահումյանը, Մարտակերտը: Շուշիի ազատագրումից մեկ ամիս էր անցել: Հավաքվեցին դաշնակցականները, ՀՀՇ–ականները, որոշում–քննարկում էին` ով պետք է դառնա ԼՂ ղեկավար, ու մոռացան, որ կռվի մեջ ենք: Իրար դեմ դուրս եկան: Ես միջամտեցի: Դրա արդյունքում դաշնակցականներն ասացին, որ ես ՀՀՇ եմ, ՀՀՇ–ն ասաց, որ ես դաշնակ եմ:

Քաղաքական այդ խաղերի հետևանքով ստիպված եղանք հանձնել Շահումյանն ու Մարտակերտը: Մեկ տարի հետո կարողացանք վերադարձնել Մարտակերտը: Այդ ժամանակ Հեյդար Ալիևը դարձավ Ադրբեջանի նախագահ: Նրան ռազմական ուժ էր անհրաժեշտ` տեղում վիճակը վերահսկելու համար: Մարտակերտում Հուսեյնով անունով հրամանատար կար, նա հանեց զորքը Մարտակերտից, գնաց Ադրբեջան, որ օգնի Ալիևին: Այդ ժամանակ մենք հաջողացրինք նորից ազատագրել Մարտակերտը:

– Հիմա շատերն ասում են, որ հենց իրենք են ազատագրել Շուշին: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում նման խոսակցություններին:

– Ազատագրումից մեկ ամիս չէր անցել, որ ասացին` հրամանատարը եղել է մի մարդ, ով ընդհանրապես Շուշիում չէր էլ եղել: Գալիս էր քարտեզի վրա մի տառ էր դնում, գնում: Այդ խաղերն սկսվեցին առաջին օրվանից: Ու շղթայական ռեակցիայի պես գնաց: Վերջերս մեկը եկել, դիմում էր գրել, թե ես եմ ազատագրել Լաչինը, հետո Շուշին, հետո էլ Ստեփանակերտը:

Կարևորն այն է, որ ժողովուրդը գիտի, ժողովուրդը հասկացավ, թե ով ով է:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում