Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Ինքնաբացարկի դիմումները հետ վերցրած պատգամավորներից շատերն իմ մտերիմներն են. Արման Վարդանյան

«Հայկական ժամանակ»-ը գրում է.


«Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանը չի բացառում, որ «Ծառուկյան» դաշինքի ցուցակից ինքնաբացարկ հայտնած, բայց հետագայում իրենց մանդատները ստացած անձինք կարող են խորհրդարանում անկախ պատգամավոր լինել, բայց ոչ ֆորմալ խմբակցության տեսքով համագործակցեն: Նման տեսակետ Արման Վարդանյանը հայտնեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ խոսելով նաեւ իր եւ Ծառուկյան դաշինքի կապի, ինքնաբացարկ հայտնած, բայց դիմումները ետ վերցրած թեկնածուներին ուղղորդելու եւ այլնի մասին:


-Պարոն Վարդանյան, հիմա ի՞նչ հարաբերություններ ունի «Միասնություն» շարժումը «Ծառուկյան» դաշինքի հետ:

-«Միասնություն» համազգային շարժումը երեւէ պաշտոնական հարաբերության կոնտեքստ չի ունեցել «Ծառուկյան» դաշինքի եւ դաշինքի ղեկավարի հետ, եղել են ընկերական եւ այժմ էլ մնում են մտերմիկ հարաբերությունների տրամաբանության մեջ: Այսինքն՝ ինչպես կրել են անձնական բնույթ, այնպես էլ շարունակում են կրել անձնական բնույթ:

-Երբ որ խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում «Ծառուկյան» դաշինքի համապետական ցուցակում ձեր անունը չկար, ԲՀԿ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարում էր, որ ընտրապայքարի երկրորդ փուլում՝ Երեւանի ավագանու ընտրություններում, դուք եք գլխավորելու դաշինքի ցուցակը: Ի՞նչ եղավ, որ այս ամբողջ ծրագիրը չիրականցավ:

-Ընտրությունների մասը չի սահմանափակվում կոնկրետ ընտրական գործընթացներով: Դրանից առաջ կան բազմաթիվ այլ գործընթացներ: Մինչեւ ընտրությունները տեղի են ունեցել բազմաթիվ եւ բազմավեկտոր խորհրդատվական հանդիպումներ, որոնք նախաձեռնել էր «Միասնություն» համազգային շարժումը եւ որի նպատակն էր ձեւավորել Հայաստանում երկրորդ հզոր բեւեռը, որն էլ կհակազդեր այն համակարգին, որն այսօր ստեղծված է ՀՀԿ-ի կողմից: Շատ մեծ ջանքեր դրվեցին այդ ուղղությամբ եւ նշմարվում էր այդ կոնսոլիդացիան, բայց, ցավոք սրտի, մի պահից հետո այն տեղի չունեցավ: Դա էր խնդիրը, որ «Միասնությունը» հրաժարվեց մասնակցել ընտրություններին, քանի որ մեր խնդիրն էր այդ լայն կոնսոլիդացիան ստեղծելը: Ինչ-ինչ պատճառներով կոնսոլիդացիան տեղի չունեցավ, որովհետեւ ես կարծում եմ, որ այդտեղ եղել է իշխանական շատ բարձր էշելոնների միջամտությունը, որոնց ձեռնտու չէր այդ կոնսոլիդացիան: Մենք տեսանք, թե դրանից հետո ինչ տեղի ունեցավ, ընդդիմությունը մի քանի ճակատով մասնակցեց, եւ ժողովուրդը պետք է իր ընտրությունը կատարեր բազմապիսի ընդդիմադիր ուժերի միջեւ: Դրա համար մենք որոշում կայացրինք ընտրություններին չմասնակցել, որովհետեւ ի սկզբանե պարզ էր, թե ինչ է լինելու վերջում:

-«Ծառուկյան» դաշինքի թեկնածուների մանդատների բաշխմանը հավանաբար հետեւել եք, մամուլում էլ հրապարակում կա այն մասին, որ ինքնաբացարկի դիմում գրած, բայց հետագայում դրանք ետ վերցրած թեկնածուներն այդ գործընթացից առաջ ձեզ հետ քննարկումներ են ունեցել, նույնիսկ այդ օրն են հանդիպել: Ի՞նչ կապ ունեք այդ գործընթացի հետ, եղե՞լ է նման հանդիպում:

-Ես ինքս այդ մասին լրատվամիջոցներից եմ տեղեկացել, որ եղել է որոշակի ուղղորդում: Մեծ մասին, որոնք նոր դիմում ներկայացրին ԿԸՀ, որպեսզի հրաժարվեն ինքնաբացարկի դիմումից, ճանաչում եմ անձամբ: Շատերի հետ ունեմ շատ մտերիմ հարաբերություններ ունեմ, շփվում եմ նրանց հետ թե ընկերական միջավայրում, թե խորհրդատվական հանդիպումներ ենք ունենում, թե իմ գրասենյակում եւ թե այլ վայրերում: Ես դա երբեք չեմ թաքցրել, չեմ թաքցնում եւ շարունակելու եմ այդ հանդիպումները, որպեսզի ամեն կերպ օգտակար լինեմ բոլոր դրական նախաձեռնություններին, որոնք, համոզված եմ, նրանց կողմից լինելու են, ի շահ ժողովրդի, շարունակելու եմ նպաստել եւ իրենց կողքին լինել: Ինչ վերաբերվում է ուղղորդելուն, ապա հազիվ թե քաղաքականապես նման փորձ ունեցող գործիչներին հնարավոր լինի այս կամ այն անձի կողմից ուղղորդել: Ուղղորդման մասին լուրերը չեմ կարող հաստատել իմ մասով գոնե, բայց այն, որ իրենք շատ մեծ լումա կունենան ԱԺ-ում, դա ճշմարտություն է եւ դրան մոտակա ժամանակահատվածում մենք ականտես կլինենք:

-Ըստ ձեզ, ճի՞շտ են վարվել նրանց հետո:

-Ճիշտն ասած, այստեղ ճիշտ եւ սխալ վարվելու խնդիրը չէ: Կան քաղաքական եւ անձնական պայմանավորվածություններ, բոլորը պետք է միշտ տարանջատել: Ես էլի մամուլից եմ տեղեկացել, որ պատգամավորներից մեկն ասել է, թե եղել են ջենտլմենական որոշակի պայմանավորվածություններ: Գիտեք, քաղաքական եւ անձնական հարաբերությունները պետք է տարանջատել, որը եւ մենք ենք արել շատ մարդկանց հետ եւ շարունակում ենք շփվել` մտերիմ չլինելով ու չենք անցել քաղաքական ուղի: Եթե մարդ ստացել է ձայն, եթե իրեն վստահել է 5 հազար մարդ, եթե չեմ սխալվում` Վահան Կարապետյանին տվել էին 8 հազար 700 ձայն կամ այլ թեկնածուի ձայներ էին տվել, ապա նրանք պետք է տեր կանգնեն իրենց ձայներին: Եթե իրենք հրաժարվում են դրանից, ապա պետք է հիմնավորեն եւ առաջին պատասխանը տան ոչ թե կուսակցության ղեկավարին, այլ ժողովրդի առջեւ, եթե այդ հիմնավորումն ունեն, թող ինքնաբացարկ հայտնեն եւ հայտարարեն ի լուր աշխարհի, որ քաղաքականությամբ չեն զբաղվում: Եթե դու ծանրակշիռ ձայներ ես ստանում եւ հրաժարվում ես այդ ձայներից, ապա դու իրավունք չունես ժողովրդից այլեւս ձայն խնդրել:Եղավ գործընթաց, մարդիկ արտահայտեցին իրենց կամքը, դա իրենց ընտրությունն է եղել: Կարծում եմ` բոլորն ունեն դրա պատասխանները, գոնե այն մարդիկ, որոնց ես ճանաչում եմ: Հենց այս դեպքից հետո պետք է մարդիկ մյուս ընտրություններում իրենք իրենց հարց տան, թե ինչ է նշանակում ինքնաբացարկի դիմում:

-Ի՞նչ հեռանկար կարող է ունենալ այս գործընթացը:

-Ես կարծում եմ, որ իրենք պետք է մի փուլում կարողանան հասկանալ հետեւյալը՝ նախ որ խմբակցությունում են իրենք հանդես գալու, դա շատ կարեւոր է: Եթե իրենք շարունակում են հանդես գալ այն խմբակցությունում, որով որ մասնակցել են ընտրություններին, դա ընդհանուր ռազմավարություն է, որն էլ կմշակի այդ խմբակցության ղեկավարը: Եթե նրանք կփորձեն առանձին խաղ խաղալ, կփորձեն առաձին, անկախ պատգամավոր լինել, դա իրենց անձնական որոշումն է: Առանձին խմբակցություն ԱԺ Կանոնակարգ նոր օրենքով իրենք չեն կարող ստեղծել, եթե չլինեն խմբակցությունում, առանձին պետք է որոշեն, որովհետեւ, այո՛, կարող է 2-3 պատգամավորն առանձին այդքան էլ մեծ դերակատարում չունենան, բայց ճիշտ աշխատանք կազմակերպելու դեպքում կարող են շատ մեծ օգուտ տալ եւ ԱԺ-ի աշխատանքներին, եւ այն բանին, ինչի համար մասնակցել են: Այսինքն՝ աշխատեն ի նպաստ ժողովրդի: Այսօր էլ եթե նայում ենք խորհրդարանին, կան պատգամավորներ, որոնք միայնակ լուրջ լումա ունեն ԱԺ-ի աշխատանքներին եւ մեծ հեղինակություն են վայելում ժողովրդի մեջ, որոնք տեսնում են, որ այդ մարդիկ իրենց նվիրյալներն են: Նույնը կարող են անել իրենք:

-Դուք հիմա կողքից եք նայում, բայց մի շրջան համագործացել եք «Ծառուկյան» դաշինքի հետ, չե՞ք կարծում, որ մանդատների հարցով առաջացած խնդիրը ճգնաժամ կառաջացնի խմբակցությունում:

-Չենք համագործակցել, մենք ունեցել ենք մտերմիկ հարաբերություններ, որը շարունակվում է առ այսօր: Ընդհանուր քաղաքական համակարգում եւ մեր քաղաքական դաշտում կա խորը ճգնաժամ, այսօր կան բազմաթիվ լուրջ խնդիրներ, որոնք չլուծեցին այս ընտրությունները եւ առավել համոզված եմ, որ չի լուծելու Երեւանի ավագանու նոր ընտրությունը եւ ոչ էլ նորընտիր Ազգային ժողովը: Ճգնաժամ կա ամեն տեղ եւ բոլոր կուսակցությունների ներսում, քանի որ կան խնդիրներ, որոնց լուծումը որեւէ մեկը չի պատկերացնում: Շատ հեշտ եւ շատ դժվար է լինել ընդդիմադիր, բայց ե´ւ ժողովրդի, ե´ւ արտախորհրդարանական ուժերի, ե´ւ փորձագիտական հանրության կողմից ոչ բոլորն են ընկալվում որպես ընդդիմադիր, եւ կա համոզմունք, որ ոչ բոլորն են ներկայացնելու խորհրդարնում ժողովրդի շահեր: Ես կարծում եմ, որ Հայաստանում կձեւավորվի արտախորհրդարանական ընդդիմադիր բեւեռ, կհամագործակցի խորհրդարանում իրական ընդդիմադիր զանգվածի հետ, որի միջոցով կարող են այն բոլոր հարցերը որոնք մնացել են անպատասխան, ընդհանուր բեւեռով արծարծեն եւ փորձեն մեծ պրեսինգի միջոցով հասնել դրանց լուծումներին:

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ի որոշմամբ երեկ պատգամավորական մանդատներ հասան ինքնաբացարկի դիմում գրած, բայց այն ետ վերցրած հետեւյալ անձանց՝ Արարատ Զուրաբյան, Սերգեյ Բագրատյան, Արթուր Մանուկյան, Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Արտյոմ Ծառուկյան, Հարություն Ղարագյոզյան եւ Վահան Կարապետյան: