Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասինՌուսաստանը պատրաստ է տրանսպորտային հարցերում օգնել Երևանին և Բաքվին. ԼավրովԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱվետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. ԱլեքսանյանՖԻՖԱ-ն չի պլանավորում ծխի պատճառով հետաձգել ԱԱ եզրափակիչըՖրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովԿոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆՀնդկաստանը ուղեծիր է դուրս բերել իր առաջին մասնավոր մշակված հրթիռըՀայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարումԸնկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր ԿամենդատյանTrust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանՀայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն ՄանվելյանՀայ ժողովուրդն առաջինն ինքն իրեն և իր պետությունը պետք է սիրի և գնահատի. Արսեն ԳրիգորյանՌուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրը«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Քաղաքականություն

Իրանի ԱԳ նախարարը Սյունիքի մասին ուշագրավ հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:

Ողջունելով Իրանի ԱԳ նախարարի այցը Երևան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Իրանի հետ մեր հարաբերությունները և հարևանությունը ռազմավարական նշանակություն ունեն: Անկախության առաջին տարիներից Իրանի հետ մեր ունեցած սահմանն ապահովել է մեր երկրի անվտանգությունը մի շարք առումներով: Ուրախ եմ արձանագրել, որ Իրանում նույնպես այդպիսի ընկալում կա մեր հարևանության և հարաբերությունների վերաբերյալ:

Իհարկե, երկար տարիներ մեր տնտեսական կապերը զարգացել են, հատկապես Սյունիքի մարզում միշտ առկա է եղել ընդհանուր ծրագրերի շատ մեծ հետաքրքրություն: Մենք Մեղրիում ազատ տնտեսական գոտի ենք ստեղծել Իրանի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու համար:

Մի շարք հանգամանքների, այդ թվում՝ կորոնավիրուսի պատճառով այդ ազատ տնտեսական գոտին դեռ բավարար թափ չի ստացել, բայց համոզված ենք, որ դա կարող է դառնալ մի շատ կարևոր հենման կետ՝ մեր հարաբերությունների տնտեսական հատվածի հետագա զարգացման համար:

Մենք իհարկե հետաքրքրված ենք նաև, նախկինում էլ քննարկել ենք մեր քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններն ավելի խորացնելու հարցը:

Անվտանգային ոլորտում նույնպես քննարկումներ ունենք, օրակարգում առկա են որոշակի հարցեր, և մեր խոսակցությունների ու քննարկումների բնույթը ռազմավարական է: Մենք պետք է ջանքեր գործադրենք հաջողության հասնելու համար:

Դուք տեղյակ եք, որ վերջին շրջանում որոշակի լարում ունենք Ադրբեջանի հետ սահմանին: Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մի քանի հատվածներում ապօրինի կերպով հատել են Հայաստանի սահմանը: Մեր դիրքորոշումը միանշանակ է, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները պետք է հեռանան մեր տարածքից:

Եվ մենք սրա համար առաջին հերթին քաղաքական-դիվանագիտական ջանքեր ենք գործադրում, նաև այն պատճառով, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեր գործընկերները հենց առաջին օրերից հորդորում են մեզ, որպեսզի փորձենք հարցը լուծել առաջին հերթին դիվանագիտական-քաղաքական ճանապարհով։

 

Տեղյակ եք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն՝ ռազմական գործողությունները մեր երկրի տարածքում կնշանակի, որ պատերազմի մեջ ներքաշվում են նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մյուս երկրները։

Իհարկե մեր ցանկությունն է նաև, որ հարցը լուծվի դիվանագիտական-քաղաքական ճանապարհներով։ Ցավոք, կարող եմ արձանագրել, որ այս իրավիճակում երեկ արդեն մենք ունեցանք զոհ։

Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից արձակված հրազենային կրակից սպանվել է Հայաստանի զինված ուժերի զինծառայող։ Այնպես որ, իրադրությունը բավականին լարված է և այս հանդիպումը լավ առիթ է, որպեսզի ծանոթանանք նաև իրավիճակի հաղթահարման վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության տեսակետներին»։

Իր հերթին, Իրանի ԱԳ նախարարը նշել է. «Շնորհակալություն մեծարգո  վարչապետ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել հանդիպման այս առիթը իմ և իմ գործընկերներին ապահովելու համար։ Եվ թույլ տվեք նաև մեծարգո պարոն Ռոհանիի, ինչպես նաև պարոն Ջահանգիրիի ջերմ ողջույնները փոխանցել Ձեզ։ Հայաստանը միշտ մեր լավ բարեկամն է եղել և երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները գալիս են դարերի խորքից: Իրանի և Հայաստանի միջև համագործակցության ոլորտները բազմաթիվ են և այս վերջին երկու օրվա ընթացքում Իրանի քաղաքաշինության ու ճանապարհների նախարարի այցը դրա վառ վկայությունն է, որը շատ հաջողված այց էր։

Եվ հուսով եմ՝ այս պանդեմիայի ավարտից հետո մենք կկարողանանք տնտեսական ոլորտում երկկողմ հարաբերություններն ավելի զարգացնել։ Մեղրիի ազատ տնտեսական գոտին, ինչպես նաև Իրան-Նախիջևան-Հայաստան երկաթգծի առկայությունը շատ արդյունավետ կարող է լինել երկու երկրների համար։ Լավ համաձայնություն է ձեռք բերվել։ Եվ հուսով եմ՝ առաջիկայում կկարողանանք ակտիվ ներկայություն ապահովել Սյունիքի մարզում:

Սա այն կարևորությունն է, որ մենք տալիս ենք երկկողմ հարաբերություններին։ Ռազմավարական շատ երկխոսություն եմ ունեցել Հայաստանի գործընկերների հետ և առաջին իսկ պատեհ առիթով մեր ներկայացուցիչը, մեր բանակցողը կգա Հայաստան ու կշարունակի այդ երկխոսությունը:

Շատ կարևոր հարցեր կան և՛ երկկողմ, և՛ տարածաշրջանային շրջանակում, որին պետք է հետամուտ լինել: Մենք ցանկանում ենք խաղաղություն հաստատվի այս տարածաշրջանում: Եվ միշտ ընդգծել ենք տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ճգնաժամերի խաղաղ լուծման մասին, Իրանի Իսլամական Հանրապետությունը շատ կարևորում է միջազգային իրավունքին հարգանքով վերաբերվելը:

Այս շրջանակում վերջին սրացումները լուծելու նպատակով, մեր երկրից երեք այց է իրականացվել Հայաստան: Առաջին այցով ես եմ այցելել, ինձնից հետո մեր հատուկ ներկայացուցիչ-բանագնացն է այցելել Հայաստան և այժմ դարձյալ ես եմ այցելում Հայաստան:

Ցավում եմ, որ այս նոր սրացման հետևանքով զոհ եք ունեցել: Երեկ ես շատ մանրամասն և բովանդակալից խոսակցություն եմ ունեցել Ադրբեջանի նախագահի հետ: Հուսով եմ՝ այսօրվա մեր հանդիպումը, ինչպես նաև իմ հանդիպումը, որ ունեցել եմ իմ հարգարժան գործընկերոջ հետ, կկարողանա նպաստել, որպեսզի այս ճգնաժամը լուծում ստանա: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված քայլերը: Իրանի ԱԳ նախարարը շեշտել է իր երկրի շահագրգռությունը՝ տարածաշրջանի կայունության ապահովման, Հայաստանի տարածքային ամբողջականության լիարժեք պահպանման ու ապահովման հարցում:

Նիկոլ Փաշինյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադարձել են նաև տնտեսության ոլորտում երկու երկրների փոխգործակցության հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի: Կարևորվել է փոխգործակցության շարունակական զարգացումը գազ/էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի շրջանակում, մասնավորապես, անհրաժեշտ է համարվել ծրագրի ժամկետի երկարաձգումը, գազի և էլեկտրաէներգիայի ծավալների մեծացումը, ենթակառուցվածքների զարգացման ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը, կրթության, մշակույթի բնագավառներում հարաբերությունների ընդլայնումը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և Իրանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի, կայունության ու խաղաղության ապահովմանը միտված քայլերի, այդ գործում երկու երկրների սերտ փոխգործակցության շուրջ: