Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Հայաստանցի ամենաերիտասարդ «օրենքով գողերը»

«Primecrime.ru» -ի տեղեկացմամբ՝ հայերն ունեն 82 քրեական հեղինակություն, որոնցից 42-ը թագադրվել են «օրենքով գող», իսկ նրանցից 23-ն էլ տարիների ընթացքում թագազրկվել:

Քրեական աշխարհում բավական երիտասարդ տարիքում բարձր դիրքի է հասել երեւանցի Մանուկյան Մանուկը, նույն ինքը «Պարիկ Մանուկը», ով օրենքով գող է կարգվել տակավին 17 տարեկանում: Նա ծնվել է 1929 թվականին` Երեւանում, եւ արդեն 1946 թվականին թագադրվել որպես «օրենքով գող» եւ մինչեւ մահ պահպանել իր տիտղոսը: Նա մահացել է 2001 թվականին:

18 տարեկանում «օրենքով գող» է թագադրվել Երեւանսկի Սեւոն, նույն ինքը` Երեւանում ծնված Արմեն Մանուկյանը: Վերջինս ծնվել է 1976 թվականին, իսկ 1998-ին` հռչակվել որպես «օրենքով գող», սակայն շատ կարճ ժամանակ անց զրկվել այդ կարգավիճակից:

19 տարեկանում «օրենքով գող» է կարգվել ազգությամբ ասորի, Հայաստանում ծնված Ալեքսեյ Բիչկովը: Նա ծնվել է 1976 թվականին, «օրենքով գող» կարգվել 1995 թվականին: Թեև նաև պետք է նշենք, որ «Գայգունոկ» մականունով հատնի Ալեքսեյը ոչ միայն այդ տիտղոսն է կարճ վայելել, այլ ընդհանրապես` կարճ կյանք է ունեցել: Վերջինս մահացել է 2006 թվականին` ճանապարհատրանսպորտային պատահարից եւ հուղարկավորվել ծննդավայրում` Արզնիում: Չնայած կարճ կյանքին` նա հաջողացրել է 4 անգամ դատվել:

Նույն տարիքում` 19 տարեկանում «օրենքով գող» է կարգվել նաեւ լոռեցի Արման Ջանինյանը: Նա ծնվել է Օձունում` 1977 թվականին, իսկ «օրենքով գող» թագադրվել 1996 թվականին, սակայն ներկայումս զրկվել է ադ տիտղոսից:

20 տարեկանում «օրենքով գող» է թագադրվել Վզգոն` Վազգեն Ներսիսյանը: Նա ծնվել է 1936 թվականին` Երեւանում, իսկ 1956 թվականին թագադրվել որպես «օրենքով գող» եւ արդեն քանի տասնամյակ համարվում է հանցավոր աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը: Հեղինակություն վայելող մեկ այլ անձ` Ռաֆայել Բաղդասարյանը՝ նույն ինքը Սվո Ռաֆոն, օրենքով գող է թագադրվել 25 տարեկանում` 1955 թվականին:

«Օրենքով գողի» տիտղոսն ամենաքիչը վայելածների թվում է 1969 թվականին Վարդենիկում ծնված Արմեն Բենիկի Հարությունյանը, ով թագադրվել է 1998 թվականի փետրվարին, իսկ թագազրկվել 1999 թվականի մարտին` Ռուսաստանում նույն թվականի փետրվարին բռնվելուց հետո: