Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանԶինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԱրդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԱռանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան«Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան «Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանԳիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Արևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Մոսկվայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների. «Սփյուռքը չի լռելու» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Կուռթանի բնակիչը` Ուժեղ Հայաստանի անդամների հետընտրական այցի մասինԿան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան Քաղբանտարկյալնե՞ր, թե՞ ուշացած արդարադատություն. բանավեճԳագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցումԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. հարցումԲնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ ԱվանեսյանՄիամտություն է կարծել, թե ՔՊ-ի պատգամավորները կմիավորվեն ընդդիմության հետ. Աննա ԿոստանյանԻշխանությունը բոլորիս աչքի առաջ անարդար ձևով յուրացրեց ընտրություններում ԲՀԿ-ի քվեները. Մենուա ՍողոմոնյանԸնտրություններից հետո վերադարձել ենք Ստեփանավան, տեղում լսելու՝ ինչ խնդիր լուծենք քաղաքի համար․ Նարեկ ԿարապետյանՆավթի գներն աճել են Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՄենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանՈսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանՍրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՀայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան
Ժամանց

Մոնիկա Նազարյանը՝ հեռուստաէկրաններին չերևալու, ժողովրդական երգի և առաջիկա պլանների մասին

Past.am-ի զրուցակիցն է սիրված երգչուհի, «Ժողովրդական երգիչ 3» նախագծի մասնակից Մոնիկա Նազարյանը:

- Ձեր՝ հեռուստաէկրաններին չերևալուց սկսենք: Շատ մարդկանց թվում է, որ եթե հայտնիները հեռուստացույցով չեն երևում, ուրեմն դադարերցրել են իրենց գործունեությունը: Ձեր դեպքում ինչպե՞ս է:

- Համաձայն եմ: Կոնկրետ ես՝ երեք ամիս անընմեջ հեռուստաէկրաններին էի, և երբ դրանից հետո դադար եղավ, մարդկանց թվում է, թե ես ոչինչ չեմ անում: Բայց իրականում շատ-շատ բան եմ անում ու երևի թե շատ շատերից ավելի շատ, ովքեր ամեն օր երևում են էկրաններին: Բազմաթիվ երգեր եմ թողարկել, համացանցով ինձ հետևողները տեղյակ են: Բազմաթիվ շրջագայություններ եմ ունեցել. ներկա պահին պատրաստվում եմ Ամերիկա մեկնել, հետո՝ Եվրոպայի մի քանի երկրներ: Իսկ այստեղ ու դրսում ունեցածս համերգներն անհաշիվ են: Իսկ ինչ մնում է էկրաններին երևալուն, ինձ թվում է՝ ժամանակի ընթացքում կլինի:

Image may contain: 1 person, smiling, standing and flower

- «Ժողովրդական երգիչ» նախագծից խոսենք. եթե վերցնենք Մոնիկային մինչ նախագիծը և դրանից հետո, ի՞նչ է փոխվել Ձեր մեջ՝ որպես մարդ և որպես երգչուհի:

- Նախագծից առաջ էլ եմ շատ երգել, ուղղակի մինչև նախագիծը մի քանի տարի դադարի մեջ էի՝ ձայնի փոփոխման շրջանի հետ կապված: Նախագիծն այդ դադարից հետո առաջին քայլն էր: Նախագծից հետո շատ չեմ փոխվել. ավելի շատ հասունացել եմ, շատ բաների միջով եմ անցել, շատ բան եմ տեսել: Իսկ որպես երգչուհի՝ ավելի ու ավելի շատ են սկսել ճանաչել, համերգներն են շատացել և, իհարկե, փորձն է ավելացել:

Image may contain: 4 people, people standing, shoes and indoor

- Ինչու՞ հատկապես ժողովրդական երգը:

- Փոքր տարիքից եմ երգել ու լսել, այդ երաժշտությունն անընդհատ մեր տանը հնչել է: Ես հիշում եմ, երբ միացնում էին ուրիշ ոճի երաժշտություն, ես լսում էի, որովհետև երաժշտությունն իմ մեջ կա: Բայց երբ կողքի սենյակում միանում էր Օֆելյա Համբարձումյան կամ Ռուբեն Մաթևոսյան, ես միանգամից վազում էի այնտեղ, որովհետև իմ արյան մեջ դա է: Եվ ոչ միայն իմ. ցանկացած հայի մեջ ժողովրդական երգը կա, պարզապես միջավայր է պետք, որ դա զարգացնեն: Իսկ հեռուստացույցով ու ռադիոյով պետք է անընդհատ հնչի ժողովրդականը, որ մարդիկ սկսեն պահանջել:

Image may contain: 3 people, people standing and people dancing

Մանրամասները`  սկզբնաղբյուր կայքում