Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համար
Աշխարհ

Պաղեստինը կոչ է արել արտաքին գործերի նախարարների մակարդակով շտապ հանդիպել մերձավորարևելյան կարգավորման հարցով միջազգային միջնորդների «քառյակին»

Պաղեստինը կոչ է արել արտաքին գործերի նախարարների մակարդակով շտապ հանդիպել մերձավորարևելյան կարգավորման հարցով միջազգային միջնորդների «քառյակին» (Ռուսաստան, ԱՄՆ, ՄԱԿ, ԵՄ)։

Շաբաթ օրը ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հայտնել է Մոսկվայում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը:

«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի գոյություն ունեցող դիրքորոշումը կառուցողական է, և այն պետք է ոչ միայն պահպանել, այլև՝ զարգացում տալ։ Անհրաժեշտ է կարճ ժամկետներում Մոսկվայում կամ այլ տեղ հրավիրել Մերձավորարևելյան քառյակի հանդիպում նախարարների մակարդակով: Դա անհրաժեշտ է իրադարձությունների վտանգավոր զարգացումը կասեցնելու համար», - ասել է պաղեստինցի դիվանագետը:

Նրա խոսքերով՝ Վաշինգտոնը դեռ չի արձագանքել Մերձավորարևելյան քառյակի հանդիպում անցկացնելու առաջարկին: «Մենք սերտ կապի մեջ ենք այս հարցի վերաբերյալ ռուսական կողմի հետ, բայց մինչ այժմ ամերիկացիները չեն տվել իրենց պատասխանը։ Մենք դեռ նրանց արձագանքին ենք սպասում», - հավելել է դիվանագետը:

Հունվարի 26-ին ելույթ ունենալով Մերձավորարևելյան կարգավորման վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկումներում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել էր նախարարների հանդիպում անցկացնել այս տարվա գարնանը և ամռանը` միջազգային միջնորդների քառյակի, Իսրայելի, Պաղեստինի, Եգիպտոսի, Հորդանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի մասնակցությամբ՝ որպես Արաբական խաղաղության նախաձեռնության հեղինակի։

Աբդել Հաֆիզ Նոֆալը նշել է, որ Պաղեստինը գնահատում է Թուրքիայի ցուցաբերած աջակցությունը, բայց չի ցանկանում համեմատել ներկայիս սրումը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետ:

«Մենք չէինք ցանկանա համեմատել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի հետ: Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչպես նաև լավ հարաբերություններ Թուրքիայի հետ: Մենք շնորհակալ ենք և բարձր ենք գնահատում Թուրքիայի դիրքորոշումը պաղեստինյան հարցում», - ասել է նա:

«Մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները Երուսաղեմի, պաղեստինյան խնդրի և Պաղեստինին սատարելու վերաբերյալ: Բայց մենք չէինք խառնի այս թեմաները: Նախագահ Էրդողանի օգտագործած համեմատությունը պարզապես խոսքի պատկեր է», - հավելել է դիվանագետը:

Ավելի վաղ Թուրքիայի առաջնորդը հայտարարել էր, որ Անկարան աջակցում է պաղեստինցիներին նույն տրամադրվածությամբ, որով նախկինում աջակցում էր Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում: