Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտՀնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտԱմառային զորակոչը շարունակվում է. «Զինուժ»-ի անդրադարձըԱՄՆ-ի հարվածների վերսկսումից ի վեր Իրանում 50 մարդ է զոհվելԱրգենտինայի նախագահը վախենում է խանգարել թիմին, դրա համար հրաժարվել է մեկնել ԱԱ-2026-ի եզրափակչինՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ներըWildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասինՌուսաստանը պատրաստ է տրանսպորտային հարցերում օգնել Երևանին և Բաքվին. ԼավրովԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱվետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. ԱլեքսանյանՖԻՖԱ-ն չի պլանավորում ծխի պատճառով հետաձգել ԱԱ եզրափակիչըՖրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովԿոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆՀնդկաստանը ուղեծիր է դուրս բերել իր առաջին մասնավոր մշակված հրթիռըՀայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարումԸնկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր ԿամենդատյանTrust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանՀայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն ՄանվելյանՀայ ժողովուրդն առաջինն ինքն իրեն և իր պետությունը պետք է սիրի և գնահատի. Արսեն ԳրիգորյանՌուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրը«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի
Քաղաքականություն

Երբ ընդդիմությունը ստիպված է պայքարել երկու ճակատով

Հայաստանն ունիկալ պետություն է․ միակ երկիրն է աշխարհում, որտեղ ընդդիմությունը ոչ միայն ստիպված է պայքարել իշխանության դեմ, այլև իր վրա վերցնել երկրի անվտանգության և այլ կարևորագույն հարցեր։ Հարցեր, որոնք իր իրավասության շրջանակներում չեն գտնվում։ 

Սյունիքում երեկ տեղի ունեցած իրադարձությունները հերթական անգամ փաստեցին, որ Հայաստանի Հանրապետությունը չունի իշխանություն։ Կան իշխանության ֆորմալ մարմիններ, անձինք, ովքեր նշանակված են տարբեր պաշտոններում, սակայն այդ անձինք բացարձակապես չեն կարողանում զբաղվել ՀՀ խնդիրներով, չեն ցանկանում նեղացնել իրենց «քարդաշ» Ալիևին, և սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին թողել են թշնամու հետ դեմ-հանդիման։ 

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, կառավարության անդամներն ու այլ պաշտոնյաներ սոցցանցերում վիրավորանքներ էին հնչեցնում, «խրոխտ» կոչեր անում, իսկ մի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ էլ հոխորտում էր՝ մի փոքրիկ բարձունք է, ի՞նչ երեք կիլոմետր։ Արդեն կեսգիշերին մոտ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ գումարեց, վախվորած խոստովանեց, որ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր, ըստ էության, փորձ են անում պարփակել Սև լիճը: 

Փոխարենը, երեկ ողջ օրը, Սյունիքի համայնքապետերն էին բանակցում թշնամու ստորաբաժանումների հետ՝ կանխելու նրանց հետագա առաջխաղացումը։ 

Առնվազն 3 և ավելի կիլոմետր Հայաստանի տարածքում խորացած, մինչև ատամները զինված հրոսակների հետ բանակցում էին ընդդիմադիր «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամները։ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն է մասնակցել բանակցություններին, ադրբեջանցիներին հորդորել հետ քաշվել։ 

Ողբերգություն է ապրել մի երկրում, որտեղ սահմանների անվտանգության հարցերը լուծում են ոչ թե պաշտպանական և ազգային անվտանգությունն ապահովելու պարտականություն ունեցող գերատեսչությունները, այլ ընդդիմադիր կուսակցության շարքային անդամները։ 

Ողբերգություն է ապրել անիշխանության, պետական պաշտոնյաների բացարձակ անպատասխանատվության պայմաններում։ Միգուցե, խորհրդարանի արտահերթ ընտրություններում, ի վերջո, մեր ժողովուրդը կամք դրսևորի և հեռացնի Հայաստանն անդունդ գլորող քաղաքական ուժին։

Արամ Գիշյան