Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան
Իրավունք

2021 թվականի ապրիլի 26-ին պետք է Ազգային ժողովի կողմից առաջադրվի և ընտրվի ՀՀ նոր վարչապետ. Ղազարյան

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Պետք է օգտվել պետությունը վերջնական կործանումից փրկելու այս պատմական հնարավորությունից։

Հայ ժողովրդի պատմության մեջ պատմական պահ է, որի պատասխանատվությունն առաջին հերթին պետք է զգան Ազգային ժողովի երեք խմբակցությունները, առավել ևս իրենց ընդդիմադիր հռչակած «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները։ Հանրապետության նախագահի կողմից կառավարության հրաժարականն ընդունելուց հետո անհապաղ պետք է սկսվեն քաղաքական խորհրդակցություններ խորհրդարանական երեք խմբակցությունների և արտախորհրդարանական ուժերի միջև։

Անմիջապես, 2021 թվականի ապրիլի 26-ին պետք է Ազգային ժողովի կողմից առաջադրվի և ընտրվի Հայաստանի Հանրապետության նոր վարչապետ։ Ոչ մի պարագայում դա չպետք է լինի արդեն իսկ հրաժարական ներկայացրած Նիկոլ Փաշինյանը։ Խորհրդարանը պետք է ընտրի վարչապետ և չպետք է գնա ինքնալուծարման։ Մեր պետության և ժողովրդի համար այս վտանգավոր ժամանակահատվածում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը կարող է ունենալ կործանարար հետևանքներ՝ հասարակության պառակտում, նոր լարվածություններ, ընտրակեղծիքներ, դրանց արդյունքների հետ կապված անվստահություն, հնարավոր բախումներ, քաղաքական և տնտեսական անկայունություն և այլն։

Մեր հասարակությանը նոր ընտրություն պետք չէ, մեր հասարակությանն այս պահին պետք է նոր կառավարություն՝ ուժեղ, կազմակերպված և կենսունակ։ Ընտրություն պետք է միայն մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանին, այն էլ ոչ թե հասարակական զարգացման, այլև սեփական կյանքի անվտանգության ապահովման նպատակով։

Պետք է մի կողմ թողնել հանցավոր ազգակործանի հետ ունեցած այսպես կոչված «քաղաքական պայմանավորվածությունները», դրանք ավելի շուտ հանցավոր համաձայնություններ են։ Պետք չի դառնալ հանցագործության մասնակից, երբ հնարավոր է առաջնորդվել սեփական օրակարգով ու, որ ամենակարևորն է, պետության և ազգի առջև ծառացած հրամայական խնդիրներով։
Ավելին․․․