Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք Չալաբյան
Տնտեսություն

Պար­տա­վո՞ր եք վճա­րել, եթե խա­նու­թում որևէ ապ­րանք եք կոտ­րել կամ վնա­սել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը շատ կարևոր է։ «Փաստն» իր «Լինել իրազեկ» խորագրի ներքո ներկայացնում է սպառողների իրավունքները և պարտականությունները։ Այս համատեքստում համագործակցում ենք «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանի հետ: Այս անգամ անդրադարձել ենք մի խնդրի, որին շատ սպառողներ են առնչվել։ Երբեմն պատահաբար կարող ես խանութում ձեռքով կամ պայուսակով դիպչել դարակին, որի վրա դրված, օրինակ՝ գինին ընկնի հատակին և կոտրվի։ Ի՞նչ է հաջորդում սրան։ Բնականաբար, խանութի վաճառողը պահանջում է վճարել կոտրված գինու արժեքը։ Արդյո՞ք նա ունի այդ իրավունքը։

Սյուզաննա Չիլինգարյանից հետաքրքրվում ենք՝ ո՞ր դեպքում պետք է վճարել, եթե խանութում որևէ ապրանք ենք կոտրել կամ վնասել։ «Եթե խանութում շրջելու ընթացքում պատահաբար դիպել եք դարակին, որի վրա դրված իրերից ինչ-որ բան, ընկնելով հատակին, անզգուշաբար կոտրվել է, ապա դուք մեղավոր չեք և մի շտապեք վճարել դրա համար։ Այդպիսի դեպքերում խանութի ադմինիստրացիան պարտավոր է պահել անվտանգության կանոնները, որովհետև գոյություն ունեն ապրանքի դասավորության հստակ ստանդարտներ։ Դրանք կարգավորվում են ԳՕՍՏ 51773-2001-ով։ Օրինակ. 1) Դարակների վրա դրված մթերքներն անկայուն են, 2) Դարակների միջև հեռավորությունը 1,4 մետրից քիչ է (մինչև 100 քմ մակերեսով խանութներում) կամ 1,6մ – 100-150քմ, 2 մ – 150-400 քմ, քիչ է 2,5մ-ից (մինչև 400 քմ մակերեսով խանութներում), 3) Հատակը սահուն էր, 4) Անցումը փակված էր տուփերով կամ ապրանքի կույտերով, 5) Ապրանքը կոտրվել է դրամարկղի ժապավենի վրայից ընկնելով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նշում է՝ կան դեպքեր, երբ անձը պարտավոր է վճարել կոտրված ապրանքի համար։ «Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ՝ վնասների հատուցման մասին հոդվածի համաձայն, այնուամենայնիվ, վնաս պատճառելը պետք է հատուցվի, եթե այն միտումնավոր է արված, հակառակ դեպքում անձը պարտավոր չէ վճարել։ Օրինակ՝ անզգուշաբար անցնելով, շուռ եք տվել դարակի ծայրին դրված ոգելից խմիչքի շիշը: Հետևեք՝ արդյո՞ք դարակի վրա կան հատուկ ելուստներ՝ ապրանքը ամուր պահելու համար, եթե՝ ոչ, ապա մեղավոր չեք: Եթե խանութի աշխատակիցները շարունակում են ձեզ պարտավորեցնել վճարել գումարը կամ ձեզ է մոտենում անվտանգության աշխատակիցը, ապա թույլ մի տվեք, որ նրանք ձեզ վախեցնեն կամ սպառնան, քանի որ միայն դատարանն իրավունք ունի պարտավորեցնել անձին վճարել այս կամ այն ապրանքի համար»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը:

 

Լուսինե Առաքելյան

Ավելին․․․