Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք Չալաբյան
Տնտեսություն

«Անորոշությունները բավականին շատ են. դեռ կարող են գնաճային որոշակի ցնցումներ առաջանալ»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ջուլիետա Թադևոսյանի խոսքով, դրամի արժեզրկումը սպասելի էր՝ հաշվի առնելով մի շարք գործոններ:

Շեշտելով համավարակի և պատերազմի հետևանքների մասին՝ «Փաստի» հետ զրույցում նա նշեց .«Տնտեսական ակտիվությունը բավականին նվազել է: Ունենք առևտրաշրջանառության տեմպերի անկում, նվազում ներմուծման և հատկապես արտահանման մասով: Բավականին մեծ չափով պակասել են նաև ներդրումային հոսքերը: Հաշվի առնելով թվարկված բոլոր գործոնները՝ դրամի արժեզրկումն ու դոլարի արժևորումը սպասելի երևույթ էր»:

Խոսելով դրամի արժեզրկման ազդեցության ու հնարավոր հետևանքների մասին՝ Ջ. Թադևոսյանը մի քանի գործոնի մասին շեշտեց. «Շուկայում ամենավտանգավոր և ամենաանհանգստացնող միտումն այն է, որ դրամային ավանդների նկատմամբ վստահությունը բավականին պակասում է: Նկատենք, որ 2021 թ. հունվարին նախորդ տարվա հունվարի նկատմամբ արտարժույթային ավանդները 6,4 տոկոսով կրճատվել էին: Եվ այս տեմպերը շարունակվում են, ինչը վկայում է արտարժույթի արտահոսքի մասին: Այդ երևույթը ևս կարող է շուկայում համապատասխան պահանջարկային ֆոն ստեղծել, ինչի արդյունքում դոլարը կարող է արժևորվել: Բացի այդ, ես վտանգ եմ տեսնում նաև ապագայում արտաքին պարտքի միտումների առումով. քանի որ մեր պարտքի մեծ մասը դոլարային է, այստեղ դարձյալ դրամի արժեզրկումն ու դոլարի արժևորումը կարող է բացասական էֆեկտ առաջացնել: Իսկ ամենամտահոգիչն այն է, որ դրամի արժեզրկումը կարող է խուճապային տրամադրություններ առաջացնել հանրության մեջ: Եվ այս առումով շատ դրական եմ համարում Կենտրոնական բանկի կողմից ինտերվենցիաներ իրականացնելու որոշումը: Ի դեպ, արդեն երեկ փոխարժեքի նվազման առումով որոշակի շարժ կար»:

Ըստ մեր զրուցակցի, միգուցե դրամի արժեզրկումն այդքան սարսափելի և անհանգստացնող չէր, որքան դրանից բխող հնարավոր հետևանքներից մեկը՝ վստահության պակասը. «Եվ այս առումով դրամի արժևորումը կարող է որոշակի վստահություն առաջացնել ազգաբնակչության և գործարար միջավայրում, ինչը շատ կարևոր է»:

Առանձին անդրադառնալով գնաճի միտումներին՝ Ջ. Թադևոսյանը նշեց, որ համաշխարհային շուկայում ցորենի, շաքարավազի և որոշ ապրանքների գների բարձրացումը, բնականաբար, իր արձագանքը պետք է ունենար նաև մեր շուկայում: «Հաշվի առնենք նաև ներմուծման ծավալների կրճատումը: Գուցեև ներմուծողները փորձում են կրած վնասները որոշակիորեն փոխհատուցել այն քիչ խմբաքանակի միջոցով, որը ներմուծում են: Այսինքն, փորձեն շահույթի մարժան ավելացնել, ինչն իր հերթին կարող է ազդեցություն ունենալ գնաճի վրա: Գործոն կարող է լինել նաև համաշխարհային շուկայում հանքահումքային ապրանքների, օրինակ՝ պղնձի գների բարձրացումը: Նավթի գինը ևս որոշակի կայունություն ու աճ է գրանցել: Բնականաբար, այս գործոնները չեն կարող չանդրադառնալ մեր տեղական արտադրության, ներքին շուկայի ու գնաճի վրա: Իսկ քանի դեռ կա համավարակը, ամբողջ աշխարհն էլ անորոշությունների մեջ է, այս միտումները կարող են շարունակվել: Կենտրոնական բանկը շարունակում է որոշակի գործիքներ կիրառել գնաճը կարգավորելու համար, բայց, բոլոր դեպքերում, սպասումներն ու անորոշությունները բավականին շատ են: Այնպես որ, դեռ կարող են գնաճային որոշակի ցնցումներ առաջանալ, գնաճի շարունակականություն կարող է նկատվել»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այս պարագայում պատասխանատու մարմինները հատկապես ուշադիր պետք է լինեն առաջին անհրաժեշտության սպառման ապրանքների նկատմամբ, որպեսզի կանխեն գների չհիմնավորված բարձրացումները:

 

Ինչ վերաբերում է տնտեսության ընդհանուր իրավիճակին, անկման տեմպերին, նա նշեց. «Մեզ մոտ տնտեսական ակտիվության անկում գրանցվեց: Այս պայմաններում կառավարությունը 2021 թ. կանխատեսում է 3,2 տոկոս աճ, իսկ ԿԲ-ն այն իջեցրեց մինչև 1, 4 տոկոս, Համաշխարհային բանկի կանխատեսումները մի քիչ ավելին են: Այդուհանդերձ, այս շարունակվող անորոշությունների և համավարակի պարագայում էական աճ ակնկալելը, կարծում եմ, իրատեսական չէ: Իհարկե, անկման դինամիկան մի փոքր պակասում է, բայց դեռ վաղ է այդ միտումը դիտարկել տնտեսության վերականգնման համատեքստում: Հիշենք, որ հատկապես 2020 թ. ապրիլին շատ խոր անկումներ ունեցանք: Բնական է, որ 2021 թ. հաջորդ եռամսյակում կարող է մի փոքր ակտիվություն դրսևորվել զուտ ցուցանիշների բազայի համեմատությամբ, բայց 3,2 տոկոս տնտեսական աճ ունենալու ակնկալիքն այդքան էլ իրատեսական չէ: Մենք կարող ենք առնվազն վերականգնողական որոշակի կեցվածք դրսևորել, բայց դինամիկ ու բարձր տեմպեր ակնկալելը 2021 թ. համար վաղ է: Ընդամենը կարելի է վերականգնել կորուստները, վստահության որոշակի հարթակ ստեղծել, որի հիման վրա 2022 թվականից նոր միայն կարելի է աճ կանխատեսել»:

Աննա Բադալյան
Ավելին․․․