Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Trust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանՀայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն ՄանվելյանՀայ ժողովուրդն առաջինն ինքն իրեն և իր պետությունը պետք է սիրի և գնահատի. Արսեն ԳրիգորյանՌուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրը«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավոր
Հասարակություն

Կարեն Ասլանյանը, Եվա Բաղդասարյանը, Ալեքսանդր Բաբասյանը և այլք՝ Ելենա Արշակյան նոր հեռուստասերիալում․ առաջին լուսանկարներն ու մանրամասները

«ATV»–ի եթերում շուտով կմեկնարկի Ելենա Արշակյանի նոր՝ «Օջախի երգը» հեռուստասերիալը։ Նախագծում խաղում են Կարեն Ասլանյանը, Ալեքսանդր Բաբասյանը, Վարդան Հովսեփյանը, Եվա Բաղդասարյանը, Իրինա Հարությունյանը, Տիգրան Գասպարյանը, Արտակ Այվազյանը և այլք։

Նոր նախագծի առաջին մանրամասներն ու լուսանկարները Ելենան վստահել է Tert.am Life–ին ու ընդգծել, որ այս անգամ էլ անդրադարձել են հասարակության համար կարևոր խնդրի։

միշտ ասում եմ, որ ես ու սցենարիստ Անահիտ Մխիթարյանն անդրադառնում ենք թեմաների, որոնք այդ պահին մեզ անհանգստացնում են։ Մենք չենք կարող չնկատել՝ ինչ է կատարվում մեր շուրջը։ Վերջին շրջանում ավելի ու ավելի ենք նկատում, թե որքան են տարանջատվել մեր ընտանիքները։ «Օջախ» կոչվածը սկսել ենք կորցնել, իսկ «օջախը» հայերիս համար հստակ արժեքներ ունի, տունը զուտ 4 պատ չէ։ Այս նախագծով անդրադառնում ենք մեր ընտանեկան արժեքներին, որոնք այժմյան երիտասարդության մեջ  չկան կամ պակասել են։ Սփյուռքահայերը շատ դեպքերում շատ ավելի հետևողական են այդ արժեքներին, քան հայաստանաբնակները»,– ասաց Ելենան ու հավելեց, որ պատմությունը գլխավոր հերոս և հերոսուհի չունի։ Գլխավոր հերոսները մի ընտանիքի անդամներն են։

«Գործողությունները սկսվում են 97-98 թվականներին, հետո գալիս ենք մեր օրեր։ Պատմությունն Արշակի ընտանիքի մասին է, ում մարմնավորում է Պատանի հանդիսատեսի դերասան  Արտակ Այվազյանին։ Նա երկար ժամանակ ոլորտում չէր, հետ ենք բերել նկարահանման հրապարակ։ Հերոսն ու ունի երեք երեխա՝ Խոսրովը, Բակուրը և Աշխենը։ Հերոսների համար միտումնավոր ենք թագավորական անուններ ընտրել։ Նրանց մարմնավորում են Կարեն Ասլանյանը, Վարդան Հովսեփյանը և երիտասարդ դերասանուհի Արմինե Ալեքսանյանը, որի համար դերը դեբյուտային է։ Բավականին հետաքրքիր դերասանուհի է։ Հավատարիմ մնալով իմ սկզբունքներին՝ կրկին հարթակ եմ տրամադրել նաև նորավարտ դերասանների»,– ասաց պրոդյուսերը։

Ելենայից հետաքրքրվեցինք, թե ինչպես է ստացվել, որ դերասան Կարեն Ասլանյանը, ով, գրեթե միշտ, ներկայանում է Դիանա Գրիգորյանի հեռուստասերիալներում, այս անգամ ընդգրկվել է իր նախագծում․ «Կարեն Ասլանյանը թույլ չի տա, որ ստեմ։ Առաջին անգամ նա նկարահանվել է ինձ մոտ՝ «Քույրը» հեռուստասերիալում։ Տարբեր նախագծերի ընթացքում տարբեր դերասանների հետ կարող եմ համագործակցել»։

 

Ինչ վերաբերում է նախագծի՝ մի փոքր ուշանալուն, Ելենան պարզաբանեց, որ ամեն բան պատրաստ էր, քանի որ տարեսկզբից սկսել էին աշխատանքները, սակայն ինքը վարակվեց կորոնավիրուսով։

Ավելին․․․