Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Trust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանՀայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն ՄանվելյանՀայ ժողովուրդն առաջինն ինքն իրեն և իր պետությունը պետք է սիրի և գնահատի. Արսեն ԳրիգորյանՌուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրը«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավոր
Հասարակություն

«Արտաշիրմում պետք է անեն»․ 2 ոսկոր հուղարկավորած ծնողները Մեծամորի դիահերձարանում գտել են իրենց որդու ամբողջական մարմինը

«Մենք տեղեկացել ենք, որ ԴՆԹ-ով նույնականացված, ապա իբրև իրենց որդու մասունքները հուղարկավորած ծնողները վերջերս գտել են իրենց որդու ամբողջական մարմինը՝ Մեծամորի դիահերձարանում»,- զրույցում ասաց Էջմիածնի N զորամասից անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը։ Այս մասին գրում է 168.am-ը` նշելով, որ նա դեռ ամիսներ առաջ էր զրույցում ահազանգել, որ հանդիպել է այդ ծնողներին, տեղեկացրել, որ այդ մասունքներն իրենցը չէ, բացատրել էր, որ չէր կարող նոյեմբերի 7-ին Շուշիում զոհվածի մարմինը հայտնվել Զանգելանում․․․ Այդուհանդերձ, այդ ծնողները հիմք ընդունելով և վստահելով ԴՆԹ-ի պատասխանին՝ հողին էին հանձնել իրենց հանձնված մասունքները՝ մտածելով, որ դրանք իրենց որդունն են․

«Քննչականի վարչության պետ Ռաֆայել Վարդանյանն ասել էր՝ նման բան չի կարա լինի, որ շփոթմունք լինի, նույնականացումը ճիշտ է, ու Գասպարյան Տ․-ին տվել էին իբրև իրենց տղայի՝ Տիգրանի մասունքը՝ 2 մասունք, ու իրենք փետրվարի 22-ին հուղարկավորել էին»։

Տիկին Անահիտը պատմեց, որ իրականում նրանց որդին Մեծամորի դիահերձարանում է եղել 2021 թվականի հունվարից, մարմինն ամբողջական է եղել․

«Մենք ապրիլի 3-ից գիտենք, որ իրենք իրենց երեխու ամբողջական մարմինը ճարել են, պարզապես մի փոքր դեմքն է վնասված եղել, վիրավորումը եղել է թևից և վզից։ Ամբողջությամբ ճանաչելի է եղել, նակոլկեքով, ամեն ինչով․ Հիմա տեղեկություն ունենք, որ արտաշիրմում պետք է անեն»։

Էջմիածնի N զորամասից անհետ կորած զինծառայողների հարազատները երեկ եղել են Հերացի փողոցի վրա գտնվող դատաբժշկական գիտագործնական կենտրոնում, համոզվելու համար, թե արդյոք արտաշիրմում լինելո՞ւ է, թե՞ ոչ․

«Իրենք ասեցին՝ չգիտենք, քննիչ Ռազմիկը ասեց՝ չգիտենք։ Բայց նույն Ռաֆայել Վարդանյանն այն ժամանակ ասում էր, որ չի կարող այնպես լինի, որ նմուշը չհամընկնի, բայց 2 նմուշ էլի վրիպել են։ Դա Զանգելանի փոսից բերված մասունք է, որ մենք այդ կոդը շատ վաղուց, հենց առաջին օրվանից մեզ մոտ ունեցել ենք, ծնողներին ասել էինք, այդ կոդով մասունք է, ասել էին՝ հա։ Հիմա իրենք պետք է արտաշիրմում անեն․․․»։

Տիկին Անահիտը տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են  առաջիկա օրերին գնալ Առողջապահության նախարարություն և հանդիպում պահանջել պատասխանատու պաշտոնյաների հետ․

«Կասենք՝ հավաքի՛ քո անձնակազմին այստեղ, որ իրենք մեկ-մեկ պատասխա՛ն տան էս վրիպումների համար։ Էդ վրիպման համար ես խոստացել եմ, որ ամբողջ «Եռաբլուրը» կխառնեմ իրար, ու թող ինձնից շատ զգույշ մնան իրանք, հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, մեր հետ խաղա՞ն, մենք կանցնե՛նք բոլորի վրայով, բոլորի՛»։
Ավելին․․․