Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ Tasnim
Հասարակություն

Կանխավճար թողելու պատճառով՝ ստիպված ձեռք են բերել AstraZeneca պատվաստանյութը

Հայաստանի Հանրապետությունը կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար ձեռք է բերել AstraZeneca պատվաստանյութը, որից հրաժարվել են Եվրոպական 11 երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան ու Իսպանիան, դադարեցրել են կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը: Հիմնական պատճառաբանությունն այն է, որ անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել կողմնակի հնարավոր ազդեցությունները պարզելու համար, եւ, որ այն արյան տրոմբներ է առաջացնում 50-ն անց պացիենտների մոտ: Այս թեմայով pressmedia.am  կայքը զրուցել է բժիշկ, համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանի հետ։

— Պարոն Հովհաննիսյան, Հայաստանում դարձյալ կորոնավիրուսային հիվանդացության աճ կա, ձեր կարծիքով ի՞նչի հետևանք է դա, ի՞նչ է տեղի ունենում։

—  Ամեն դեպքում, սեզոնային ակտիվացում պետք է լիներ, դժվարանում եմ ասել, թե կոնկրետ ինչի հետևանք կարող է լինել, որովհետև համաճարակը իր ալիքային բնույթում զարգանում է, ամենայն հավանականությամբ, դեռ բնակչության շրջանում ինչ-որ չափով կար ընկալունակ շերտ, դրա համար էլ այդ սեզոնին, որ պետք է սուր շնչառականները ակտիվանային, նաև կորոնավիրուսի թվերը աճեցին։ 

— Կա գնահատական, որ վերջին շրջանում մարդիկ չէին պահում անվտանգության կանոնները, դիմակներ չէին կրում, հենց մեծամասամբ դա հանգեցրեց այս ալիքի տարածմանը։

—  Ոչ, դա չի կարող լինել պատճառը, որովհետև  մենք արդեն տեսանք, որ շրջաններում, վերջին ամիսների ընթացքում, տարբեր կարգապահությամբ և տարբեր դրսևորումներով մարդիկ մեկ դիմակ էին կրում, մեկ չէին կրում, մեկ պահում էին անվտանգության կանոնները, մեկ չէին պահում, բայց, ամեն դեպքում, համաճարակը իր այն փուլերում, երբ որ պետք է ալիքաձև բարձրացում տար, այդ ժամանակ բարձրացում եղել է, երբ որ պետք է նվազեր՝ նվազել է։ Այսինքն, միայն մեզնից կախված էր այն, որ կարող էինք այնպես անել, որ այդ ալիքները շատ ուժեղ չլինեին, բայց դա պայմանավորված չի միայն դիմակ կրելուց։ Գլոբալ հակահամաճարակային միջոցառումները, քանի որ չեն իրականացվել բոլորը, ինչ որ պետք  է իրականացվեր, այդ պատճառով էլ մեզ մոտ համաճարակը զարգանում է իր սեփական կանոններով։  

—  Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել AstraZeneca պատվաստանյութը, որը  շատ քննադատվեց  հասարակության կողմից։ Միջազգային փորձից ինչ տեղեկատվություններ են ձեզ հայտնի պատվաստանյութի մասին։

— Ինձ հայտնի է  այն, ինչ բոլորս տեսնում ենք, հրապարակումներում բոլոր պատվաստանյութերի հետ կապված կան բացասական և դրական  արձագանքներ, ուղղակի այնպես է ստացվում, որ AstraZeneca-ի հետ խնդիրները ավելի շատ են եղել հրապարակումներում։ Առաջանում են խնդիրները, հետո ուսումնասիրվում են և հերքվում են, բայց, ամեն դեպքում, ստացվում է այնպես, որ այդ պատվաստանյութը ամենաքննադատվողն է, համեմատած մնացածի հետ։ Պետք է լուրջ հանձնաժողովներ աշխատեն, միայն մեր տեղեկատվություններով ճիշտ եզրակացություն դժվար, թե կարողանանք տալ, պետք է մասնագիտական հանձնաժողովներ կազմվեն, որ հստակ կարծիք կազմեն և խորհուրդ տան բնակչությանը, որ հատվածի վրա դա օգտագործեն։ 

 

Ավելին․․․