Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանով
Աշխարհ

Վրաստանը չի կարող բռնել Հայաստանի կողմը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հասարակական ու քաղաքական միտքն արդեն համակերպվել է այն իրողության հետ, որ ավանդաբար լինելով մեր հարևան քրիստոնյա երկիրը` Վրաստանը, հարկ եղած դեպքում, այնուամենայնիվ, նախապատվությունը տալիս է Ադրբեջանին կամ Թուրքիային: Փորձենք բացահայտել այդ երևույթի հիմնապատճառները:

ԽՍՀՄ փլուզումից հետո թուրքական պետությունն աստիճանաբար, բայց հետևողականորեն մեծացնում է իր ազդեցությունը Վրաստանում: Ինչպես նշում են վրաց որոշ մտահոգ շրջանակներ, թուրքական «սողացող էքսպանսիան» առավել մեծ թափ հավաքեց գունավոր հեղափոխությունից և 2008 թ. վրաց–ռուսական պատերազմից հետո: Ու այսօր նույն Վրաստանում ստիպված են արձանագրել` թուրքական նպատակաուղղված քաղաքական ու տնտեսական էքսպանսիան տալիս է բավականին էական արդյունքներ: Դա հատկապես նկատելի է Աջարիայում, որն անմիջականորեն սահմանակցում է Թուրքիայի հետ: Ավելին, մոտ 300 տարի լինելով Օսմանյան կայսրության կազմում, թուրքական վերնախավի որոշակի շրջաններում այդ տարածքը նախկինի պես համարվում է թուրքական «պատմական» տարածք: Ավելին, մի քանի տարի առաջ վրաց հասարակության շրջանում մեծ աղմուկ բարձրացավ, երբ պարզվեց, որ թուրքական դասագրքերում Աջարիան Բաթումով հանդերձ ներկայացվել է որպես Թուրքիայի մաս:

Թուրքական քաղաքականությունն աշխատում է մի քանի ուղղությամբ: Գլխավորները տնտեսականն ու կրոնականն են: Նախ խոսենք կրոնականի մասին: Խորհրդային տարիներին շատ աջարցիներ` մահմեդական վրացիներ հեռացել էին իսլամից: Թեպետ անկախացումից հետո վրաց ուղղափառ եկեղեցին շատերին հավատափոխեց և դարձրեց քրիստոնյա, բայցևայնպես մահմեդականներն այնտեղ շատ են: Աջարցի երիտասարդների մեծ մասը իր կրթությունը շարունակում է թուրքական բուհերում: Այս փաստն ազդում է նրանց կրոնական գիտակցության վրա: Վերջին տարիներին մեծապես ակտիվացել է թուրքերի միգրացիան Աջարիա, ինչի հետևանքով տարածաշրջանում միջկրոնական հարաբերությունները սրվել են (ընդ որում, նրանց մեծ մասին տրվել է Վրաստանի քաղաքացիություն: Խոսքը ավելի քան 25000 թուրքի մասին է): Նույնիսկ արձանագրվում են հարձակումներ ուղղափառ հոգևորականների վրա: Որոշ փորձագետներ նշում են, որ այսօր Աջարիայում կան տասնյակ, նույնիսկ հարյուրավոր փոքր մզկիթներ: Իսկ Աբդուլ Ազիզ սուլթանի պատվին, ում օրոք նվաճվել է Աջարիան, Բաթումում Ազիզիե մզկիթի շինարարության շուրջ` մի քանի տարի առաջ ծագած խոշոր սկանդալը կարելի է համարել Աջարիայում միջկրոնական հակասությունների յուրօրինակ խորհրդանիշ:

Սակայն կրոնականից առավել շոշափելի արդյունքներ տալիս է տնտեսականը: Այսպես, Աջարիայի գրեթե բոլոր խոշոր հյուրանոցները, կազինոները, բարերը, ռեստորանները պատկանում են թուրք գործարարների: Թուրքերի ձեռքում են գտնվում գրեթե բոլոր այն տրանսպորտային ընկերությունները, որոնք Թուրքիայից ու Եվրոպայից Վրաստանի տարածքով բեռնափոխադրումներ են կատարում դեպի հարևան երկրներ, Կենտրոնական Ասիայի պետություններ: Վրացական նմանատիպ ընկերությունների համար թուրքական կողմը սահմանել էր չափազանց բարձր սակագներ, ինչը նրանց մրցունակությունից զրկել էր: Նույն վիճակն է ուղևորափոխադրող ավտոբուսների դեպքում: Ավելին, թուրքերի ձեռքին է հայտնվել Թբիլիսիի օդանավակայանը, ու դա այն դեպքում, երբ գերմանացի ներդրողները շատ ավելի շահավետ պայմաններ էին առաջարկել: Իսկ Բաթումի օդանավակայանը հայտարարվել է Թուրքիայի ներքին օդանավակայան:

Վրաստանի նախկին վարչապետ, քաղաքական, պետական գործիչ Թենգիզ Սիգուային այս փաստերը շատ են մտահոգում. «Վրաստանում ներդրումների 70 տոկոսը Թուրքիայից է: Գուցե դա լավ է, եթե նրանց ձեռքը չհանձնեինք լծակները: Ինչո՞ւ պետք է Բաթումի օդանավականը տնօրինի Թուրքիան: Այո, Թուրքիան մեր լավ հարևանն է, բայց նման մեծ ազդեցությունն անթույլատրելի է»:

Թուրքիայից հետ չի մնում նրա կրտսեր եղբայրը` Ադրբեջանը: Այդ երկիրը լիուլի օգտվեց այն հանգամանքից, որ Ռուսաստանը տնտեսական էմբարգո հայտարարեց Վրաստանին: Այսօր Ադրբեջանը Վրաստանին վառելիք և բնական գազ է մատակարարում եվրոպական գներով: Ադրբեջանական բիզնեսը նույնպես մեծ թափով է զարգանում: Առանձնանում է պետական մասնակցությամբ «Socar» ընկերությունը, որը վառելիքի բաշխման ամենամեծ ցանցն ունի Վրաստանում: Ընդ որում, ընկերությունը ստացած հասույթը երկրից չի հանում` հսկայական գումարներ է ծախսում` ավելի ամրանալու վրացական աշխատանքի ու իրացման շուկաներում: Ավելին, վրացական աղբյուրների պնդմամբ` «Socar»–ի բենզալցակայաններում աշխատում են միայն ադրբեջանցիներ, վրացիներին ու հայերին արգելում են այնտեղ աշխատել:

Այս ամենին գալիս է միանալու նաև քաղաքական ու ռազմական բաղադրիչը: Ինչպես Ադրբեջանը, Վրաստանը նույնպես խնդիր ունի` կապված իր տարածքային ամբողջականության պահպանման հետ: Մինչս օրս Վրաստանը պայքարում է Աբխազիայի ու Հարավային Օսիայի համար այնպես, ինչպես Ադրբեջանը` ԼՂ–ի համար: Այս առումով նրանց շահերը միանշանակ համընկնում են:

Ռազմական ուղղությամբ ևս Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան բավականին ակտիվ համագործակցում են: Արդեն քանի տարի է` կազմակերպվում են եռակողմ համատեղ զորավարժություններ: ՆԱՏՕ ձգտող Վրաստանի համար ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիայի բարեկամությունը չափազանց կարևոր է:

Սակայն շատ վրացի փորձագետներ համոզված են, որ այս ամենով հանդերձ Թուրքիայի խնդիրը միայն իր այսրոպեական շահերը սպասարկելը չէ: Այսպես, վրացի հայտնի քաղաքագետ Ռամազ Սակվարելիձեն համոզված է. «Շատ ցանկալի կլիներ, որ մեր իշխանություններն ավելի ուշադիր հետևեին Աջարիայի նկատմամբ Թուրքիայի հետաքրքրություններին: Թուրքիայում ուժեղ են պանթյուրքիզմի գաղափարները: Հնարավոր է, որ Թուրքիայի տնտեսական, նաև կրոնական հավակնությունները նման գաղափարները նյութականացնելու փորձ են»:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: