Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հյուսիսային Կորեան hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հիմա ինքնիշխան ենք, թե՞ ինքնիշխան չենք․ Էդմոն ՄարուքյանԱմբողջ խմբակցությունով առավոտից երեկո մեզնից եք խոսում. էս ի՞նչա քաղաքի վիճակը, ամոթը լավ բանա․ Ալիկ ԱլեքսանյանՀայաստանը լինելու՛ է ազատ, ժողովրդավարական և ուժեղ պետություն. Մուրազ ՇամոյանԿոմպանին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը Ագրեuիվ հարձակման մոտեցումը պարտnւթյուն կրեց. Զախարովան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև hրադադարի մասինԵրևանում մեկնարկել է Doing Digital չորրորդ ֆորումըՈւսուցիչները՝ Ուժեղ Հայաստանում. Նարեկ ԿարապետյանՀրադшդարը չի ներառում Լիբանանը․ Նեթանյահու Մեծ օր է համաշխարհային խաղաղության համար․ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը, մենք պարզապես «կսպասենք», որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ լավ կընթանա․ ԹրամփԿոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովումՊատերազմի մասին թեզը բացարձակ կեղծիք է․ Ավետիք Չալաբյան Պաշտպանական ներուժի բարձրացումը պատկերացնում ենք եռաստիճան համակարգով․ Նաիրի ՍարգսյանՄիրզոյանը Կալասից հետաքրքրվել է խոստացված գումարներից «Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդը՝ այսօր ժամը 20-ինՄի ներողությունը չի փրկի Անդրանիկ Քոչարյանին Սուտ խաղաղության թեզերը մեզ հասցնելու են նոր ցեղասպանության. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի աջակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գերազանցության գերժամանակակից կենտրոններ հիմնվեցին. «Ուժեղ Հայաստան»Փակելով դպրոցները՝ հայաթափում են սահմանամերձ գյուղերը․ Արմեն ՄանվելյանՆախարարներին 7-ական միլիոն պարգևավճար, իսկ թոշակառույին 10 հազար. Վանաձոր. ԼՈՌԻ Փաշինյանը հունիսի 7-ին նորից կստանա՞ ժողովրդի քվեն. Գյումրի. ՇԻՐԱԿ Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե տեսնեք. Գյումրի. ՇԻՐԱԿ Դեղերի ոլորտում պետք է մշակվի նոր քաղաքականություն՝ ի սպաս մեր ժողովրդի առողջության․ Արեգ ՍավգուլյանՊահանջում եմ Անդրանիկ Քոչարյանից` վայր դնել պատգամավորական մանդատը ու հեռանալ քաղաքականությունից․ Արտյոմ ՍիմոնյանՄեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ որ չի կարող․ ո՞ւմ ընտրել․ Տիգրան Դումիկյան Մինչև 25% idcoin IDBank-ի պրեմիում քարտերով ավիատոմսեր գնելիս«Շառլոտ» ակումբի տնօրենն աշխատակցին առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետԽոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. Հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Մենք կփոխենք մեր ընթացքը․ Փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետԱկբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել ԵՄ-ում էներգիայի 47.3 տոկոսն ապահովել են վերականգնվող էներգիայի աղբյուրներըԻշխանության քայլերը հանգեցնելու են ավելի մեծ ըմբոստության երիտասարդների շրջանում․ Աննա ԿոստանյանՎախը ստիպում է Փաշինյանին արագ արձագանքել, բայց դա իրականությունից փախուստի արձագանք է․ Մարիաննա Ղահրամանյան Ինչի պետք է պատրաստ լինի հայ մարդը սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը պաշտպանելու համար․ Ավետիք Չալաբյան Չի կարող հայ կոչվել նա, ով ուրանում է հայի ինքնությունն ու պատմությունը․ Ավետիք ՔերոբյանԱհա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ․ Նարեկ ԿարապետյանԻրանի քաղաքակրթության վերացման սպառնալիք շանտաժը հոդս ցնդեց․ Հրայր ԿամենդատյանԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր Կամենդատյան18 արդարների գործով դատական նիստի օրը հայտնի էԻնչ ենք մենք առաջարկում արդյունաբերության բնագավառում․ Հրայր Կամենդատյան Խոսքը՝ գործի փոխարեն, թե՞ գործը՝ խոսքի փոխարեն. ընտրության առաջ կանգնած հասարակությունըԴատարկ տներ, կորած սուբսիդիաներ․ Տավուշում բացահայտվում է գյուղական բնակարանաշինության ծրագրի իրական պատկերըԻսրայելը կոչ է արել ԱՄՆ-ին զիջումների չգնալ Իրանի հարցում․ Axios Թրամփը հայտարարել է, որ իրեն «բոլորովին չի անհանգստացնում» ռազմական հանցագործությունների հնարավոր մեղադրանքըՄի վախեցիր Նիկոլ Փաշինյան․ Ալիկ ԱլեքսանյանՌԴ-ն էներգակիրների մատակարարման հսկայական քանակությամբ հայտեր ունի. Պեսկով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Lexus»-ը Անդրանիկ Քոչարյա´ն, մի տղայիդ ես անդրադարձել, բա մյուս տղայիդ մասին ի՞նչ կասես, որ պատերազմից փախցրել ես․ Նառա ԳևորգյանՑիլով մարդ, մի վախեցիր Կարապետյանից, ինքը քեզ վատ բան չի անելու․ Նարեկ Կարապետյան«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգեց Հարի Մագուայրի հետ պայմանագիրը
Ժամանց

Աստղագուշակ՝ ապրիլի 14-ի համար

Խոյ: Շատ բան պայմանավորված է նրանով` ճի՞շտ են արդյոք ընտրված նպատակակետերը: Վտանգ կա, որ ընկնելով անկարևոր ցանկությունների հետևից, դուք կշեղվեք ուղուց, որը ձեզ կհասցներ մեծ հաջողությունների:

Օրը առատ է գայթակղություններով, որոնց դժվար է դիմադրել, նույնիսկ եթե դուք լավ հասկանում եք, թե ինչ ռիսկի եք գնում: Դժվար թե հաջողվի աջակցություն ստանալ մտերիմներից: Ձեր սիրած էակն այսօր շռայլ չի լինի հաճոյախոսությունների հարցում և առիթը բաց չի թողնի քննադատելու ձեզ:

Ցուլ: Օրը հարմար չէ գործնականության տեսանկյունից, բայց բարենպաստ է խորհելու ձեզ համար կարևոր բաների մասին: Քանի որ բարձր է ստեղծագործական ներուժը, նշանի շատ ներկայացուցիչներ պահանջ կզգան իրենց ապրումներին գրական, գեղարվեստական ձևեր հաղորդել:

Լավագույն օրը չէ անձնական հարաբերությունների համար: Մարդը, ում մասին բարձր կարծիքի էիք, կարող է հիասթափեցնել: Հարաբերությունները պարզելու, համատեղ ուժերով կուտակված խնդիրները լուծելու փորձերը, ցավոք, հազիվ թե լավ բանի հանգեցնեն:

Երկվորյակ: Այսօր հույսներդ միայն ձեզ վրա դրեք: Որևէ մեկից օգնություն կամ աջակցություն մի ակնկալեք, իսկ եթե կլինեն այդպիսի առաջարկներ, ապա դրանք կվերածվեն արջի ծառայության: Հնարավոր են տարաձայնություններ դաշնակիցների հետ: Նրանց բոլոր քննադատական նկատողությունները ձեզ կհանեն հունից երկար ժամանակով:  

Նյարդային լարվածությունը բարձր կլինի, ինչը կարող է գլխացավերի անքնության, քրոնիկ հիվանդությունների սրացման պատճառ դառնալ: Հատկապես արյան բարձր ճնշում ունեցող Երկվորյակները պետք է հետևեն իրենց առողջությանը:

Խեցգետին: Այսօր ամեն ինչ ստացվում է: Նույնիսկ այն գործերում, որոնք ձեզ արդեն անհույս էին թվում, հնարավոր են նշանակալից առաջընթացներ: Դուք հրաշալի կերպով կկարողանաք գլուխ հանել ամենատարբեր դիվանագիտական առաքելություններից: Ձեզ համար դժվար չի լինի հաշտեցնել միմյանց հետ վիճողներին, օգնել բազմաթիվ վիրավորանքների և տարաձայնությունների մեջ խճճված մարդկանց, ընդհանուր լեզու գտնել բոլորի հետ:

Դուք այնքան տարված կլինեք ուրիշներին օգնելու գործով, որ գրեթե ժամանակ չի մնա սեփական ծրագրերի իրականացման համար: Բայց դա գրեթե օրվա միակ բացասական կողմն է և ոչ այնգան զգալի, որովհետև դրա պատճառով լուրջ խնդիրներ չեն ծագի:

Առյուծ: Դժվար կլինի կենտրոնանալ աշխատանքի վրա: Ձեր մտքերը հիմնականում զբաղված կլինեն առտնին և անձնական բնույթի խնդիրներով: Նույնիսկ ամենօրյա ձեր պարտականությունների կատարումը հարթ չի ընթանա: Օրվա կեսին հնարավոր է տեղեկատվություն ստանաք, որը ձեզ կստիպի հուզվել: Բարեբախտաբար, շատ արագ կպարզվի որ տագնապներն անտեղի էին:

Հնարավոր են խնդիրներ գործընկերների և ղեկավարության հետ հարաբերություններում: Շատ Առյուծներ անսպասելիորեն կիմանան, որ իրենց դիրքերն այնքան էլ ամուր չեն, որքան իրենք կցանկանային: Հակառակորդների նկատմամբ անմիջապես առավելության հասնել չի հաջողվի, ստիպված կլինեք ընտրել այլ, ավելի խելամիտ մարտավարություն:

Կույս: Ինչով էլ որ զբաղվեք այսօր, պատրաստ եղեք, որ ձեզ օգնություն կառաջարկեն ավելի հաճախ և համառորեն, քան դուք կցանկանայիք: Որքան էլ կարողանաք մերժել ոմանց օգնությունը` չվշտացնելով նրանց, այնուամենայնից ստիպված կլինեք ոմանց միջամտությունը ձեր գործերին ընդունել լռելյայն: Այնպես որ զինվեք համբերությամբ և եղեք զուսպ:

Դուք հրաշալի մարզավիճակում եք, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դրական է ազդում ձեզ վրա: Սակայն մարզադահլիճում ավելի լավ է մարզվել փորձառու մարզչի հսկողությամբ: Ոչ ճիշտ կատարված ցանկացած վարժություն կարող է տհաճ հետևանքներ ունենալ:

Կշեռք: Օրը միանշանակ չէ: Թվում է ամեն ինչ պետք է լավ ստացվի, բայց, ահա, չգիտես ինչու, չի ստացվում: Հարկ կլինի զբաղվել ձեզ համար ոչ հոգեհարազատ գործերով: Ջանում եք սխալներ թույլ չտալ, բայց խուսափել սխալներից ձեզ չի հաջողվում: Ձեր վրիպումների մասին հիշեցնում են ամեն քայլափոխի, բայց ահա հաջողությունների համար այսօր ոչ ոք չի խրախուսում:

Օրը, սակայն, ունի իր դրական կողմերը: Այսօր հնարավոր է կարողանաք ձեր կյանքում ինչ-որ կարևոր բան փոխել, դուրս գալ աննպաստ իրավիճակից, որին նույնիսկ սովորել էիք, համարելով, թե ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լինի:

Կարիճ: Օրը հարմար չէ նոր աշխատակիցներ և գործընկերներ որոնելու համար: Մարդիկ, ում հետ կհանդիպեք, ավելի շատ հակված կլինեն խոսել իրենց խնդիրներից, քան լուծել ձերը: Փոխարենը կարող եք ձեզ համար օգուտով ծախսել փողը և դրանից հաճույք ստանալ: Օրը կարծես հատուկ ընտրված է խանութներ այցելելու համար: Ձեր բոլոր գնումները հաջող կլինեն:

Ցանկացած հարցի քննարկում ձեզ համար կառուցողական և արդյունավետ է: Բայց երբ հերթը գալիս է ծրագրերը կյանքի կոչելուն, դուք խուսափում եք աշխատելուց և ձգտում եք դա հանձնարարել ուրիշին: Այնպես որ, խոսել ինչ-ինչ ռեալ ձեռքբերումներից` այսօր նույնիսկ չարժե:

Աղեղնավոր: Օրը խնդրահարույց է այն առումով, որ ցանկություն չունեք հաշտվել ձեզ շրջախատող իրականության հետ, ինչպես նաև ջանքեր ներդնել այն փոխելու համար: Դուք ոչինչ չեք ձեռնարկում, որպեսզի պայքարեք ստեղծված իրավիճակի դեմ, բայց շարունակ մտերիմների մոտ գանգատվում եք կյանքից` չմտածելով, որ նրանց համբերությունը կարող է սպառվել:

Աշխատեք ազատ ժամանակն անցկացնել մարդկանց հետ, ովքեր ձեզ հետ ներգրավված են ընդհանուր գործերում: Ձգտելով պահպանել համերաշխություն ու խաղաղություն ձեր շրջապատի հետ` դուք կկարողանաք դրականորեն ազդել ինքներդ ձեր վրա, ինչը լավ արդյունքների կհասցնի:

Այծեղջյուր: Օրը հարուստ կլինի զանազան խնդիրներով, տարաձայնություններ կծագեն անգամ այն մարդկանց հետ, ում հետ դուք միշտ կարողացել եք ընդհանուր լեզու գտնել: Ձեր հասցեին շատ քննադատություն կլսեք: Դժվար է ասել, թե դրանք հանգիստ կտանեք, բայց դուք կաշխատեք այնպիսի կեցվածք ընդունել, որ չմատնեն, թե այդ ամենը տհաճ է ձեզ: Եվ ճիշտ էլ կանեք, որովհետև հենց այդ կեցվածքը թույլ կտա խուսափել առճակատումներից:

Հնարավոր են վեճեր ազգականների հետ: Ընտանեկան հարցերին ձեր մոտեցումները շատերին անզիջում կթվան, բայց շուտով բոլորը կհամաձայնեն ձեզ հետ:

Ջրհոս: Օրը բարենպաստ է կարևոր հարցերի շուրջ մտորելու, առաջիկայի ծրագրեր կազմելու համար: Դուք հասկանում եք` ինչի եք ձգտում և ոչ մեկին թույլ չեք տալիս շեղել ձեզ ձեր մտքերի ընթացքից: Այն համառությունը, որով դուք պաշտպանում եք ձեր տեսակետը, արժանանում է շրջապատի մարդկանց, այդ թվում և ազդեցիկ մարդկանց  հարգանքին:

Հնարավոր են չծրագրված ճամփորդություններ, որոնց ընթացքում հաստատվեն հետաքրքիր ծանոթություններ: Համբերատար եղեք ավագ ազգականների հետ հարաբերություններում: Թեև հեշտ չի լինի նրանց հետ լեզու գտնել, վեճերից, այնուամենայնիվ, կարելի է խուսափել: Երեկոյան հնարավոր են առողջական խնդիրներ:

Ձկներ: Այսօր կարող եք իրականացնել նույնիսկ ձեր ամենահամարձակ մտքերը: Հնարավոր է ձեզ հաջողվի լավ վաստակել կամ ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը: Պատրաստ եղեք նշանակալի ծախսերի, մի աշխատեք խնայել, երբ դա կապված է խոշոր և կարևոր գնումների հետ: Նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված կլինեն նյութապես օգնել ազգականներին:

Հեշտ չի լինի կատարել մտերիմներին ինչ-որ ժամանակ տված խոստումը: Այդ պատճառով կարող են տարաձայնություններ ծագել:, Չհասկացվածությունը, բարեբախտաբար, կհաջողվի արագ հաղթահարել: