Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Բաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԵվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԱնհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանԿյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունՄարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՖիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանUcom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ» «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ» Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ» ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ» Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ» «Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ» Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգության
Հասարակություն

Առաջին տնտեսական բարեփոխումներից մինչև այսօր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը

– Պարոն Խուրշուդյան, մեր երկրի անկախացման գործընթացը մենք սկսեցինք տնտեսական բարեփոխումներով: Հետո այն ընդհատվեց: Եվ դրանից հետո անընդհատ խոսում ենք երկրորդ սերնդի բարեփոխումների մասին: Ի վերջո իրականացրեցի՞նք դրանք, էլի՞ կիսատ մնաց, թե…

– Հետսովետական բոլոր երկրներում համարյա նույն բանը եղավ: Ոչ մի յուրահատուկ տարբերությամբ մենք չփայլեցինք: Պետք է անցնեինք շուկայական տնտեսության, և տնտեսական հարաբերությունների ազատականացում տեղի ունեցավ:

Այսինքն` առաջին փուլը սոցիալիստական կարգերից անցումն էր շուկայականի: Այս փուլը ես համեմատում եմ քանդակագործի առաջին աշխատանքի հետ, երբ կացինով է քարը տաշում: Որից հետո սկսվում է առավել բարդ փուլը, երբ անհրաժեշտ է արդեն աշխատել նուրբ գործիքներով:

Եվ եթե առաջին փուլում ռազմավարությունը պարզ էր, ապա երկրորդ փուլից սկսած արդեն մեծ ասիմետրիա նկատվեց: Տեղեր կային մանրակրկիտ աշխատանք էին իրականացնում, տեղեր կային, ուր ընդհանրապես աշխատանք չէին անում: Եվ կորավ ընդհանուր գիծը:

– Ասում եք ընդհանուր գիծը կորավ: Իսկ դա կապվա՞ծ էր քաղաքական փոփոխությունների հետ: Նկատի ունեմ` դերակատարների:

– Շատ հաճախ կապում են նախագահի փոփոխության հետ: Բայց միայն դա չէ պատճառը: Անգամ, ավելին ասեմ` մեկ վարչության պետի փոփոխությունը կարող է հանգեցնել իրավիճակի բարելավմանը կամ վատթարացմանը:

Այնպես որ, փոփոխությունները կարևոր են, որ լինեն բոլոր օղակներում:

Սկսած 2000 թվականից մինչև լճացման տարիները, կարելի է ասել, համարյա բան չարվեց բարեփոխումների ուղղությամբ: Թեպետ շատերն ուրախ են այդ տարիների համար և դրանք համարում են մեր տնտեսական վերելքի տարիները:

2008–2009 թվականների համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը նոր միայն արթնացրեց մեզ: «Գույք` պարտքի դիմաց» գործարքի ժամանակ ևս հիշեցինք, որ քաղաքականություն ունենք վարելու, պետք է ինչ–որ բան անել:

Նշածս ժամանակահատվածում ինչ էլ որ արվում էր, արվում էր փոքր ծրագրերով, այսինքն` միկրո մակարդակներում: Եվ այդպես էլ հասկանալի չեղավ, թե մեր տնտեսությունն ո՞ւր է գնում, ի՞նչ ուղղությամբ է նրա ընթացքը:

Ապա «ուր ենք գնում»–ը վերաձևակերպվեց` կապված Եվրասիական Տնտեսական Միության հետ:

Իսկ այսօրվա` մեր տնտեսության ներկա ճգնաժամն էլ կանգնեցրեց այն անհրաժեշտության առջև, որ հարկավոր է ինչ–որ բան անել: Ինչպես վարչապետն է ասում` պետք է աշխատել արտակարգ իրավիճակում: Բայց, ըստ իս, դեռևս ուղղությունն այդքան էլ հստակ չէ: Ամեն նախարար իր պատկերացումով է մոտենում հարցին: Եվ քանի որ նախարարներն ունեն բիզնես անցյալ, ապա իրենց բիզնեսի տեսակետից են ցանկանում հանրային կառավարում իրականացնել:

– Մեր տնտեսության մեջ որոշ օղակներ բացակայում են. չկան անհրաժեշտ մի շարք ինստիտուտներ: Օրինակ` ֆոնդային բորսան չկա, չձևավորվեց արժեթղթերի շուկան կամ, կարելի է ասել չեն ստեղծվում արդյունավետ գործող ապահովագրական ընկերություններ: Դա չի՞ խանգարում, որ տնտեսությունը դինամիկ և օրինաչափ զարգացում ապրի:

– Ձեր ասած ինստիտուտները անհրաժեշտ են. այդպիսին է ժամանակակից տնտեսությունը: Բայց դրանց հասնելու համար տնտեսության մեջ պետք է աշխատեն նաև այլ օղակներ:

Օրինակ` ֆոնդային բորսա ունենալու համար նախ պետք է ունենաս ներդրումների շուկա: Իսկ Հայաստանում դա չկա: Մեր երկրի պատմության մեջ ներդրումների այն հոսքը, որ եղել է, և որոնց համար ուրախանում ենք ու այսօր էլ տխրում ենք, որ դրանք պակասել են, եղել են հիմնականում սեփականաշնորհման արդյունքում: Իսկ դրանք այն ներդրումները չէին, որոնցով շուկա ձևավորվի: Մի մասն էլ, ի դեպ, «Գույք պարտքի դիմաց» գործարքով տեղի ունեցած սեփականաշնորհման տեսք ունեին:

Իհարկե, շատ ծրագրեր եղան, որպեսզի ֆոնդային բորսան աշխատեցվի: Ես դրանք այն ժամանակ էլ, հիմա էլ կոչում եմ ռոմանտիզմ: Միայն ֆոնդային բորսայում պրակտիկ աշխատողը կարող է հասկանալ, որ Հայաստանի շուկան այնքան փոքր է, որպեսզի այսօր խոսենք նման շուկայի գոյության մասին:

Նախ պետք է քո ներդրումները` արժեթղթերը, պարտատոմսերը լիկվիդային լինեն: Իսկ դրա համար շուկան պետք է աշխատի: Որ առնես ու երբ ցանկանաս, կարողանաս վաճառել: Անգամ Ռուսաստանի նման ահռելի երկրի ֆոնդային բորսայում 3–4 արժեթուղթ է լիկվիդային: Այն էլ` հիմնականում կապված նավթային կամ բանկային ոլորտների հետ: Էլ ի՞նչ խոսենք մեր երկրի մասին:

Մյուս կարևոր գործիքը, որ ֆոնդային բորսան կայանա, ներքին խնայողությունների առկայությունն է: Իսկ մենք ահավոր սպառող հասարակություն ենք: Իսկ երբ դու չունես խնայողություն, ներդրումների շուկա էլ չես կարող ունենալ: Եվ չես կարող ներգրավել այլ երկրների ձեռնարկությունների գնանշում քո երկրում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: