Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ինչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով
Հասարակություն

«Տղես անհետ կորած է... չգիտեմ, ի՞նչ անեմ».Արմեն Աշոտյանը կիսվել է արցախցի կնոջ հետ ունեցած իր զրույցով

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հերթական անգամ քայլում էի մարդկանց հոծ շարքերով։ Բարեւելով, շփվելով, գոտեպնդելով մեր հայրենակիցներին ու ականջի ծայրով լսելով հարթակից հնչող ելույթները։
 
-Աշոտ Աշոտյա՞ն,- լսեցի մեջքիս հետեւում եւ շրջվեցի։
Դիմացս մի տարեց կին էր՝ կիսամաշ ցելոֆանի տոպռակով եւ նույնանման դիմակով։
 
-Աշոտյան Արմենն եմ։ Լսում եմ, մայրիկ,- պատրաստվելով մի սովորական դարձած զրույցի պատասխանեցի ես։
«Խի սե՞նց եղավ, տղես» հռետորական հարցին պատասխանել չհասցրեցի։
 
-Տղես անհետ կորած է... չգիտեմ, ի՞նչ անեմ։ Էլ ո՞ւմ դիմեմ...- արտաշնչեց տիկինը, ով դողդողացող ձեռքերով գունաթափ ցելոֆանի մեջից ջանում էր հանել որդու նկարը։
Այն, սուր անկյուններով մխրճվելով տոպռակի մեջ, կարծես չէր ուզում խախտել ծրարի մեջ գտած սեփական անդորրը եւ հրաժարվում էր արեւ տեսնել։
Օգնեցի եւ ծանոթացա մեր անհետ կորած տղերքից մեկի հետ։
Արդեն խոստովանել եմ, որ շատ զգացմունքային եմ դարձել պատերազմից հետո եւ այս անգամ եւս հազիվ զսպեցի աչքերիս դավադիր խոնավությունը։
 
-Պեգովն էր նկարել տղայիս...Հադրութում... Նկարը վիդեոից հանեցին տվեցին ինձ...- կնոջ շշնջացող ձայնից հասկացա, որ թուլացել է։
ԱԺ պարիսպի տակ, որտեղ քարին կիսանստելու հնարավորություն կար, շարված էին ոստիկանները։
 
-Տղերք, տեղ տվեք, կինը նստի հանգստանա, - ասացի՝ նայելով երկրում ստեղծված իրավիճակից ակնհայտորեն զզված ոստիկաններին։
Ծայրից կանգնած մի թիկնեղ ոստիկան քաշվեց ձախ՝ մերկացնելով ԱԺ անշունչ պատի սառը քարը, որին նստացրեցի տիկնոջը։
Նկատեցի, թե ինչպես կնոջը տեղ զիջած ոստիկանի մի քայլ առաջ կանգնած վերադասը, դիմակի տակից մրմրթալով եւ աչքերից ժայթքող կայծերով նախատում էր տարրական շնորհք ցուցաբերած իր ենթակային, որն, ի պատիվ իրեն, անհողդողդ մնաց։
 
-Ես ուժեղ եմ, տղես, ասաց կինը ու արդեն քարին կիսահենված շարունակեց, - պատկերացնու՞մ ես։ Մարշրուտկի մեջ ասեցի, որ այստեղ եմ գալիս, որ որդիս կորած է ու նստածներից մեկը...ու նստածներից մեկը... ու նա ինձ ասաց, որ ես խփնված եմ ու որ ռադս քաշեմ իմ Ղարաբաղը։
 
-Բա կողքիններից ոչ ոք դրան չսաստե՞ց, քեզ չպաշտպանե՞ց, - արյունը գլխիս խփեց։
 
-Չէ, բալես, մնացածը լռեցին... Հիասթափված եմ ժողովրդիցս, պարոն Աշոտյան...,- այս անգամ նրա աչքերը լցվեցին։
 
-Մի հիասթաթվիր, տես, թեկուզ այստեղ հազարավոր նորմալ մարդիկ կան, մայրիկ։
Ամուր գրկեցի։
Ու դառնահամ հեռացա, հասկանալով, որ մեզ սպանել են ու շարունակում են սպանել ոչ միայն ֆիզիկապես, այլեւ բարոյապես։
Որդի կորցրած արցախցի այս կնոջը ծաղրողը ստահակ էր, այո։
 
Իսկ ինչպե՞ս կոչել այդ տեսարանի լուռ ականատեսներին...կամ վերադաս-ոստիկանին...Ու հոգիները չարքերին վաճառած, թուրքերին Երեւանում դիմավորելու պատրաստ նմանատիպ մարդկանց։ Ինչպե՞ս»։