Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավ
Քաղաքականություն

«Հայոց Արծիվներն»՝ Ազգային-Քրիստոնյա բևեռ

Հայաստանը և Հայաստանի քաղաքական դաշտն այլևս այն չեն, ինչ կային մինչև 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբերյան պատերազմը: Նույն պատերազմից հետո՝ Հայ ազգը, ցավոք, կորուստների ու պարտության գնով զարթնեց թմբիրից՝ հասկանալով, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցածը ոչ թե անցյալի արատները մերժող, նոր և հզոր Հայաստանի կառուցմանը միտված հեղափոխություն էր, այլ արևմտյան գործակալների ու դրածոների կազմակերպած, Հայաստանը կործանելու և Արցախը թուրքին հանձնելու ծրագրով կոդավորված հեղաշրջում, իսկ ՀԱՅԸ՝ հակազգային ու հայաստանակործան այդ ներկայացման անգիտակից մասնակիցն ու հանցակիցը:
Հայրենիքի կորստի ցավից գալարվող ու հուսահատության շեմին հասած Հայ ազգին, որն այլևս մերժում է Հայաստանի գործող ամերիկահպատակ ու թրքապաշտ իշխանությանը, հիմա էլ փորձում են մանիպուլյացիաների միջոցով ուղղորդել դեպի նախորդ՝ կոռումպացված, թալանչի, զորացրված իշխանություններ: Ժողովրդին փորձում են վախի ու սարսափի ներարկման միջոցով ներշնչել, որ ինքը չունի զարգացող պետություն և ազգային-քրիստոնյա հասարակություն կառուցելու հեռանկար, ու առավելագույնն, ինչին ինքը կարող է հավակնել, ընդամենն անվտանգ գոյություն քարշ տալն ու ֆիզիկական թշվառ գոյության պաշտպանությունն է լինելու:
«Ոչինչ, որ նախկին իշխանությունների ժամանակ չկար արդարություն, այսինքն, Հայաստանը կոռումպացված էր ու դատապարտված անհեռանկար գոյության, բայց գոնե դուք և ձեր երեխաները համեմատաբար պաշտպանված էիք և կարող էիք հույս ունենալ՝ մինչև ծերություն քարշ տալ ձեր անիմաստ ու անհեռանկար գոյությունը»,-ահա՛ սա է Հայաստանի նախկին իշխանությունների թալանչի ու Հայրենիքի պաշտպանությունից փախած մարդկանց կողմից, այսպես կոչված, ընդդիմադիր քարոզչության ողջ իմաստը: Հայ ժողովրդին փորձում են ներշնչել, որ ինքը Հայաստանի քաղաքական այսօրվա դաշտում ունի ընդամենը կամ-կամ-ի ընտրության հնարավորություն. կա՛մ նորից ընտրում է քաղաքական գերեզմանից արձակուրդ եկած քաղաքական դիակ, ամերիկահպատակ Փաշինյան Նիկոլին՝ իր սորոսածին լակոտակրատիայով, կա՛մ էլ Հայաստանի նախկին իշխանությունների կոռումպացված, թալանչի, Հայրենիքի պաշտպանությունից փախած մարդկանց:
«Հայոց Արծվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը մերժո՛ւմ է Հայ ժողովրդին պարտադրվող այս կեղծ ու արհեստածին երկընտրանքը, հայտարարելով, որ մերժված անցյալի ու խայտառակ ներկայի միջև ընտրությունը պետք է կատարվի հօգուտ հզոր և արժանապատիվ ապագայի, հօգուտ ազգային քրիստոնեական արժեքներ դավանող և սրբորեն պահպանող Ազգային-Քրիստոնյա բևեռի՝ ի դեմս «Հայոց Արծվներ. Միասնական Հայաստան» կուսակցության:
Հայաստանում, առաջիկա Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին, Հայ ժողովուրդը պետք է արդար ընտրություն կատարի անցյալի, ներկայի և ապագայի միջև, և մենք առավել քան վստահ ենք, որ արդար ընտրությունը լինելու է հենց Ազգային-Քրիստոնյա արժեքները՝ Հայրենիք, Ընտանիք, Եկեղեցի, դավանող, դրանք սրբորեն պահպանող և տարածող, Հայաստանի և Հայ ազգի անվտանգությունն անսասան պաշտպանող «Հայոց Արծիվների» օգտին:
 
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան