Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԹուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Իշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան
uncategorized

Հայ բարերար Արման Մայիլյանը պարգևատրվել է Արցախի նախագահի կողմից՝ բանակին և զինվորներին ցուցաբերած աջակցության համար (լուսանկարներ)

2020թ․ սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախին ցուցաբերած աջակցության համար Իսպանիայում բնակվող բարերար Արման Մայիլյանը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Արման Մայիլյանը պատմեց, որ օրեր առաջ՝ փետրվարի 9-ին, անակնկալ հեռախոսազանգ է ստացել Արցախի նախագահի աշխատակազմից և տեղեկացել, որ արժանացել է պարգևատրման։

«Շնորհակալ եմ Արցախի նախագահին շնորհակալագրի և մեդալի համար։ Պատերազմի սկսվելուց երկու օր առաջ՝ սեպտեմբերի 25-ին, Արցախում էի, առաջնագծում՝ մեր զինվորների կողքին։ Իսկ պատերազմի  օրերին եղել եմ Հայաստանում, երբ ասացին պատերազմ է սկսվել, շոկային վիճակում հայտնվեցի, քանի որ Արցախը մեզ համար ամեն ինչ է։ Թեև մարտական գործողություններին չեմ մասնակցել, բայց ես և իմ ընկերները փորձում էինք մեր հնարավորությունների սահմանում աջակցել և օգտակար լինել»,- ասաց նա։ 

Պատերազմի առաջին իսկ օրերից Արման Մայիլյանն ու ընկերները ձեռնամուխ են եղել զինծառայողների, նրանց ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու գործին, ինչը շարունակվում է մինչ օրս և նախատեսվում է իրականացնել նաև առաջիկայում։ Արման Մայիլյանը Բարսելոնայի հայ համայնքի հետ համատեղ մի շարք բարեգործություններ է իրականացրել․ «Համայնքը մեծ օգնություն է հատկացրել հիմնադրամին, աջակցել բանակին՝ զինվորական հագուստներ և պարագաներ հատկացնելով մեր զինվորներին»։ 

Իրականացվող աջակցության շրջանակներում, սփյուռքում բնակվող հայ գործարար Արման Մայիլյանը «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել են նաև հումանիտար օգնություն, որին միացել են  սփյուռքում բնակվող մի շարք այլ հայրենասեր գործարարներ։ Նախաձեռնության շրջանակներում ձեռք է բերվել Mercedes մակնիշի 24 շտապօգնության բարձրակարգ ավտոմեքենա՝ ամբողջությամբ համալրված բժշկական բարձրագույն սարքավորումներով, որոնք անհատույց կտրամադրվեն Հայաստանի Հանրապետությանը։ Ի դեպ, շտապօգնության մեքենաներից 5-ն անձամբ նվիրաբերվել է Արման Մայիլյանի կողմից։ Վերջինիցս տեղեկացանք, որ շտապօգնության 4 մեքենան արդեն Հայաստանում են, իսկ 20-ը այսօր գիշեր կլինեն Երևանում։

Իսպանիայում բնակվող հայ բարերարը Արցախյան պատերազմում կատարած սխրանքների ու քաջաբար մարտնչելու համար փետրվարի 10-ին ավտոմեքենա է նվիրել ժամկետային զինծառայող Սուրեն Գաբրիելյանին, որը պատերազմի օրերին առանձնակի քաջություն է ցուցաբերել՝ իր հաշվարկի հետ տանկով ոչնչացնելով հակառակորդի 9 տանկ և 7 ՀՄՄ։ «Ինձ համար կարևոր չէր, թե որտեղից կլիներ զինծառայողը՝ Հայաստանի՞ց, թե՞ Արցախից, ցանկություն ունեի մի փոքրիկ նվեր անել նրան և որպես նրա կատարած սխրանքների շնորհակալություն՝ ավտոմեքենա նվիրեցի։ 19-ամյա Սուրենը Արցախի Կարմիր շուկա համայնքից է, նրան  առաջին անգամ տեսա պաշտպանության նախարարությունում, ինքն էլ չգիտեր, որ նման նվեր ունի։ Իհարկե, մեր բոլոր զինվորներն են արժանի շնորհակալության, բայց շատ ուրախ եմ, որ հենց իրեն բաժին հասավ, քանի որ նա առանձնանում էր իր համեստությամբ։ Ուզում եմ, որպեսզի մեր բոլոր զինվորները զգան, որ գնահատված են»,- նշեց Արման Մայիլյանը։

Վերջում Արման Մայիլյանը խաղաղություն ցանկացավ մեր երկրին՝ նշելով, որ աջակցությունները շարունակվելու են նաև առաջիկայում, և կարևոր է, որ յուրաքանչյուրն այս դժվարին պահին լինի մեր երկրի, զինվորների և նրանց ընտանիքների կողքին։