Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Նոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

«Եթե լուրջ քայլեր չարվեն, ապրիլից թոշակների, աշխատավարձերի, նպաստների վճարման խնդիրներ կլինեն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպիսի՞ն կլինի 2021-ը Հայաստանի տնտեսության համար, և արդյո՞ք իշխանություններին կհաջողվի չեզոքացնել սպասվող տնտեսական ցնցումներն ու հնարավորինս մեղմել պետական բյուջեի դեֆիցիտը: Այս և այլ հարցերի մասին է «Փաստ» օրաթերթի զրույցը «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի հետ:

- Պարոն Սարգսյան ելնելով ներկա իրավիճակից՝ Ձեր կարծիքով, տնտեսական առումով ինչպիսի՞ն կլինի 2021 թվականը, ի՞նչ ազդեցություն կունենա ճգնաժամը պետական բյուջեի վրա:

-2021թ.-ի տնտեսական կանխատեսումները բացասական են, իսկ այդպիսի կանխատեսումների պատճառները՝ շատ։ Անշուշտ տնտեսական անկման հետևանքները անմիջապես իրենց ազդեցությունն են թողնելու պետական բյուջեի եկամուտների վրա։ Եկեք հաշվի առնենք, որ պետական բյուջեի հիմնական եկամուտները՝ մոտ 95 %-ը, կազմում են հարկերից հավաքագրվող գումարները, որի մեջ ԱԱՀ-ի տեսակարար կշիռը կազմում է մոտավորապես 40 %, շահութահարկի գծով՝ մոտ 7 %, եկամտային հարկի մասով՝ մոտ 28 %, ակցիզային հարկի մասով՝ մոտ 11 %, և այլն։ Ինչպես նկատեցինք, պետական բյուջեի եկամուտները մուտքագրվում են մի քանի խողովակներով, որտեղ ամենամեծ տեսակարար կշիռն ունի ԱԱՀ-ն։ ԱԱՀ – ն գոյանում է ՀՀ տարածքում ապրանքների վաճառքից, ծառայությունների մատուցումից, աշխատանքների կատարումից։

Հաշվի առնելով, որ մարդկանց տնօրինվող եկամուտները էականորեն կրճատվել են, որոնք գոյանում էին հիմնականում աշխատավարձից, տուրիզմի ոլորտում ներգրավվածությունից, տրանսվերտներից, ապա միանշանակորեն կարող ենք փաստել, որ բնակչության տնօրինվող եկամուտների կրճատումը հանգեցնելու է սպառման ծավալների էական կրճատման, ինչը նշանակում է պետական բյուջե մուտքագրվող ԱԱՀ-ի խողովակի հոսքը էական կրճատվելու է: Երկրորդ կարևորագույն խնդիրը շահութահարկի հավաքագրումն է, որը գոյանում է բիզնեսում առաջացած շահույթներից: Ներկա պայմաններում քաջ գիտակցում ենք, որ 2020-ի ընթացքում բիզնեսի գերակշիռ մասը, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, չի գործել և շահույթ չի ստացել, քանի որ անցյալ տարին անցավ տոտալ լոքդաունի, պատերազմական իրավիճակի և հասարակության տրամադրությունների անկման պայմաններում:

Այս ամենից բացի, նվազել են նաև արտահանումները: Արդյունքում՝ շահութահարկ ևս գրեթե չի գոյացել: Բացի այդ, շահութահարկը մուտք է արվում պետական բյուջե մինչև հաջորդ տարվա ապրիլ ամիսը: Այսինքն 2021թ.-ին մուտք կլինի 2020-ի ժամանակ գեներացված շահութահարկը, որը փաստորեն չնչին գումար է կազմելու: Հաջորդը եկամտային հարկն է, որը գոյանում է աշխատավարձից, վարձակալական վճարներից և այլն, բայց պետք է հաշվի առնել, որ սովորաբար բիզնեսի գործունեության անկման ժամանակահատվածում, որպես կանոն՝ կատարվում են աշխատավարձի, աշխատատեղերի, վարձակալական վճարների կրճատումներ: Մնացած ծախսերը՝ հումքի ձեռբերում, հոսանքի, գազի վարձավճարներ, բիզնեսի ծախսերի տեսակարար կշռում մնում է նույնը:

Հետևաբար աշխատավարձի, աշխատատեղերի, վարձակալության վճարների կրճատումներն իրենց հերթին ազդելու են պետական բյուջե մուտքագրվող եկամտային հարկի վրա։ Եթե նկատեցինք, պետական բյուջեի մուտքերն ապահովող կարևորագույն խողովակների հոսքի կրճատում է սպասվում 2021թ.-ին, ինչը նշանակում է 2021թ.-ի բյուջեի եկամուտների թերակատարում: Սրան զուգահեռ, 2021թ.-ի բյուջեով նախատեսված է պարտադիր պետական ծախսեր՝ աշխատավարձերը, կենսաթոշակները, սոցիալական նպաստները, որոնք, սակայն, այս տարի պետությունը չի կարողանա այս պայմաններում սպասարկել:

-Այս դեպքերում ինչպե՞ս պետք է մեղմվի բյուջեի դեֆիցիտը:

- Սովորաբար նման դեպքերում կա՛մ պարտքի ներգրավում է իրականացվում, կա՛մ ծախսերի կրճատում։ Համադրելով ներկա իրողությունները՝ կարելի է պնդել, որ առաջիկա ամիսներին արդեն տեսանելի կլինեն պետական ծախսերի լուրջ խնդիրներ և վճարման հապաղումներ:

- Ի դեպ, համավարակով պայմանավորված՝ շատերն իրենց բիզնեսը տեղափոխեցին օնլայն հարթակ: Արդյո՞ք սա ևս իր ազդեցությունն է ունեցել բյուջեի մուտքերի նվազման վրա:

- Սա համընդհանուր խնդիր է, քանի որ ողջ աշխարհն է այդ ուղղությամբ շարժվում, որը կրկին աշխատուժի կրճատման և հարկերի նվազման է հանգեցնում: Ու թեև բիզնեսի համար նման ավտոմատացումը շահավետ է, սակայն ավտոմատացումից բխող աշխատատեղերի կրճատումը իր բացասական ազդեցությունն է թողնում բնակչության զբաղվածության վրա: Ինչ վերաբերում է այդ հարթակից բյուջեի մուտքերին, ապա այստեղ կա լուրջ վարչարարության խնդիր դրանց բացահայտումների հետ կապված: Այս առումով իրացման ծավալների թերհայտարարագրելու ռիսկը բավական մեծ է, քանի որ, իմ գնահատմամբ, ՀՀ ՊԵԿ-ը այնքան ռեսուրս չունի, որով կարողանա ամբողջական և արդյունավետ վերահսկողություն իրականացնել օնլայն բիզնեսի վրա: Այստեղ ևս լուրջ խնդիր ունենք, որը միանշանակ ազդելու է բյուջեի մուտքերի վրա:

-Այս պարագայում ի՞նչ դեղատոմս կարող եք առաջարկել 2021-ի տնտեսական բացասական սպասումները չասենք չեզոքացնելու, այլ՝ մեղմելու համար:

-Ես կարծում եմ, որ հրատապ անհրաժեշտություն կա, որպեսզի պետությունն իրականացնի խթանող տնտեսական քաղաքականություն: Այստեղ երկու ուղղություն կա՝ հարկավոր է որոշ տեղերում հարկերը կրճատել, մյուս կողմից՝ պետական ծախսի ավելացում իրականացնել: Քանի որ բյուջեն խնդիր ունի, ուստի, հաշվի առնելով ներկա իրողությունները, պետք է դիտարկել պետության կողմից բիզնեսի խթանման քաղաքականությունը, որպեսզի թե՛ բիզնեսները չտուժեն, թե՛ բյուջեն: Անխուսափելի է պետական պարտքի ներգրավումը, իսկ ներգրավված պարտքը պետք է ուղղել ոչ թե պարտադիր վճարների սպասարկմանը, այլ կապիտալ ծախսերի իրականացմանը:

Ի դեպ, 2021 թվականի բյուջեն կազմվել է հարկաբյուջետային կանոնների լուրջ խախտումներով՝ բյուջեի դեֆիցիտը գերազանցում է կապիտալ ծախսերը, ինչը նույնն է, թե ընտանիքում ամեն օր պարտք ներգրավենք և այդ գումարով ապրենք: Հարկավոր է անպայման բյուջեում փոփոխություն անել, կապիտալ ծախսերն ավելացնել և արտահանմանը միտված ճյուղերին ուղիղ աջակցություն ցուցաբերել: Սրանք այն կարևորագույն և հրատապ քայլերն են, որոնք չիրականացնելու դեպքում ապրիլից կունենանք թոշակների, աշխատավարձերի, նպաստների ուշացումներ՝ դրանից բխող բացասական հետևանքներով:

Արմինե Գրիգորյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում