Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել
Մշակույթ

Արցախի ձեռագրական ժառանգություն. Մաշտոցի անվան Մատենադարանը պատրաստվում է ցուցադրության

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը պատրաստվում է ցուցադրության, առաջիկա շաբաթ կներկայացվի Արցախի ձեռագրական ժառանգությունը: «Արմենպրես»–ի հետ զրույցում Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանը նշեց, որ ներկայացվելու են Արցախում գրված ու այնտեղ պահվող ձեռագրերը, Շուշիում տպված գրքերը, արխիվային փաստաթղթեր, կաթողիկոսական գրություններ և այլն: Ընդհանուր շուրջ 80 տասնյակի հասնող ցուցանմուշ: Արամ Թորոսյանի խոսքով, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Արցախի մասնաճյուղում 2015 թվականից ցուցադրվում էին 100-ից ավելի ձեռագիր մատյանները, որոնք գրչագրվել են, նկարազարդվել են Արցախում: Ներկայացվել էին նաև ձեռագրեր, որոնք գրվել են պատմական Հայաստանի այլ նահանգներում: Արցախը հայտնի էր ոչ միայն որպես ձեռագրաստեղծման, այլև ձեռագրերի պահպանության վայր:

 

«Պատերազմի օրերին, երբ ամբողջ աշխարհն ականատես եղավ, թե ինչպես է Ադրբեջանը խոցում մշակութային հաստատությունները, ինչպես օրինակ, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, Մատենադարան-Գանձասար մշակութային կենտրոնը կազմակերպեց ցուցադրվող գանձերի տարհանումն Արցախից: Մենք տեղափոխեցինք Երևանի Մաշտոցյան Մատենադարան: Ուզում եմ ընդգծել, որ ամեն դեպքում՝ ժամանակավոր: Մենք դրանք անպայման վերադարձնելու ենք Արցախ, և ցուցադրությունը նորից լինելու է Գանձասարում: Մինչ այդ, տնօրինությունը որոշեց Արցախի գանձերը ցուցադրել Երևանի Մատենադարանում: Մոտ օրերս ցուցադրությունը կբացվի: Տևելու է այնքան, մինչև որոշենք այդ ցուցադրությունը վերադարձնել Արցախ, հավանաբար տարվա կեսին: Թեպետ հստակ չէ, պետք է մի շարք տեխնիկական, անվտանգության հարցեր ճշտել, որից հետո ցուցադրությունը կվերադարձվի Արցախ: Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնն իր գործունեությունը պետք է շարունակի: Ասեմ, որ շենքը չէր վնասվել, աշխատակիցները ներկայանում են աշխատանքի, այնտեղ գործունեությունը շարունակվում է, պետական պահպանության ծառայությունը հսկողություն է սահմանում»,- ասաց Արամ Թորոսյանը:

 

Մատենադարանը հանդես է գալիս մեկ այլ ծրագրով ևս՝ նախատեսված արցախցի երեխաների համար: Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը և «Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամը սկսում են մանրանկարչության դասընթաց արցախցի երեխաների համար: Ցանկացողները կարող են դիմել մինչև  փետրվարի 1-ը: