Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԲանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր Կամենդատյան Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ
Քաղաքականություն

«Ագենտ 603», կեղծանունը՝ «Աղրըդաղ», «Շպիոն Արո». Ֆեյսբուքյան արձագանքը՝ Արարատ Միրզոյանի՝ թուրքական գործակալ լինելու փաստի վերաբերյալ

 Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը սենսացիոն հայտարարություն արեց այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը թուրքական հատուկ ծառայությունների գործակալ է։ Նրա խոսքով՝ Միրզոյանը թուրքական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում հայտնվել է 2005 թվականից, երբ ԱՄՆ-ում ուսումնասիրում էր ցեղասպանության ճանաչման գործընթացը։

«Սկզբում նրան «վերբովկա» արեցին թուրքերը, հետո Հայաստանի ԱԱԾ-ն արեց «կոնտր-վերբովկա»՝ սարքելով նրան «двойной агент»։ Երիտասարդը սկսեց աշխատել համ-համ. պատմում էր թուրքերին այն, ինչ պետք է պատմեր, ԱԱԾ-ն թույլատրում էր նրան այն, ինչ պետք է պատմեր և իմանում էր, թե թուրքերն ինչի վրա են ուշադրություն դարձնում և փորձում էր ֆիքսել թուրքական հատուկ ծառայությունների շարժը Հայաստանում»,- պատմել է Միքայել Մինասյանը։

Մինասյանը նաև որպես ապացույց հրապարակեց Արարատ Միրզոյանի գրությունը ՀՀ ԱԱԾ-ին, որտեղ իր համաձայնությունն է տալիս իր հնարավորությունների սահմաններում աջակցել ՀՀ ԱԱԾ-ին:

Այս բացահայտումը մեծ սենսացիա է առաջացրել հայկական հասարակական-քաղաքական շրջանակներում: Գործիչները բազմաթիվ մեկնաբանություններ են անում այս առնչությամբ: 

Ստորև ներկայացնում ենք հասարակական-քաղաքական գործիչների գրառումները. 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Միքայել Մինասյանի սկանդալային բացահայտումից հետո հասկացա 3 բան.

1. Թե ինչու՞ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը արտասահմանյան ելույթներում գրեթե չէր խոսում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին։
2. Թե ինչու՞ վերջին Արցախյան պատերազմի մեկնարկից սկսած նա շատ երկար գտնվում էր Ստեփանակերտում։
3. Թե ինչու՞ նոյեմբերի 9-ի գիշերը մեկ այլ դավադիր ստահակ փաստացի մահափորձ կազմակերպեց նրա դեմ, փորձելով վերացնել դավաճանության կարեւորագույն վկաներից մեկին։
Այրվեք դժոխքում, թուրքի վիժվածքներ»:
 
«Ադեկվադ» միաբանության առաջնորդ Արթուր Դանիելյանը գրում է. «Ու, եթե ձեզ Միքայել Մինասյանի բացահայտումն է ապշեցուցիչ թվում, ապա ես երևի ավելի լավ է չպատմեմ, թե ինչպես էր թուրքական ցանցի մի գործակալը մեր ԱԱԾ-ի միջոցով ծեծել տալիս մեկ այլ գործակալին, որպեսզի սեփական արժեքը բարձրացնի թուրքերի աչքերում: Խարատյան-Միրզոյան և Միրզոյան-Հարությունյան կիլդիմները մի քանի կիսաբաց լուսամուտի մատերիալ է»:
 
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Գոհար Աբաջյանը հերքում է ամուսնու՝ արարատ միրզոյանի թուրքի գործակալ լինելու հանգամանքը, քանի որ նա թլպատված չէ: Նույնը հաստատում են աննա հակոբյանը, լենա նազարյանը, լիլիթ մակունցը և արայիկ հարությունյանը»:
 
Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Հենց նոր Միքայել Մինասյանը ուղիղ եթերով փաստեր ներկայացրեց առ այն, որ Արարատ Միրզոյանը մոտավորապես 2005 թվականից եղել է թուրքական հետախուզության գործակալ, իսկ այնուհետև՝ 2007 թվականի նոյեմբերին, «բռնվելուց» հետո, համաձայնել է դառնալ ՀՀ ԱԱԾ գործակալ... Դարձել է «դվայնոյ ագենտ», փաստորեն...
Էդ չե՞ք, արա!
ԼՐԱՑՈՒՄ՝ ապացույցը. https://t.me/mikayelm/48 »:
 
Հրաչ Բարխուդարյանը գրում է. «հերիք ա spoiler անեք, մարդ կա չի տեսել Միքայել Մինասյանի վիդեոն:)) համ էլ իբր ի՞նչն ա զարմանալի, որ Արարատ Միրզոյանը թուրքական ագենտ ա զարմանալի կլիներ, որ չլիներ թուրքական ագենտ»:
 
«Armday.am» կայքի տնօրեն Տաթև Այվազյանը գրում է. «Ararat Mirzoyan որքան մարդ է այս պահին ափսոսում, որ նոյեմբերի 9-ին քեզ վերակենդանանալու հնարավորություն են տվել:Կարծում եմ շատերդ նկատեցիք Mikayel Minasyan - ի ձեռքի թղթապանակի պարունակության ահռելի քանակը և դա ըստ ամենայնի բոլոր գործակալների տվյալներն էին : Հ.Գ Մեզ ղեկավարում են Ադրբեջանի եւ Թուրքիայի միլի մեջլիսի, Ադրբեջանի եւ Թուրքիայի կառավարության անդամներ , փողոցային վաճառվածներ ովքեր մեզ բոլորիս վաճառել են թուրքին: Lena Nazaryanվստահ եմ, որ թղթապանակի մեջ դու էլ էս ներառված դրա համար ջանք չես խնայում հանրությանը իրազեկել, որ պարտավոր ենք պարտության հետ հաշտվել և, որ այդ հողերը մեր չեն եղել: Ռեվանշ լինելու է, դուք պատմության աղբամանից և ճաղավանդակներից այն կողմ բոլոր ուսապարկների հետ միասին լսելու եք, որ մենք Շուշիում ձեր արժեզրկած հայրենասիրական երգերը վերաարժվորած և հաղթանակած երգում ենք: Հ.Գ.Գ ՀՀ ԱԱԾ և ՀՀ դատախազություն սթափվեք #մահդավաճաններին»:
 
Տիգրան Վարդանյանը գրում է. «Միքայել Մինասյանի սկանդալային բացահայտումից հետո` առ այն, որ Միրզոյան Արարատը թուրքերի ագենտն է, ուզում եմ մեկ բան ասել` #Մահ_թշնամուն»:
 
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «AntiFake.am» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը գրում է.  «Փաստորեն էս «պլանքաշ երիցուկի մեղրը», որ նոյեմբերի 11-ից հետո նաև Տեռմինատորն ա, ԱԱԾ գործակալ ա եղել, իսկ դրանից առաջ թուրքի գործակալ ա եղել: Ստեղ են ասել, էս չե՞ք արա:
Ու ձեր նման շպիոն անբարոյականի տղերքը էսօր էս երկրի բարձրագույն պաշտոններում են ու դեռ հարց ա էս պահին ում շպիոնն են: Չնայած հարց չի, հիմա էլ Ալիևի գործակալն եք էլի: Երիցս համոզվում եմ, որ սրան ու իրա նմաններին ծեծելը նվեր ա ոչ թե պատիժ....»:
 
ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը գրում է. «Այս խայտառակությունից հետո մի բան փաստենք։ Այսուհետ բոլոր գործողությունները, որոնք սրանց դեմ կատարվում են պետք է որակվեն ոչ թե իշխանության դեմ ընդդիմության կատարված քայլեր, այլ թուրք ստահակների դեմ հայերի գործողություն։ Մենք գործ ունենք Ադրբեջանի եւ Թուրքիայի միլի մեջլիսի, Ադրբեջանի եւ Թուրքիայի կառավարության, Ադրբեջանի եւ Թուրքիայի դատախազության, ոստիկանություն եւ այլնի հետ։ Հայերը պիտի լքեն այս մարմինները՝ թուրքերի դեմ միավորվելու համար: Բոլոր գործողությունները այս թուրքերի դեմ ԼԵԳԻՏԻՄ են։ Սրանց ենթարկվել նշանակում է ենթարկվել թուրքին»:
 
«ArmComedy» ծրագրի համահեղինակ Նարեկ Մարգարյանը գրում է. «Լավ պահա հիշեցնել, որ Արարատ Միրզոյանի կինը ArmComedy չէր նայում )))»:
 
«Արմնյուզ ՖՄ» ռադիոկայանի տնօրեն Լիլիթ Թումանյանը գրել է. «Ագենտների երկիր Հայաստան... իսկ հետո ասում եք՝ բա ոնց եղավ, որ սենց եղավ...»:
 
Տիգրան Քոչարյանը գրում է. «Ասում ա, ախպեր,բա դու ո՞նց թուրքի շպիոն դառար -Դուխով»:
 
Հայկ Դերզյանը գրում է. «Գոհար Աբաջյանը հերքում է իր ամուսնու գործակալ լինելու փաստը։ Ինչպես տեղեկացնուն է Յոլդրն Օսման Հըսքըրըն թիվին՝ Արարատ Միրզոյանը շարքային փոշեծծիչով խալի մաքրող է»:
 
Քաղաքագետ Արմեն Մինասյանը գրում է. «Ինչ մի խառնվել եք իրար, մարդը թուրքերի հետ դիալոգի մեջ ա եղել։ Էն լյուստրացիա պահանջողներից ինչ կա, ո՞նց էր համը էն 5000 գառնուկների», ինչպես նաև՝ «Սիրելի քայլարաստներ, Եթե մտադիր եք Թուրքիայից քաղապաստան հայցել, դիմեք Արարատի օգնությանը։ Նա բացառիկ օպերատիվ կապ ունի։ Հիշեք, որ ժամանակը սեղմում է»: 
 
Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է. «Մահ թուրքի գործակալ դավաճաններին»:
 
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ Վարչության անդամ Աիդա Ստեփանյանը գրում է. «Եթե երկրի թիվ 2 պաշտոնյան է գործակալ, կարելի է պատկերացնել, թե իր թիմի մյուս անդամներն ինչ առաքելություն ունեն: Զարմանալու ոչինչ չկա, չէ՞ որ Շուշին «դժբախտ ու դժգույն» էր: Այսքան ժամանակ այս իշխանությունները, բացի թուրքական շահերից, ուրիշի շահերը սպասարկե՞լ են»:
 
«4news.am» կայքի տնօրեն Լիլիթ Խաչատուրովան գրում է. «Փաստորեն 2007 թվականից այս սրիկան աշխատել է թուրքի համար և եղել է ԱԱԾ գործակալ: Անիծվեք դուք,ձեր սորոսի թրքաբարո դուրսպրծուկներով հաներձ: Դե ո՞նց կարելի է ներել այս մարդկանց...Ոչ մի արժանապատիվ հայ իրավունք չունի ներել այս իշխանությանը`նիկոլ-աննա-արմեն սարգսյան հրեշների գլխավորությամբ»:
 
Փաստաբան Ամրամ Մակինյանը գրում է. «Էս էլ դավաճան արոյի բարաթը` օպերատիվ աշխատողները կհավաստեն, որ հավաքագրման փաստաթուղթը բոլոր դեպքերում կազմվում է ձեռագիր»:
 
«Blognews.am» կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը  գրում է. «Հը՞, շպիոն Արոյին ծեծելը «խստորեն դատապարտողներ», ո՞նց եք»:
 
Վահագն Մխոյանը գրում է. «Որքան հասկանում եմ Արարատ Միրզոյանը երբևէ բացահայտված թշնամական գործակալներից ամենաբարձրաստիճան պաշտոնյան է։ Համենայն դեպս աշխարհում որևէ այլ դեպք հիմա չեմ հիշում, երբ պետության երկրորդ դեմքը եղել է թշնամու գործակալ։ Դուք պատկերացնում ե՞ք, թե Հայաստանի անվտանգության ու պաշտպանվածության մասին ինչ ծավալի տեղեկություններ են Միրզոյանին ի պաշտոնե հասանելի եղել պատերազմին նախորդած 2 տարվա ընթացքում»:
 
«AntiFake.am» կայքի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը գրում է. «Անկեղծ, ես չեմ զարմանում Արարատ Միրզոյանի՝ թուրքական գործակալ լինելու մասին բացահայտումից: Հայրենիքի դավաճանության միակ տրամաբանական բացատրությունը Արարատ Միրզոյանի ու նրա թիմակիցների՝ դավաճան գործակալ լինելն ու ադրբեջանաթուրքական շահերը սպասարկելն ա: Չտիրապետելով փաստական տվյալների՝ որևէ գրամ չեմ կասկածում, որ դավաճան գործակալների շարքը համալրում են լենա նազարյանը, մարիա կարապետյանը, ստյոպա սաֆարյանը, նիկոլ փաշինյանը, աննա հակոբյանը, բազմաթիվ այլ պաշտոնյաներ, ովքեր զավթել են իշխանությունն ու վաճառում են պետությունը ներսից: Սպասենք նոր, տրամաբանական բացահայտումների»:
 
Կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրում է. «Մեղքեր ունեն բոլորը` բայց դուք պառկել եք թուրքի տակ: Մեր երկրի համար 2 պաշտոնյան թուրքական գործակալ է..», ինչպես նաև՝ «Ինչ կա ԱԱԾ-ից, դատախազից, ոստիկանապետից?....Նորմալ ա ամեն ինչ? նիկոլը ասել ա, որ հանգիստ նստեք տեղներդ? Ձեր ուսադիրները ոնց են? Վրայի աստղերը փայլում են? Տնեցիք ոնց են? Հո չեն ամաչում? արարատ միրզոյանը ոնց ա? Սիսակ ջան, Լենա ջան` հանկարծ եթե` հուսով եմ, դուք իսլանդական կամ շոտլանդական կլինեք...»:
 
Վահագն Վարագյանը գրում է. «Ես էլ ասում եմ՝ ամբողջ կյանքում համալսարանի պատերի տակ՝ թրջված հավի կերպարանքով թափառող Արարատ Միրզոյանը ինչու՞ միանգամից իրեն աքլոր երևակայեց։ Մարդը դարձել է դվայնոյ ագենտ՝ թուրքի գործակալ։ Է՞դ չես, արա՛»: 
 
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է. «Արթուր Դավթյանը այս անգամ բավարար հիմքեր կգտնի՞ անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորման միջնորդությամբ ԱԺ գնալու համար»:
 
Անի Կաղինյանը գրում է. «Սա այս փաստաթուղթը գրել է, երբ բռնվել է, որ թուրքական հատուկ ծառայությունների հետ համագործակցում է։ Ես մեղադրում եմ բոլորին, ինչո՞ւ սա չի դատապարտվել հայրենիքի դավաճանության համար, ինչո՞ւ է դարձել քաղաքական գործից, ինչո՞ւ այս փաստաթղթի առկայության դեպքում սա գրանցվեց, որպես պատգամավորի թեկնածու, ինչո՞ւ է ընտրվել պատգամավոր, հետո թավիշ բերել մեր գլխին, հետո պարտված պատերազմ։ Սա պատերազմի օրերին գնացել վեր էր ընկել Ստեփանակերտում, հոխորտում էր ԱՀ պատգամավորների վրա, ստիպում նրանց գնալ կապիտուլիացիայի»:
 
Լրագրող Զոհրաբ Հարոյանը  գրում է. «Հուսով եմ գործակալական ամբողջ ցանցը շուտով կբացահայտվի: Վստահ եմ Արարատ Միրզոյանը մենակ չի գործել»:
 
Նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրում է. «Եթե իմ տղան մի օր զգա այն, ինչ հիմա զգում է Միրզոյան Արարատի տղան, հորս արև եմ երդվում՝ ես ինքնասպան կլինեմ»:
 
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամ Աննա Հակոբյանը  գրում է. «Ինչպես կասեր Աբաջյան Գոհարի՝ թուրքի գործակալ ամուսինը՝ ԷՍ ՉԵ՞Ք: Արարատ Միրզոյանը գործակալ է և վերջ !!!»:
 
«Politik.am» կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին գրում է. «արարատ միրզոյանին թուրքերը վերբովկա էին արել Քոչարյանի օրոք Պողոս»:
 
«Razm.info» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է.  «Ագենտ 603, կեղծանունը՝ «Աղրըդաղ», փաղաքշականը՝ «Աղրո»»:
 
Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «արարատ միրզոյանը ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳՈՐԾԱԿԱԼ Է: Էս փաստից հետո, եթե խոսնակ-փոշեծծիչը չի զրկվում անձեռնմխելիությունից ու չի կալանավորվում, ուրեմն գլխավոր դատախազն էլ է էդ երկրի գործակալ: Եթե իմքայլականների ֆրակցիան չի դատարկվում, ուրեմն ցանկացած ոք, ով կմնա իրենցքայլում նույնպես գործակալ է: Եթե Սասուն Միքայելյանը Մարուքյան Էդմոնին նիզաշտո շոլտեց, իսկ թուրքի գործակալ արարատին չսատկացրեց, ուրեմն կամանդիր նույնպես բիզիմդիր: ԵՒ ի վերջո: արարատ միրզոյանին հիմա կարող է պաշտպանել միայն Գրետա Թունբերգը: Կենդանիների գծով ատվեչան ինքն է»:
 
Նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանը գրում է. «Ընկերներիցս ոմանք պնդում են, որ խայտառակ կապիտուլյացիան, Արցախի հանձնումը ու Հայաստանի 3-րդ Հանրապետության տապալումն այս իշխանությունների հանցավոր տգիտության, ապիկարության ու հիմարության արդյունք է։ Ես համաձայն չեմ եւ շարունակում եմ կարծել, որ երկրի կործանման պատճառը դավաճանությունն է։ Ու նաեւ կարծում եմ, որ գալիք Հայաստանում պետք է վերականգնվի մահապատիժը` որպես դավաճաններին վերացնելու օրինական եղանակ»:
 
Հարություն քահանա Ավագյանը գրում է. «Ավելի լավ է մեռնի մարդ , քան թուրքիայի շպիոն դառնա․․․»:
 
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության անդամ Էդգար Խաչատրյանը գրում է. «Հիմա լուրջ։ Արարատ Միրզոյանը մեղադրվում է կրկնակի գործակալ լինելու մեջ։ Նա երկրի ԱԺ նախագահն է ու կա հրապարակված փաստաթուղթ, որը հերքելը կամ հաստատելը շատ հեշտ է։ Ի՞նչ է անում Արարատ Միրզոյանը` Ֆեյսբուքյան անբովանդակ մի գրառում է հրամցնում հասարակությանը, որը ոչնչի մասին է` դատարկ տեքստ։ Ի՞նչ է անում ՔՊ֊ն` ոչինչ։ Այս պահին առնվազն ՔՊ գրասենյակում Սուրեն Պապիկյանը պետք է հավաքեր վարչության անդամներին ու փորձեր հասկանալ իրավիճակը։ ՔՊ անդամները հարցեր չունե՞ն։ Ի վերջո քաղաքական թիմ եք, որն ամբողջ օրը ծամոնի նման կրկնում է նախկիններ նախկիններ, հիմա 2007 թվականի փաստաթուղթը համընկնում է Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների հետ ու դա խանութի վաճառող ընդունվելու մասին դիմում չէ, եթե Թուրքիայի չէ առնվազն ձեր չսիրած նախկինների մոտ ագենտ աշխատելու մասին է այդ դիմումը Ագենտ, գործակալ ու դա 007֊ը չէ։ Հասկանո՞ւմ եք։ #ՆախկինՎերադարձՉկա»: 
 
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը գրում է. «Ձեռագիր դիմումը Արարատ Միրզոյանի գործակալական հավաքագրման անձնական գործից է (личное ДЕЛО): Դատելով Միքայել Մինասյանի ձեռքի թղթապանակի հաստությունից նրա ձեռքին է նաև Արարատ Միրզոյանի բանվորական գործը (Рабочее ДЕЛО): Անձնական գործի թղթապանակում ընդամենը մի քանի թուղթ է լինում, իսկ բանվորական գործը կարող է հասնել հատորների: Բանվորական գործի մեջ են явка-ները, донос-ները, գործակալին վճարելու անդորագրերը, մի խոսքով գործակալի ամբողջ գործունեությունը»:
 
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամ Ռոբերտ Մելքոնյանը գրում է. «Այս վարչակազմի գերակշռող մասը սուտասան է, ապիկար, դավաճան, մեծամիտ, հաբրգած, լկտիացած ու ամեն ինչի ընդունակ՝ նույնիսկ Հայրենիքը վաճառքի ենթարկելուն: Եվ այս ապիկարները սովոր են ժխտել, մոռանալով, որ դրանք փաստաթուղթ են և գոյություն ունեն, որ իրենց այդ պահվածքով ավելի են խայտառակվում... Դուք աներես ու անթասիբ կենսանյութ եք՝ Նիկոլից սկսած, եթե արժանապատվություն ունենայիք, ապա հրաժարական կտայիք»:
 
 
 
Ավելին՝ այստեղ