Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Բախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Ի՞նչ է լինելու Մոսկվայում և ո՞ւմ է պետք հունվարի 11-ը․ Միքայել Մինասյան

Նիկոլը հանուն իշխանության ոչնչացնում է Հայաստանն ու հայերի ապագան։ Բայց դա չի անելու միայն հունվարի 11-ին։ Նա դա անում է ամեն օր՝ ոչ ավել, ոչ պակաս։ Հունվարի 11-ին, ուղղակի, Նիկոլի դա կանի ոչ թե Երևանում, այլ Մոսկվայում։ Սա է տարբերությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Ամեն օր հունվարի 11 է

Հունվարի 11-ին ընդառաջ մեր երկրում կատարվողից և՛ ծիծաղս է գալիս, և՛ լացս։ Մի ամբողջ շաբաթ ողջ երկիրը մատաղացու գառան պես շունչը պահած քննարկում է, թե ի՞նչ է լինելու նոյեմբերի 11-ին ու էլ ի՞նչ է ստորագրելու և հանձնելու Նիկոլը։

Մեծ մասը քննարկում է սարսափած, մի մասն էլ՝ հույսով։ Կարծես մինչև այս պահը ամեն ինչ շատ լավ էր, ոչ մի վատ բան չէր եղել, Նիկոլը ոչինչ չէր ստորագրել և մնացել է ընդամենը պատվով դուրս գալ այս փորձությունից ու դրանից հետո լավ կլինի։ Այս անմեղ ու անտրամաբանական լավատեսությունը ժպիտ է առաջացնում և հաստատում. մարդ էակը միշտ հույս ունի։

Իսկ լացս գալիս է, որովհետև այդ հույսը կուրացնում է՝ տեսնելու դաժան իրականությունը։ Հասկանալու, որ նոյեմբերի 9-ից հետո, գրեթե մեկ ամիս ոչինչ չանելով, իսկ հետո Նիկոլին թողնելով իշխանության, մեր ամեն օրը լինելու է հունվարի 11 և այդպես էլ շարունակվելու է։ Որքան էլ պարզունակ հնչի, գուցե ծանոթ կամ ծեծված միտք թվա, բայց սա է ճշմարտությունը. քանի դեռ Նիկոլը վարչապետ է, ամեն ինչ ոչ միայն վատ է լինելու, ոչ միայն չի շտկվելու, այլև էլ ավելի է վատանալու։

Իսկ ի՞նչ է լինելու Մոսկվայում և ո՞ւմ է պետք հունվարի 11-ը։

Նախ՝ Ռուսաստանին։ Մոսկվան արձանագրեց, իսկ հունվարի 11-ին կվավերացնի, որ Հարավային Կովկասի միակ ռեգիոնալ ուժն է, որն ունի քաղաքական նպատակներ ու աշխարհաքաղաքական տեսլական։ Ռուսաստանը ցույց տվեց, որ այստեղ հակամարտությունները կարգավորող և խաղաղություն պարտադրող միակ տերությունն է։ Որքան էլ ցավալի լինի ճշմարտությունը, բայց Ռուսաստանը նիկոլական Հայաստանին, հետևաբար մեզ բոլորիս փրկեց ֆիզիկական ոչնչացումից։ Եվ դա փաստ է։ Ռուսաստանը կանխեց պատերազմի ցամաքային ընդլայնումը դեպի Հայաստանի Հանրապետություն։ Ռուսական զորքը կանգնեց Հայաստանի հարավի սահմանի ամբողջ երկայնքով, դիվանագիտական և ռազմական ակնհայտ սպառնալիքով կանխեց Թուքիայի ներխուժումը, իսկ ՌԴ նախագահը Ալիևին ստիպեց ստորագրել զինադադարի հայտարարությունը՝ կապիտալիզացնելով Ռուսաստանի դերը՝ որպես տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման միակ գործոն:

Հունվարի 11-ը պետք է Թուրքիային և Ադրբեջանին։ Նոյեմբերի 9-ին ստորագրված գաղտնի փաստաթղթի ամենաչձևակերպված և կարևոր կետերից մեկը 9-րդն է՝ տարածաշրջանային հաղորդակցության վերականգնման և Մեղրիով թուրք-ադրբեջանական միջանցք ունենալու մասին։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում ամեն ինչ ունի ժամկետ և իմպլեմենտացիայի հերթականություն՝ բացառությամբ այդ կետի։ Որովհետև 9-րդ կետից բացի Թուրքիան ու Ադրբեջանը դե ֆակտո հասել էին իրենց ուզածին ու վերջին 2 ամիսներին բարելավեցին ինչ կարող էին՝ վերցնելով նոր գյուղեր, գծելով նոր սահմաններ, չվերադարձնելով գերիներին։ Թեև ամենամեծ նվերը Թուրքիային և Ադրբեջանին մատուցեցին հայաստանցիները։

Չհեռացնելով Նիկոլին իշխանությունից՝ հայաստանցիները Թուրքիայի և Ադրբեջանի համար բացեցին հնարավորությունների նոր պատուհան՝ կյանքի կոչելու իրենց ամենամեծ նպատակը։ Գերխնդիր, որը 100 տարի չէին կարողանում լուծել, իսկ հիմա ունեն այն իրագործելու եզակի շանս՝ ի դեմս իշխանության համար ամեն ինչի համաձայնող Նիկոլի։ Հետաքրքիր է, որ 9-րդ կետը ձևակերպումներով լղոզած, առանց հստակության շարադրած ռուս դիվանագետը այդպես էր վարվել, վստահ լինելով, որ Հայաստանը դեմ կլինի այս կետին, և մինչև նոր բանակցային ռաունդ կներկայանա ոչ թե դավաճան Նիկոլով, այլ նոր դեմքով։ Բայց ստացվեց այնպես, որ հայաստանցիների մի մասի համար կարևոր էր ոչ թե Մեղրին, այլ թե որքանով է նպատակահարմար Նիկոլին Վազգեն Մանուկյանով փոխարինելը։ Սա հասկացան նաև Թուրքիան ու Ադրբեջանը, և Մեղրիի հանձնումը միանգամից դարձրին մոսկովյան հանդիպման օրակարգի գլխավոր հարցը։ Իհարկե, փաստաթղթում ուղիղ չի ասվի Մեղրին հանձնելու մասին և անգրագետների համար դա կփաթեթավորվի գեղեցիկ բառերով։ Ավելին, կստեղծվի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ հանձնաժողով, որը պետք է այդ պայմանավորվածություններին տա միս ու արյուն։

Ադրբեջանի համար այս հանդիպումը ունի նաև իմիջային շատ կարևոր բաղադրիչ։ Երբ աշխարհը տեսնի Նիկոլին և Իլհամին նույն սեղանի շուրջ, ապա հենց միայն այդ փաստով Ալիևը կմաքրվի ագրեսորի և պատերազմի հանցագործի վերջին պիտակից։ Որովհետև եթե պատերազմից ընդամենը 2 ամիս անց հակամարտող կողմերը հանդիպում են, բանակցում, իսկ հետո միասին ճաշում (այո, նախատեսված է նաև նրանց մասնավոր ճաշը), ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Նշանակում է Ալիևը ֆոսֆորային ռումբեր չի օգտագործել, ոչ էլ գերիներ վերցրել, զինվորների գլուխ չի կտրել, ոչ էլ ծերունու ականջ, 5000 մարդ չի սպանել, ոչ էլ ահաբեկիչներ է վարձել ու բերել Արցախ։

Հունվարի 11-ի հանդիպման երրորդ կողմը Նիկոլն է։ Ես միտումնավոր չեմ գրում Հայաստանը։ Որովհետև մեր երկրի համար սա մահաբեր հանդիպում է՝ աղետալի հետևանքներով։ Սա ազգային ողբերգություն է և պետական ֆիասկո։ Այդ պատճառով այս հանդիպման օգտակարությունը մեր երկրի համար զրոյական է։ Իսկ Նիկոլի համար՝ ոչ։ Նիկոլը Մոսկվա է գնում իր իշխանությունը պահելու հույսով։ Նա պատրաստ է ամեն ինչ զոհաբերել ու հանձնել, ստորանալ տեսախցիկների առաջ, սեղմել իր ազգի զավակներին սպանողի ձեռքը, պատրաստակամությամբ կատարել բոլոր ստորացուցիչ կետերը, խոստանալ ժամկետներ, խաբել սեփական ժողովրդին՝ միայն մեկ պայմանով. որ մնա իշխանության։

Նա գնում է Մոսկվա, որ իր թիմին ցույց տա, թե իրեն դեռ ընդունում են, իր ձեռքը սեղմում՝ դրանով իսկ փորձելով մեղմել արտահոսքը թիմից։ Նա Մոսկվա է գնում իր անգրագետ ընտրազանգվածին ցույց տալու, թե Պուտինի հետ ունի լավ հարաբերություններ։ Նա Մոսկվա է գնում, որ Մեղրիի հանձնումը լղոզի գեղեցիկ բառակապակցություններով, սկզբում գրի Նախիջևանի սահմանը բացելու մասին, իսկ դրանից առաջ բերի գերիների վերադարձի կետը (հիշեցնեմ, որ դա պետք է արվեր դեռ նախորդ փաստաթղթով)։

Նիկոլը գնում է Մոսկվա, որ օգտագործելով Ռուսաստանի ղեկավարի հետ դեմ առ դեմ հանդիպման հնարավորությունը, փորձի հասկանալ Մոսկվայի վերաբերմունքը հայ-թուրքական սահմանի վերաբացմանը, որի դիմաց Նիկոլը Թուրքիային խոստացել է հրաժարվել Ցեղասպանությունից և դրա համար պայքարից։

Հետևաբար, հունվարի 11-ից որևէ սկանդալ մի ակնկալեք, ոչ էլ շատ ողբերգական հետևանքներ։ Հունվարի 11-ը ոչնչով չի տարբերում այսօրվանից՝ հունվարի 10-ից։ Սովորական օր է, մեր համաժողովրդական թուլամորթության հերթական ապացույցը։

Նիկոլը հանուն իշխանության ոչնչացնում է Հայաստանն ու հայերի ապագան։ Բայց դա չի անելու միայն հունվարի 11-ին։ Նա դա անում է ամեն օր՝ ոչ ավել, ոչ պակաս։ Հունվարի 11-ին, ուղղակի, Նիկոլի դա կանի ոչ թե Երևանում, այլ Մոսկվայում։ Սա է տարբերությունը։

Ահա սա է լինելու հունվարի 11-ին, և սրանք են Ռուսաստանի, Ադրբեջանի և Նիկոլի ակնկալիքները՝ մոսկովյան այցին ընդառաջ։ Այս հանդիպումը ձեռնտու է բոլորին, բացի հայերից ու Հայաստանից»։

 Ավելին՝ այստեղ