Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»
Հասարակություն

Պաշտպանության նախարարը մատնեց վարչապետին. Ինչ են ծրագրել Մոսկվան ու Բաքուն Հայաստանում

Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանն ասում է, որ դեկտեմբերի 17-ին հրաման իջեցվեց, որ մենք իջնենք դիրքերից։ Մենք համագործակցում էինք ՊՆ հետ։ Նույնիսկ կարող եմ ասել, որ այն գեներալները, որոնց հետ կապ էինք պահում, նրանք էլ տեղյակ չէին դրա մասին, որ պետք է դիրքերը զիջեինք։ Նա ասել է, որ պաշտպանության նախարարի հետ հանդիպմանն ինքը հարցը բարձրացրել է՝ առանց քննարկելու ինչո՞ւ են հրաման տվել դիրքերը զիջել։

«Նա ինձ պատասխանեց, որ այս համաձայնությունն ի սկզբանե եղել է։ Եթե այս համաձայնություն ի սկզբանե եղել է, ապա ինչո՞ւ մեզ տեղյակ չեն պահել։ Մենք նոյեմբերի 9-ից հետո ամրացել էինք, պաշտպանության երկրորդ, երրորդ բնագիծ էինք կառուցել։ Մենք կարծում էինք, որ կարող է էլի կռիվ լինի այդ հողերի համար, մենք ամրացել ենք այդ հողերի համար։

Բայց նախարարից ստացանք այդ պատասխանը։ Հարցրեցինք՝ արդյոք հնարավոր չեն նոր բանակցություններ, ինչ-որ մի բան անել, որ պահպանենք։ Ասաց՝ չէ, բացառվում է»։

Կապանի քաղաքապետի խոսքը հաստատում է այն մտահոգությունները, ըստ որոնց՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը կամ ունի գաղտնի ինչ որ հավելվածներ, կամ բանավոր պայմանավորվածություններ, որոնք փաստաթղթում չեն ներառվել մի շարք հանգամանքներից ելնելով:

Դատելով կողմերի հայտարարություններից, հնարավոր է կա փաստաթղթի մեկ այլ տարբերակ, որը չի հրապարակվել օրինակ Մեղրիի ուղիղ օտարման պահանջի առկայության պատճառով, Իրանի դիրքորոշման արդյունքում:

Եռակողմ հայտարարությունը Մոսկվային պետք էր Արցախում իր ռազմական ներկայության համար: Հայաստանի պարագայում նման հրապարակային փաստաթուղթը կարող էր խնդիր լինել Ռուսաստանի ու ՀԱՊԿ պարտավորությունների առումով:

Բանն այն է, որ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը բազմիցս հայտարարել են, որ չեն պատրաստվում կատարել այդ պարտավորությունները որեւէ պարագայում, եւ ընտրվել է Հայաստանի հաղորդակցական միջանցքներով «մասնատման» ոչ ռազմական-բանավոր տարբերակը, Հայաստանի կառավարության ձեռքով: Նիկոլ Փաշինյանի կցկտուր ու ակնարկներով լի պարզաբանումները հաստատում են այս իրավիճակը:

Ինչո՞ւ է Փաշինյանը գնում դրան, ի՞նչ է դրվել նրա առջեւ այդ պայմանները չկատարելու դեպքում, ինչո՞ւ հրաժարական չի տալիս, ինչո՞ւ չի ասում ամբողջ ճշմարտությունը: «Միակողմանի դավաճանության» մեղադրանքները տվյալ դեպքում լիարժեք չեն բացատրում իրավիճակը, ավելին՝ Մոսկվային ու Բաքվին հնարավորություն են տալիս անարգել շարունակել իրենց հանցավոր ծրագիրն արագ տեմպերով:

Քաղաքական դասը, եթե ցանկանում է փոխել իրավիճակը, Նիկոլի դավաճանության թեմային պետք է ավելացնի քննարկումներն այս իրավիճակի շուրջ՝ պարզելու ռուս-թուրքական ծրագրի էությունն ու իրագործման սխեմաները, սահմանելով պատասխանատվության ողջ սպեկտրը:

Մոսկվան ու Բաքուն չափազանց թանկ գին են վճարելու այս ամենի համար: Մոսկվայում կարծես թե սկսել են արդեն խոսել այդ մասին, իսկ մերձկասպյան արեւմուտքը բնակեցնող անդեմ սոցիումը դեռ էյֆորիայի մեջ է:

Հայաստանից պահանջվում է ընդամենը մեկ քայլ՝ մերժել ռուս-թուրքական ծրագիրն ամբողջությամբ:

Ավելին՝ այստեղ