Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Աշխարհ

Ռուսաստանին կարող են հրահրել պատերազմ սկսել ընդդեմ Ադրբեջանի. Репортер

Ռուսական Репортер կայքը հոդված է հրապարակել, որում, վերլուծելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, եզրակացրել է, որ Ռուսաստանին հնարավոր է հրահրեն պատերազմի մեջ մտնել Ադրբեջանի հետ:

Հոդվածում մասնավորապես ասվում է, որ Լեռնային Ղարաբաղում հայերի ռազմական պարտությունից հետո Մոսկվայի և Բաքվի հարաբերություններն այլևս չեն կարող մնալ նույնը: Ադրբեջանում սկսել են  խոսել, որ իրենց երկիրը դարձել է ամենաուժեղներից մեկը ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում, ինչպես նաև նշվում է հասարակության դժգոհությունը ռուս խաղաղապահների ներկայությունից: Ընդհանուր առմամբ, ամեն ինչ ընթանում է ինչպես սպասվում էր՝ միայն արագացված տեմպերով: Հիմա միայն հարցն այն է, թե երբ ադրբեջանական զինուժը կսկսի կրակել ռուսների ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերջին խախտման դեպքը դարձել է Ադրբեջանում շովինիստական հայտարարությունների բուռն մասնաբաժնի ի հայտ գալու անմիջական պատճառ: Ադրբեջանական հատուկջոկատայինները փորձել էին վերահսկողություն հաստատել մի քանի հայկական գյուղերի նկատմամբ, որոնք Երևանի կապիտուլյացիայից հետո մնացել էր վերջինիս թիկունքում: Քանի որ, ըստ հրադադարի հայտարարության, Բաքուն դա չպետք է աներ, ռուս խաղաղապահները միջամտել և դադարեցրել էին սկսված հրաձգությունը: Ի պատասխան դրան՝ Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Ադիլ Ալիևը սոցցանցի իր էջում տարածել է մի շարք հայտարարություններ «հին ադրբեջանական հողերի», «ադրբեջանական հասարակության կողմից «Ռուսաստանի խաղաղապահների երկիմաստ ընկալման» մասին, ինչպես նաև առ այն, որ Ադրբեջանն այժմ համարվում է «աշխարհի ամենաուժեղ պետություններից մեկը»: Չնայած իր ազգանվանը՝ այս Ալիևը նախագահի ազգականը չէ, բայց նրա եղբայրը՝ գեներալ-գնդապետ Մահարամ Ալիևը զբաղեցնում է Ադրբեջանի նախագահի օգնականի և նախագահի աշխատակազմի ռազմական գործերի վարչության պետի պաշտոնները: Ընդհանուր առմամբ, Ադիլ Ալիևն էլ, մեղմ ասած,  վերջին մարդը չէ հանրապետությունում: Սա հուզական արևելյան տղամարդու անձնական կարծի՞քն է, թե՞ նա օգտագործվել է որպես ոչ պաշտոնական խոսափող Կրեմլին հաղորդագրություն ուղարկելու համար:

Բաքուն, վաղ թե ուշ, փորձելու է գրավել Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը: Բայց նրա աճող ախորժակը կարող է չսահմանափակվել այսքանով, եթե ելնենք նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարության տրամաբանությունից, ըստ որի՝ «Սյունիքը, Սևանը և Երևանն իրենց պատմական հողերն են»:

Հեշտ է տեսնել, որ ադրբեջանցիներն այսպիսի համարձակություն են ձեռք բերել այն բանից հետո, երբ նրանց բացահայտորեն աջակցել է Թուրքիան, իսկ Ռուսաստանը խուսափել է ռազմական բախմանը մասնակցելուց: Դա անելու բազմաթիվ պատճառներ կային, բայց դա իր բացասական հետևանքներ կունենա: Անկարան և Բաքուն իրենց եզրակացություններն արել էին Սու-24 ռմբակոծիչի և Մի-24 ուղղաթիռի հետ կապված ողբերգական դեպքերից. այն է՝  Կրեմլի համար առաջին տեղում են «Ակկույու» ատոմակայանը, «Թուրքական հոսք»-ը, խաղաղությունն ու բարեկամությունը: Բայց խաղաղություն չի լինի, քանի որ Անկարային առատաձեռն նվերներով կերակրելու փորձը նրանց կողմից մեկնաբանվում է որպես թուլություն: Այս մասին հույն հարևաններն ունեն հետևյալ արտահայտիչ  խոսքը. «Եթե թուրքը խոսում է խաղաղության մասին, ուրեմն պատերազմ է լինելու»:

Փաստացիորեն, սա նշանակում է, որ վաղ թե ուշ ադրբեջանական զինուժը, թուրքերի աջակցությամբ, կփորձի կրկնել բլիցկրիգը  Ղարաբաղի տարածքի մնացած հատվածի նկատմամբ, որը ինքն այժմ չի վերահսկում, կամ նույնիսկ ավելի հեռուն գնալ: Հիմնական հարցն այն է, թե ի՞նչ պետք է անեն այս դեպքում ռուս զինվորականները: Հիշեցնենք, որ այնտեղ տեղակայված է խաղաղապահների մի ամբողջ բրիգադ, բայց առանց ծանր զինամթերքի: Եթե հարձակվողները փորձեն շարժվել դեպի Հայաստան, ապա նրանք պարտավոր կլինեն պաշտպանել ՀԱՊԿ-ի դաշնակցին, բայց ի՞նչ անել, եթե ռազմական գործողություններն անցկացվում են չճանաչված հանրապետության մնացած տարածքում: Ենթադրվում է, որ խաղաղապահները դա կանխելու են, բայց նրանց իրական կարողությունները շատ սահմանափակ են, քանի որ նրանք իրականում գտնվում են շրջափակման մեջ: Եվ մի մոռացեք, որ Կրեմլը իսկապես չէր ցանկանում կռվել Ադրբեջանի հետ՝  նրա հետ հարաբերությունները չփչացնելու համար: Ռուս զինվորականները ծայրաստիճան երկիմաստ վիճակում են:

Հիմնական հարցն այն է, թե հարձակումը կսկսվի նախքան ռուս խաղաղապահների դուրսբերումը, թե դրանից հետո: Հիշեցնենք, որ նրանք տեղակայվել  են ընդամենը 5 տարով, բայց ոչինչ չի խանգարի Բաքվին բարձրացնել իր տարածքից շուտ դուրս գալու հարցը, ինչի մասին ակնարկում էր Ադիլ Ալիևը: Եթե Ռուսաստանի ղեկավարությունն իսկապես պատրաստ չէ ադրբեջանցիների դեմ կռվելու, ապա հնարավոր է սկսի այնտեղ աստիճանաբար կրճատել ռազմական կազմը՝  միանգամայն արդարացիորեն պատճառաբանելով դրա մշտական պահպանության բարձր գինը: Այդ դեպքում մեկ անգամ Երևանը Լեռնային Ղարաբաղում Բաքվի դեմ մենակ կմնա, իսկ  Ռուսաստանը Հայաստանին կօգնի ուժեղացնել միայն իր պաշտպանությունը:

Հակառակ դեպքում թուրքերը կարող են օգտագործել Իդլիբում իրենց «վստահված անձանց» միջոցով ռուսական զինված ուժերի դեմ գործողությունների արդեն փորձված մեթոդը: Ղարաբաղ բերված սիրիացի գրոհայինները ռուս խաղաղապահների համար կկազմակերպեն երկրորդ «Հմեյմիմը»՝ շարունակական հարձակումներ գործելով գրոհային անօդաչու թռչող սարքերի, հրթիռային և հրանոթային հրետանու միջոցով: Միևնույն ժամանակ, Անկարան ինքը կմնա «բարեկամ և գործընկեր» Մոսկվայի համար՝ նրանից գնելով ՀՕՊ համակարգեր և մարտական ինքնաթիռներ` այլ ճակատների խնդիրները լուծելու համար: Ինչպե՞ս կարելի է կասեցնել դա: Միայն ծանր պատասխան հրթիռներով և ավիահարվածներով: Բայց պետք է հիշել, որ հարձակումները տեղի են ունենալու Ադրբեջանի տարածքից: Սա Սիրիա չէ, որտեղ ռուսները գտնվում և գործում են պաշտոնական իշխանությունների համաձայնությամբ: Պատասխանը կլինի «մենք երբեք եղբայր չենք լինի» ոգով խոսելը, քանի որ նրանց եղբայրներն այժմ թուրքերն են:

Բաքուն հնարավոր է մեղադրի Մոսկվային ագրեսիայի համար: Եվ այստեղ արժե հիշել Ադիլ Ալիևի թվացյալ հիմար հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը աշխարհի ամենաուժեղ պետություններից մեկն է: Չմոռանանք, որ Ադրբեջանի թիկունքում կանգնած է Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է: Եթե Բաքուն կարողանա ստանալ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդհանուր ռազմական հզորությունը, դա բոլորովին այլ դասավորվածություն է: Իրոք, եթե Ռուսաստանը հրահրվի և ստիպված լինի հարվածներ հասցնել Ադրբեջանի տարածքին, նախագահ Ալիևը կարող է ՆԱՏՕ-ից օգնություն խնդրել, և դրանում նրան կօգնի իր ավագ գործընկերը՝  նախագահ Էրդողանը: Դաշինքի ելքը Կասպից ծով և Հարավային Կովկաս ոչ մի լավ բան չի խոստանում ռուսներին:

Վարկած է, որ եթե «սուլթանը» մտադիր է շարունակել կառուցել իր սեփական պանթյուրքիստական նախագիծը, Ադրբեջանը արագորեն կինտեգրվի Թուրքիայի կողմից Մեծ Թուրանի բանակի կազմում: Այսպես թե այնպես ամեն ինչ վատ է ստացվում Ռուսաստանի համար: