Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա
Քաղաքականություն

Երկրի ղեկավարի գնահատականների խորությունը շատ ավելի հիմնովին է ընկալվելու ժամանակի ընթացքում, հավատացնում եմ Ձեզ. Հովիկ Աբրահամյան

Tert.am-ը զրուցել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.

- Պարո՛ն Աբրահամյան, Ձեր` վարչապետի լիազորությունները վայր դնելուց հետո դադարել եք լինել հրապարակային անձ ու տպավորություն է, թե քաղաքականության նկատմամբ Ձեր հետաքրքրությունը նույնպես պակասել է: Անգամ ՀՀԿ ԳՄ նիստերին չեք մասնակցում: Ի՞նչն է պատճառը:

-Անշուշտ, այս ընթացքում ավելի պասիվ եմ եղել, քան նախկինում, չնայած համաձայն չեմ, թե դադարել եմ լինել հրապարակային անձ։ Պարզապես չեմ համարում, որ պաշտոնաթողությունից անմիջապես հետո շատ ակտիվ հրապարակային լինելն օգտակար կլիներ։ Ունենք նոր կառավարություն, նոր վարչապետ, ում հետ, իմիջիայլոց, ունեմ ջերմ ընկերական հարաբերություններ, նրանք պետք է լայնորեն ինքնադրսևորվելու, ազատ, անկաշկանդ գործելու հնարավորություններ ունենան։ Իմ շատ ակտիվ լինելը միգուցե այլ կերպ կընկալվեր, միգուցե նաև ինչ-որ տեղ խանգարեր։ Իսկ հարցեր քննարկելու, հարկ եղած դեպքում օժանդակելու համար հատկապես հիմա հարկ չկա դա հրապարակային անել. մենք ունենք և՛ ընկերական շփումների, և՛ այժմ արդեն կուսակցության գրասենյակում քննարկումների հարթակները։

Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ ԳՄ նիստերին, ապա Ձեր պնդումն իրականությանը չի համապատասխանում։ Այո՛, առանձին նիստերի հարգելի պատճառով ներկա չեմ եղել, բայց դրանք բացառություն են, ոչ թե օրինաչափություն։ Կուսակցական աշխատանքին մասնակցում եմ հաճույքով ու մեծ պատրաստակամությամբ։

- Ձեր հրաժարականի ելույթում խոսեցիք հասարակության բևեռացվածության, ու այդ բևեռացվածությունը նոր մոտեցումներով հաղթահարելու անհրաժեշտության մասին: Նոր Կառավարությունն այդ նոր մոտեցումներն առաջ բերե՞ց՝ ըստ Ձեզ: Ինչպե՞ս եք գնահատում Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքն ու հասարա­կության վերաբերմունքն այդ աշխատանքին:

-Այ, հենց երկրորդ հարցով միանգամից հաստատեցիք քիչ առաջ ասածս, թե ինչու է պետք ավելի քիչ հրապարակային լինել պաշտոնաթողությանը հաջորդող հատվածում։ Հիմա Դուք փորձելու եք անընդհատ մեկնաբանություններ ակնկալել ինձնից կառավարության ու վարչապետի յուրաքանչյուր քայլի մասին չէ՞, կարծիքների տարբերություն եք փորձելու գտնել չէ՞, չի ստացվի (ժպտում է)։ Կատակ էր, հասկանում եմ, որ դա Ձեր աշխատանքն է։
Վարչապետն ու կառավարությունը բավականին հաջող են սկսել։ Ունեն լավ տրամադրվածություն, գործելու լայն ազատություն և բավականին ուժեղ քաղաքական հենարան իրենց թիկունքում։ Հաջողություն մաղթենք կառավարությանը, որովհետև ամեն ինչից զատ օբյեկտիվ հաջողության կարիք էլ կա համաշխարհային տնտեսության բավականին փոփոխական ներկա պայմաններում։

- 2017 թ. ԱԺ ընտրություններին Ձեզ ՀՀԿ շտաբը ղեկավարելու առաջարկ եղե՞լ է: Որտե՞ղ եք Ձեզ տեսնում 2017-ի ընտրություններից հետո:

- 2017թ. ԱԺ ընտրությունների բուն կազմակերպչական աշխատանքները դեռ կուսակցությունում չեն սկսվել։ Իհարկե, ՀՀԿ 16-րդ համագումարը, հատկապես Նախագահի ամփոփիչ ելույթը տվեցին այն գաղափարական հստակ գիծը, որով մենք գալիք ընտրություններում ներկայանալու ենք մեր հասարակությանը և քվե ենք հայցելու։ Շուտով կսկսվի նաև կազմակերպչական աշխատանքների համակարգման փուլը, և կուսակցության յուրաքանչյուր անդամ կստանա այդ մեծ գործընթացում պատասխանատվության սեփական հատվածը, բայց բոլորը միասին, իհարկե, կգործեն որպես մեկ միասնական թիմ։

Իսկ 2017 թվականից հետո ինձ տեսնում եմ նույն դերում, որում տեսել եմ միշտ՝ հնարավորություններիս ու փորձիս սահմաններում ծառայել Հայրենիքին։ Այստեղ դա իրականացնելու ձևը չէ կարևոր, այլ բովանդակությունն ու նվիրվածությունը։

- Պարո՛ն Աբրահամյան, իսկ եթե հետահայաց գնահատական տաք Ձեր վարչապետության տարիներին, ո՞րը կլինի այն կարևորագույն ձեռքբերումը, որ ունեցել եք այդ երկու տարիների ընթացքում: Շատերի գնահատականների համաձայն՝ հայ-իրանական էներգետիկ նախագծերը տեղից շարժելն է: Դու՞ք որը կառանձնացնեք:

-Այդ մասին ես արդեն խոսել եմ, եթե հիշում եք։ Այս պահին ավելացնելու կարիք չեմ տեսնում, առավել ևս, որ իմ վարչապետության տարիները հակված չեմ դիտարկել որպես կտրված մեկ առանձին հատված։ Այդ ժամանակահատվածն էլ իշխող կուսակցության՝ մեր կուսակցության 2007-2012 թվականների և 2012-2017 թվականների ծրագրերի իրականացման տիրույթում է, իսկ դրանց ընթացքի մասին երկրի ղեկավարը բավականին հանգամանալից ու խորքային խոսեց վերջին համագումարում։ Այդ գնահատականների խորությունը շատ ավելի հիմնովին է ընկալվելու ժամանակի ընթացքում, հավատացնում եմ Ձեզ։

Իմ կարևորագույն ձեռքբերման մասով ավելացնեմ միայն հետևյալը, թեև այն միայն վարչապետ աշխատելու տարիներին չի ամենևին վերաբերվում։ Կապ չունի ինչ աշխատանքով ես զբաղված, կապ չունի քո կայացրած որոշումների մասշտաբները որքան լայն են, առաջին իսկ հնարավորության դեպքում հասնել խնդիր ունեցող մեկ մարդուն, ձեռք մեկնել դրա կարիքն ունեցողին, եթե անգամ պետական քաղաքականության արդյունքները ուշանում են տվյալ հարցում. սա է եղել իմ ներքին համոզումը միշտ ու սրանով եմ առաջնորդվելու ապագայում ևս։ Իմ ձեռքբերումը որևէ անելանելի վիճակից դուրս եկած մարդկանց ժպտացող հայացքներն են, որոնք ես միշտ պահում եմ իմ մեջ։ Մեր ժողովուրդը բնական խորը իմաստություն ունի, նա շատ արագ է տարբերում իր նմանին օտարից։ Նա արագ է հաղթահարում ցանկացած ցավ կամ անարդարություն, երբ զգում է իր նմանի անկեղծ սատարումը, ջերմությունը, անշահախնդրորեն աջակցելու պատրաստակամությունը։ Ոչ թե հետո վերևից նայելու կամ անընդհատ հիշեցնելու համար անողին, այլ իր նմանին, իր տեսակին, իրեն հավասար իր միջից ծնվածին։ Սա հասկանալ պետք չէ, սա ուղղակի զգալ է պետք։ Դեռ նոր-նոր ոտքի կանգնելու ժամանակներից միշտ դա եմ զգացել ու միշտ դա եմ արել։ Որքան հնարավորություն ունենամ, այսուհետ ևս փորձելու եմ հասնել թևաթափ եղած այն մեկ մարդուն՝ բոլոր այն տեղերում, որտեղ կհասցնեմ։

Արամ Անտինյան