Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանԳագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբանՆարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՀունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին
Քաղաքականություն

Մելիք Սաֆարյան. ապրիլի 2-ի ընտրությունից է կախված մեր երեխաների ապագան (տեսանյութ)

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքով թիվ 2 ընտրատարածքից (Աջափնյակ, Դավթաշեն, Արաբկիր) ռեյտինգային ցուցակով Ազգային ժողովի պատգամավոր է առաջադրվել Մելիք Սաֆարյանը: Պատգամավորի թեկնածուն մարտի 26-ին Սիլիկյան թաղամասի բնակիչների հետ համերգ-հանդիպում էր կազմակերպել:

Մելիք Սաֆարյանն իր ելույթում նշեց, որ ապրիլին 2-ին հարկավոր է մասնակցել ընտրությանը. «Պարոն Ծառուկյանը միշտ կանգնած է եղել ժողովրդի կողքին և նրա խոսքը գործ է: Իմ խնդրանքն է, որ ապրիլի 2-ին բոլորս մասնակցենք ընտրությանը, քանի որ դրանից է կախված մեր և մեր երեխաների ապագան»:

Բնակիչների հետ հանդիպմանը ներկա էին նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը: Նրանք իրենց խոսքում ընդգծեցին՝ ապրիլի 2-ը վճռորոշ օր է Հայաստանի հետագա ճակատագրի համար՝ հիշեցնելով, որ ամեն ինչ ժողովրդի ձեռքերում է:

Ուզո՞ւմ եք, որ «Ծառուկյան» դաշինքը հաղթի, Միքայել Մելքումյանի հարցին ի պատասխան` հավաքվածները միաձայն բղավեցին՝ «այո՜»:

«Սա նշանակում է, որ ապրիլի 3-ի առավոտյան արևը ավելի ջերմ է լինելու և ավելի ուժեղ է տաքացնելու, իսկ սրանք այստեղից փախչելու են, ես չգիտեմ՝ ուր են գնալու: Ժողովրդին ինչի՞ տեղ են դրել: Ասում են քվեախցիկում, գրիչի վրա «կամերա» կա.. այդ հեքիաթները, գնացե՛ք` ձեր տատերին ու պապերին պատմեք: Քվեների տարբերությունը ոչ թե պետք է լինի ԲՀԿ՝ 52 տոկոս, ՀՀԿ՝ 30 տոկոս, այլ ԲՀԿ-ն պետք է լինի 90 տոկոս, ՀՀԿ-ն՝ 10 տոկոս»,- նշեց Միքայել Մելքումյանը:

Սիլիկյան թաղամասի բնակիչների խոսքով՝ իրենք կարծես գյուղում չեն ապրում, այլ՝ Երևանում, Մելիք Սաֆարյանը միակ թեկնածուն է, ում հավատում են և գիտեն, որ նա ամեն բան անելու է` իրենց կյանքի որակը բարելավելու համար:

«Միշտ հասնող, հարևանասեր, բարի, բարեգործ»,- բնակիչներն ահա այսպես էին բնութագրում Մելիք Սաֆարյանին:

Բնակիչների խոսքով՝ Մելիք Սաֆարյանը բոլոր հարցերում կանգնած է իրենց կողքին. «Ուրախություն կամ դժբախտություն լինի, դիմում ենք, երբեք չի մերժում մեզ: Որպես վստահություն ներշնչող անձ` ընտրելու ենք Մելիք Սաֆարյանին, քանի որ վստահ ենք` ինքը ամեն բան կանի մեզ համար: Մեր ծոցում մեծացած երիտասարդ է, գործարար, աշխատատեղեր է ստեղծել: Նրա աչքը կուշտ է, կոռուպցիայի չի գնում»,- նշեցին նրանք: