Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթԵրբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից
uncategorized

Արաիկ Հովհաննիսյանի վարկանիշը բավական բարձր է Շենգավիթ համայնքում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շենգավիթ համայնքում մեծ իրարանցում էր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նույն կուսակցության վարկանիշային թեկնածու Արաիկ Հովհաննիսյանի հետ հանդիպման էին եկել տեղի բնակիչները: Նկատենք, որ պատգամավոր–բնակիչ կապը տվյալ համայնքում երբեք էլ խզված չի եղել, այս անգամ մարդիկ հավաքվել էին շնորհակալական խոսք ասելու, ինչպես նաև իրենց հուզող հարցերի շուրջ պատասխաններ ստանալու համար:

Բակային հանդիպման ժամանակ պատգամավորի թեկնածուին ուղեկցում էր համայնքի նախկին թաղապետ Մարտին Սարգսյանը, ով բնութագրելով Ա. Հովհաննիսյանին, նշեց. «Ով ճանաչում է Արաիկ Հովհաննիսյանին, գիտի, թե մարդկային ինչ որակներով է նա օժտված: Մինչ օրս Արաիկն ապրում է ձեզ հետ, ձեր կողքին: Մեր Արաիկը, ինչպես շատերն են նրան այստեղ ճանաչում, կրթված ու բանիմաց անձնավորություն է: Նա, սրտացավ լինելով, մշտապես հոգացել ու հնարավորության սահմաններում լուծել է ծառացած խնդիրները: Վստահ եմ, որ նա հենց այն անձնավորությունն է, ով պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում՝ տեղի բնակիչների խոսքը օրենսդիր մարմնում բարձրաձայնելու համար»:

Մարտին Սարգսյանի խոսքից հետո ելույթ ունեցավ Արաիկ Հովհաննիսյանը, ով ողջունելով հավաքվածներին, շնորհակալություն հայտնեց բակային հանդիպմանը ներկա գտնվելու համար. «Ես իմ համայնքից միշտ եմ շնորհակալ, դեռ 1996 թվականին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ձեր աջակցությամբ առաջին անգամ ընտրվեցի Շենգավիթ համայնքի ավագանու անդամ: Այնուհետև չորս անգամ անընդմեջ արժանացա ձեր վստահության քվեին ու կրկին ընտրվեցի որպես ավագանի: Դրանից հետո նորից ձեր աջակցությամբ համամասնական ընտրակարգով դարձա ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Ես խորին շնորհակալություն եմ հայտնում համատեղ աշխատանքի ու վստահության համար»:

Պատգամավորի թեկնածուն իր խոսքում նշեց, որ տեղյակ է բնակիչներին հուզող հարցերից, որոնցից ամենակարևորը աշխատատեղերի ստեղծման խնդիրն է: «Մենք այս տարիների ընթացքում մեկս մյուսի դարդն ու ցավը շատ լավ ենք իմացել, որովհետև բոլորս մեկ ընտանիք ենք: Եթե այլ հանդիպումների ժամանակ փորձում եմ ներկայացնել իմ կենսագրականն ու կատարած աշխատանքը, ապա այստեղ ամեն ինչ և՛ շատ հեշտ է, և՛ շատ դժվար, որովհետև սա մի տեղ է, որտեղ ես բնակվում եմ, որտեղ ունեմ ամենօրյա շփում բնակիչների հետ: Ես տեղյակ եմ ձեր խնդիրներից, դուք էլ տեղյակ եք իմ ծրագրերից, կարող եմ մեկ բան ասել, ընտրվելու դեպքում ձեզ հուզող հարցերը կբարձրաձայնեմ Ազգային ժողովում, ինչպես մինչ օրս եմ արել: Ժամանակի ընթացքում կփորձեմ լուծել ձեզ հուզող խնդիրները»,– ասաց նա:

Հանդիպման ընթացքում տեղի բնակիչներից մի քանիսն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեցին Ա. Հովհաննիսյանին՝ մինչ օրս կատարված աշխատանքների համար, իսկ ոմանք էլ հարցեր ուղղեցին պատգամավորին՝ ստանալով հստակ ու հուսադրող պատասխաններ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: