Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Վեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանը
Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Սամվել Բաբայանից

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ  Սամվել Բաբայանի ֆեյսբուքյան էջը գրում է.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ
Սամվել Բաբայանից
20 հունիսի, 2018թ.

Հարգելի´ պարոն Փաշինյան,
Հայաստանում ապրիլ-մայիսին տեղի ունեցած քաղաքական գործընթացները մեր երկրի համար զարգացման լայն հնարավորություններ են ստեղծել: Մեր ժողովրդից ու հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանության գործունեությունից է կախված, թե ինչպես մենք կօգտագործենք ընձեռնված հնարավորությունները և թե ինչքանով կկարողանանք անշրջելի դարձնել դրական ձեռքբերումները:
Մեր երկրի առաջ ծառացած երկու հիմնական մարտահրավերները ներքին ու արտաքին բնույթի են: Դրանք շաղկապված են ու մեկն առանց մյուսի հնարավոր չէ լուծել: Սոցիալ-տնտեսական կյանքի արմատական փոփոխությունն ու պետության անվտանգության մակարդակի բարձրացումը պահանջում են իրոք հեղափոխական քայլեր: Չպետք է մոռանալ, որ մենք քիչ ժամանակ ունենք ու չենք կարող մեզ թույլ տալ ուրիշ պետությունների շռայլությունը և աչքաթող անել կենաց-մահու խնդիրներին առնչվող հարցերի լուծումը: Ինքս պատրաստ եմ ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանին ու Արցախին սպառնացող վտանգները չեզոքացվեն կամ փոխեն իրենց բնույթը՝ դառնալով առավել նվազ սպառնալից:
Գնահատելով Հայաստանի և Արցախի անվտանգության վրա ծանրացած սպառնալիքը՝ մենք պարտավոր ենք թողնել անձնական հավակնությունները, ղեկավարվել բացառապես պետական շահով ու քայլեր ձեռնարկել մեր երկրի պաշտպանական ներուժն ավելացնելու ուղղությամբ:
Վերլուծելով և գնահատելով Հայաստանի ու Ադրբեջանի ռազմատեխնիկական հնարավորությունները, անցկացվող զորավարժությունների որակը և ռազմական այլ պարամետրերը՝ գալիս եմ այն կարծիքին, որ մեր կողմի զորավարժությունների մարտավարությունը զգալիորեն զիջում է հակառակորդին և գտնվում է 20-րդ դարի մակարդակի վրա:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի սպառազինության մեջ մտնող մարտական տեխնիկան, զենքն ու ժամանակակից մարտի վարման տակտիկան զգալիորեն բարձրացնում են նրա հարձակողական հնարավորությունները, և հակառակորդի համար դժվարություն չի ներկայացնի մի քանի օրվա ընթացքում հաջող կայծակնային ռազմարշավ իրականացնել ընդդեմ Արցախի պաշտպանության բանակի: Այս մասին ես զգուշացրել եմ դեռևս 2013թ.-ին, սակայն ցավոք այն ժամանակ համապատասխան արձագանք չգտավ իմ ահազանգը: 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ բոլորի համար ակնառու դարձավ, թե ինչ էի նկատի ունեցել՝ առաջարկելով գնալ մեր պաշտպանական համակարգի արդիականացման: Հիմա էլ բան չի փոխվել, ավելի ճիշտ փոխվել է այն, որ եթե 2016-ին հակառակորդը դիվերսիոն գործողություն իրականացրեց ու ստացավ իր իսկ համար անակնկալ հաջողություն, ապա սպասվող ռազմական գործընթացները կարող են լայնամասշտաբ բնույթ կրել ու շատ ավելի լուրջ հարված հասցնել մեզ: Պայմանավորված մի շարք գործոններով՝ 2019-ից սկսած կարող է այդ ռազմական գործողությունների մեկնարկը տրվել: Մեր խնդիրը պետք է լինի լայնամասշտաբ ռազմական գործողությունների կանխումը, իսկ եթե դա հնարավոր չլինի՝ ապա մարտը հակառակորդի տարածք տեղափոխելը և Ադրբեջանին համակարգային հարված հասցնելը, այլ կերպ ասած՝ խաղաղություն պարտադրելը:
Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ խախտվել է ռազմաքաղաքական ու տնտեսական հաշվեկշիռը մեր ու Ադրբեջանի միջև, ինչն էլ մեծացրել է նոր խոշոր պատերազմի հավանականությունը: Պատերազմ, որի ավերածությունների ծավալները, եթե նախապես քայլեր չձեռնարկվեն, կարող են զգալիորեն գերազանցել 90-ականներին արձանագրվածից թե՛ մարդկային կորուստների, թե՛ տնտեսական վնասի առումով: Մեր պետության ու հայ ժողովրդի ճակատագրով մտահոգ ու գիտակ մարդկանց խնդիրը, հետևաբար, պետք է լինի Ադրբեջանի հետ ի վնաս մեզ խախտված հաշվեկշիռը ռազմական ու քաղաքական առումով դրականորեն դեպի մեզ փոխելը:
Ինչ վերաբերում է մեր ու մեր հակառակորդների բանակների վիճակին վերաբերող իմ տեսակետին, ապա այն հիմնված է Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության, մարտավարական պատրաստության և հանդերձվածության մասին գնահատականի վրա: Ադրբեջանն արդեն ավարտել է մի շարք պետությունների հետ ռազմական պայմանագրերի կյանքի կոչումը՝ արդիական սպառազինության և մարտական տեխնիկայի գնման վերաբերյալ: Բացի այդ՝ Ադրբեջանը երկու ռազմական արբանյակներ է արձակել, ինչը իսրայելական արտադրության անօդաչու սարքերի հետ մեկտեղ էապես կավելացնի նրա ռազմահետախուզական հնարավորությունները: Ադրբեջանն արդեն իրագործել է ռազմաարդյունաբերական ոլորտում իր պլանավորած քայլերը (փամփուշտների, հրթիռների արտադրություն և այլն):
Հասկանալով հայկական կողմի համար ստեղծված վիճակի ամբողջ կործանարարությունը` իմ լռությունը պաշտպանության հարցերում հավասարազոր կլիներ դավաճանության: Իրադրությունը փոխելու համար մեզ մնում է ծայրահեղ սահմանափակ ժամանակ՝ առավելագույնը 1 տարի: Այդ մեկ տարում մենք պետք է օգտագործենք բանակցային գործընթացը՝ բանակն արդիականացնելու և հաշվեկշիռը փոխելու համար:
Այս կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում փոխել հակառակորդի հավանական հարվածը կասեցնելու ուղղությամբ հայոց զորքերի նախապատրաստման մարտավարությունը` մարտական գործողությունների նախաձեռնությունը խզելու, անձնակազմի կորուստները նվազագույնի հասցնելու և միաժամանակ թշնամուն մարտի սեփական պայմանները թելադրելու նպատակով: Սրա համար անհրաժեշտ է ձեռք բերել արդիական զենքի և մարտական տեխնիկայի հետևյալ տեսակները (տե՛ս կից հավելվածը), ինչի շնորհիվ մենք ի զորու կլինենք ինչպես հաղթելու հակառակորդին, այնպես էլ` հետաձգելու ռազմական գործողությունների սկսման ժամկետները: Հակառակ դեպքում մենք մեծ կորուստներ կտանք և կստանանք նշանակալի նյութական ավերածություններ, ինչը կհանգեցնի տասնյակ հազարավոր զոհերի ու վիրավորների, ինչպես նաև մեր երկիրը կկանգնեցնի տնտեսական կռախի առաջ:
Եթե մենք ի վիճակի չենք ձեռք բերելու առաջարկվող ռազմական տեխնիկան` ժամանակի սահմանափակության հաշվառումով կամ այլ պատճառներով և ի վիճակի չենք արդիանացանել մեր պաշտպանական համակարգը, ապա ստիպված ենք լինելու գնալ Ադրբեջանի ու միջնորդների կողմից առաջարկվող զիջումների՝ անիմաստ արյունահեղությունից, հսկայական կորուստներից, պետության ու տնտեսության քայքայումից և ամբողջական կապիտուլյացիայից խուսափելու համար: Ասելս այն է, որ եթե քայլ չենք անելու, ապա իմաստ չունի կռվելը, միևնույն է տարածքային առումով մեզ համար արդյունքը բացասական է լինելու՝ գումարած զոհերը: Տվյալ դեպքում քաղաքական զիջումները գոնե զոհերից հնարավորություն կտա խուսափել այդ պահին: Ուզում եմ հատուկ շեշտել, որ տվյալ կարծիքս պայմանավորված է ներկայիս ռազմաքաղաքական հաշվեկշռի իրատեսական գնահատմամբ, այլ ոչ թե պարտվողական տրամադրությամբ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ անգամ քաղաքական զիջումների գնալու դեպքում մենք չենք կարողանալու խուսափել վերը նշածս հեռանկարից: Ադրբեջանը չի հագենալու ձեռքբերածով այնպես, ինչպես մենք չէինք հագենում ու բավարարվում առաջին պատերազմի ժամանակ, քանզի ախորժակն ուտելիս է բացվում: Իսկ հույս դնել, «խաղաղության պայմանագրերի» ու միջնորդների «ազնիվ խոսքի» վրա՝ առնվազն միամտություն է: Միամտություն է նաև խաղաղապահներին ապավինելը: Մեզ հետ ռուսներն ու պարսիկները հաշվի կնստեն ու կդաշնակցեն, եթե մենք մեզանից բան ներկայացնենք: Մնացած դեպքերում ՀԱՊԿ-ը կամ այլ կառույցները ոչ մի բան չեն անելու, առավելևս որ Արցախի տարածքում ՀԱՊԿ-ը նույնիսկ ֆորմալ պարտավորություն չունի:
Ինչ մնում է բանակցային գործընթացում Արցախի լիարժեք սուբյեկտայնությունը վերականգնելուն, ապա Ձեր հնչեցրած գաղափարը ճիշտ է, բայց որպեսզի այն կյանքի կոչվի՝ պետք է փոխել ռազմաքաղաքական հաշվեկշիռը, այլապես Ադրբեջանը հնարավորություն կստանա վիժեցնել բանակցային գործընթացը և Հայաստանի «ապակառուցողականությունը» պատճառ բերելով՝ անցնել հարձակման նախքան հաշվեկշռի փոփոխությունը:
Իմ առաջարկած ուղին, կարծում եմ, միակ ճշմարիտն է, որը թույլ կտա մեզ զսպել
հակառակորդի ախորժակն ու ստիպել նրան խուսափել նոր լայնամասշտաբ ռազմագործողությունից, իսկ եթե այդուհանդերձ հնարավոր չլինի խուսափել բախումից, ապա մենք կկարողանանք նվազագույն կորուստներով տանել 100-տակոսանոց ռազմական հաղթանակ և հակառակորդին պարտադրել հայկական կողմի համար շահեկան պայմաններով քաղաքական փաստաթղթի ստորագրում: Ձեռքբերելով նշված սպառազինությունն ու մարտական տեխնիկան` մենք էապես (3-4 անգամ) կխնայենք մարդկային ռեսուրսը:
Այսպիսով, սույն առաջարկությունը հաշվի է առնում մեր կողմի մարդկային հնարավորությունների սահմանափակությունը և չի պահանջում մասշտաբային
զորահավաք:
Միաժամանակ առաջարկվող ռազմական տեխնիկայի մարտական հնարավորությունները կաթվածահար կանեն հակառակորդի նախաձեռնությունը, թույլ կտան զրկել նրան հարձակողական ունակություններից, վերահսկել կրակի խտությունը, ոչնչացնել օդուժի և հրետանու ոլորտում Ադրբեջանի ունեցած գերազանցությունը, ինչպես նաև ձեռնամուխ լինել Արցախի Պաշտպանության բանակի հակահարձակմանը:
Ես պատրաստ եմ Ձեր ներկայությամբ, Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական մասնագետների և փորձագետների հետ համատեղ քննարկելու իմ առաջարկած` Հայոց բանակի արդիականացման և արցախյան հակամարտության գոտում մարտական գործողությունների վարման տակտիկայի տարբերակը, թե ինչպես կարելի է ռազմարվեստի տեսության և պրակտիկայի տեսանկյունից մղել առաջիկա պատերազմը: Վստահ եմ, որ ռազմական մասնագետները 100 տոկոսով կհամաձայնեն իմ առաջարկություններին: Իսկ եթե նրանք ծանոթանան ձեռքբերման համար առաջարկվող սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցակի մարտավարատեխնիկական բնութագրերին, ապա իմ անձնական ներկայության կարիքը կարող է չլինել:
Այսպիսով, իմ առաջարկությունները ոչ մի կերպ կապված չեն սեփական կարիերային խնդիրների հետ, այլ թելադրված են դրության իրատեսական գնահատականով, անվտանգությանն առնչվող մտահոգությամբ ու պետական շահով:
Իրատեսորեն գնահատելով մեր երկրի ֆինանսատնտեսական ներկայիս վիճակը՝ կարծում եմ պետք է մեզ մոտ և Սփյուռքում օգտագործել երկրի ղեկավարի Ձեր բարձր հեղինակությունը, գերլեգիտիմությունը և օր առաջ միջոցներ գտնել՝ անվտանգությանը վերաբերող խնդիրները լուծելու համար: Ձգձգումն ու իրավիճակի ոչ սթափ գնահատումը կարող է հանգեցնել ազգային աղետի: Ըստ այդմ՝ հեղափոխական էյֆորիան ու արդյունքները պետք է կոնկրետ հետևանքների վերածել: Հակառակ դեպքում պարտվելու ենք բոլորս: Իսկ ես համոզված եմ, որ մենք դատապարտված ենք հաղթանակի և լավատես եմ:
Համոզված եմ, որ ամբողջությամբ ընկալում եք ստեղծված իրավիճակի լրջությունը և ապավինում եմ Ձեր քաղաքական ողջամտությանը: