Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներ
uncategorized

Մեր բանակի 80 տոկոսը չկա, ջարդված է. Հրանտ Բագրատյանը՝ պատերազմում պարտության պատճառների մասին

Ինչպես եղավ, որ 26 տարի առաջ լինելով շատ ավելի հետ Ադրբեջանից , հաղթում ենք, իսկ 26 տարի անց ջախջախվում ենք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Մեր բանակի 80 տոկոսը չկա, ջարդված է: Ես գաղտնիք չեմ ասում, որովհետեւ ադրբեջանցիք հաշվում են, իրենց տարծքում է մնացել թնդանոթները, զրահատեխնիկան եւ այլն: Բանակը չկա, սա պարտություն չի, ջախջախում է»,-ասաց նա:

Բագրատյանը այս իրավիճակի համար մի քանի խումբ պատճառ նշեց. «Առաջինը քաղաքականն է: Քաղաքականի մեջ մտնում են հետեւյալ ենթակետերը. ա) Հայաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը, որը ինչպես տեսաք, սխալ էր: Ես երկու անգամ որպես պատգամավոր այդ հարցը ներկայացրել եմ, մի անգամ Զարուհի Փոստանջյանի հետ, մի անգամ էլ ապրիլյանից հետո, չի ճանաչվել: Սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսվեց, 2 ժամ հետո ասացի՝ անմիջապես ճանաչեք Արցախի անկախությունը, որ ձեզ օգնեն: Չարեց: Մի քանի երկիր կային, որ ուզում էին ճանաչել Արցախը: Ենթադրենք Ուրուգվայի կամ Մեքսիկայի նման երկրները հակաթուրքական երկրներ են: Նիկոլի համաձակությունը չի հերիքով, որ նույնիսկ հիմա ճանաչի անկախությունը:

Քաղաքական երկրորդ սխալը հակառուսականությունն էր: Այսօր Ռուսաստանն ու ԱՄՆ-ն տարբեր բեւեռներում են եւ այս վիճակում չկա կոմպլիմենտար քաղաքականություն տանելու հնարավորություն: Մենք պետք է մնանք պրոռուսական ծիրի մեջ: Քանի որ հիմա գնում է դեգլոբալիզացիա, մենք կամ թուրքերի հետ պետք է լինենք, կամ ռուսների:

Երրորդ ռազմավարական սխալը Իրանին նեղացնելն էր, այն աստիճանի, որ Իրանը չուզենար բեռներ տեղափոխվեն պատերազմի ժամանակ:

4-րդ ռազմավարական սխալը Վրաստանի հետ հարաբերությունները փչացնելն էր:

5-րդ սխալը Չինաստանին ապտակելն էր, Տիգրան Ավինյանը ռեգիոնալ մակարդակով ապտակում էր Չինաստանին: Այն Չինաստանին, որ ասում էր՝ ընկերներ, ես ունեմ ույղուրների պրոբլեմ, ես  հակաթուրքական պետություն եմ: Էդ ի՞նչ պետք է անենք, որ Չինաստանը լախա թափ տա մեզնից, ասի՝ պրծնենք սրանից: Ասում են՝ ինչի՞ մտաք Կրոնական ալյանսի մեջ, որը Չինաստանի դեմ է ույղուրների պատճառով: Փախել ա Զոհրաբ Մնացականյանը, բռնեք բերեք: Ինչի՞ ես մտնում, ընկեր: ԱՄՆ-ն ստեղծել է այդ կազմակերպությունը: Ես չեմ եկել ԱՄՆ-ի դեմ խոսեմ, բայց վերջին շրջանում ԱՄՆ-ի արածները Հայաստանի դեմ են:

Քաղաքական հաջորդ սխալը. Շատ լավ է, որ Ջասթին Թրյուդոյի հետ կարող եք նասկի հանգնել եռագույնի գույներով, բայց նա ձեզ ի փամփուշտ չի տալու, եթե կռիվ լինի: Թող տար, թող Մերկելը տար: Մենք գոհ ենք Ֆրանսիայի ղեկավար Մակրոնից, որն իսկապես մարդկայնություն ցուցաբերեց, բայց Արեւմտյան Եվրոպան դաշինքի մեջ է ԱՄՆ-ի հետ: Վերջապես Բրիտանիան ձախողում է ՄԱԿ-ի ԱԽ-ում Ղարաբաղի հարցի  քննարկումը, որը ընդամենը մարդկանց կոտորածը դադարեցնելու մասին էր:

Հանկարծ պարզվում է, որ այս ամբողջը կազմվել է Եվրոպայում ՆԱՏՕ-ում: Խոսվում է «Միվեցի» մասին, որի գործակալներից մեկը ՀՀ նախագահն է»,-հայտարարեց Բագրատյանը: