Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանով
Աշխարհ

2016 թվականին Հայաստանի 22 հազար 264 քաղաքացի Ռուսաստանի քաղաքացիություն է ընդունել

Ռուսաստանի Պետական դումայի իրավական հարցերով հանձնաժողովը երկարատեւ քննարկումներից հետո երեկ դրական եզրակացություն է տվել օրինագծին, որով առաջարկվում է «Արմատների իրավունքի» հիման վրա Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրել ռուսաց լեզվի կրողներին, ովքեր ծնվել են Ռուսական կայսրության եւ նախկին ԽՍՀՄ-ի տարածքում եւ նրանց հետնորդներին ու ազգականներին։ Ավելի վաղ օրինագիծը հավանության էր արժանացել Պետական դումայի ազգությունների հարցերով հանձնաժողովում։ Այդպիսով, խորհրդարանի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտերֆրացիայի եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի եւ Ղրիմի նախկին դատախազ Նատալյա Պոկլոնսկայայի ներկայացրած օրինագիծը անցել է նախատեսված բոլոր ընթացակարգերը եւ առաջիկա մի քանի օրերին ներկայացվելու է Պետական դումայի լիագումար նիստում դրվելու է քվեարկության եւ գրեթե կասկած չկա, որ կընդունվի։

«Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» եւ «Ռուսաստանի դաշնության տարածքում օտարերկրյա քաղաքացիների կացության մասին» օրենքներում կատարված փոփոխությունների էական առանձնահատկություններից է այն, որ եթե գործող օրենքի համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմում ներկայացնող օտարերկրացին պետք է հրաժարվեր իր բնակության երկրի քաղաքացիությունից եւ դա հավաստող համապատասխան փաստաթուղթ ներկայացներ Ռուսաստանի պատկան մարմիններին, ապա առաջարկվող նախագծում ունեցած քաղաքացիությունից հրաժարվելու պահանջ չկա։ Հենց այդ պահանջի պատճառով շատ օտարերկրացիներ, որոնք բնակություն են հաստատել կամ աշխատանքային գործունեություն են ծավալում Ռուսաստանի տարածքում չէին ցանկանում ռուսաստանյան անձնագիր ձեռք բերել։

Ի տարբերություն գործող օրենքի, հիմնական չափորոշիչ է դառնալու ոչ թե Ռուսաստանի Դաշնության, այլ Ռուսական կայսրության կամ նախկին ԽՍՀՄ-ի հետ ունեցած կապը եւ ռուսաց լեզվի կրող լինելու հանգամանքը։ Չնայած վերջին տարիներին որոշակիորեն պարզեցված ընթացակարգին՝ Ռուսաստանի քաղաքացիություն կարող են ստանալ միայն այն օտարերկրացիները, ովքեր ՌԴ-ում մշտական բնակություն են հաստատել։ Ընդ որում, քաղաքացիություն ստանալու մասին դիմում կարելի է ներկայացնել միայն կացության իրավունք ստանալուց առնվազն 5 տարի անց։ Այժմ այդ բոլոր սահմանափակումները կարող են վերացվել։

Ռուսաց լեզվի կրող է համարվում այն անձը, որը ազատորեն տիրապետում է ռուսաց լեզվին եւ այն կանոնավոր կերպով օգտագործում է առօրյա կյանքում: Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ռուսաց լեզվի կրող լինելը ստուգվելու է հարցազրույցի միջոցով: Այսպես օրինակ, ռուսաց լեզվի կրող ճանաչվելու համար հարցազրույցի ժամանակ օտարերկրացիները պետք է կարողանան ապացուցել, որ ունակ են «հասկանալ եւ համարժեք մեկնաբանել վերացական-փիլիսոփայական, մասնագիտական ուղղվածության, հրապարակախոսական եւ գեղարվեստական տեքստեր, այդ թվում՝ ենթատեքստով»: Բացի այդ, դիմումատուն պետք է ապացուցի, որ հասկանում է ներկայացվելիք ռադիո-հեռուստատեսային հաղորդումների բովանդակությունը, ցուցադրվելիք ֆիլմերի, հեռուստաներկայացումների, ռադիոպիեսների հատվածները, հրապարակային ելույթները եւ համարժեք ընկալել ելույթ ունեցողի խոսքի սոցիալ-մշակութային, զգացմունքային առանձնահատկությունները՝ մեկնաբանելով հայտնի արտահայտություններն ու հետին մտքերը:

Նկատի առնելով, որ Հայաստանը ժամանակին եղել է թե Ռուսական կայսրության, ապա նաեւ Խորհրդային Միության մաս՝ Ռուսաստանի քաղաքացիություն կարող է հեշտացված կարգով տրամադրվել Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքացիներին։ Օրինագիծն ընդունվելու դեպքում Հայաստանի քաղաքացիներին բավական կլինի միայն ներկայացնել համապատասխան դիմում, հանձնել ռուսաց լեզվի իմացության քննություն։

Եթե օրինագիծը նման տեսքով արժանանա Պետական դումայի հավանությանը, կարելի է կանխատեսել, որ Ռուսաստանում հաստատված տասնյակ հազարավոր հայեր, ինչպես նաեւ Հայաստանում բնակվող հազարավոր քաղաքացիներ, կօգտվեն նոր օրենքի ընձեռած հնարավորություններից եւ Ռուսաստանի քաղաքացիություն կընդունեն: Ռուսաստանի ներքին գործերի նախարարության երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ 2016 թվականին Հայաստանի 22 հազար 264 քաղաքացի Ռուսաստանի քաղաքացիություն է ընդունել։ Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն էր ստացել Հայաստանի 18 հազար 653 քաղաքացի։ Այս ցուցանիշով Հայաստանի քաղաքացիները թվով չորրորդն են։

Առաջին տեղում Ուկրաինայի քաղաքացիներն են․ 2016 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել Ուկրաինայի 100 հազար 696 քաղաքացի (2015 թվականի 67 հազար 400 մարդու դիմաց): Երկրորդ տեղում Ղազախստանն է, որի 37 հազար 837 քաղաքացի անցյալ տարի ռուսաստանյան անձնագիր է ստացել (2015-ին՝ 32 հազար 70 մարդ): Երրորդ տեղում Ուզբեկստանն է․ անցյալ տարի ռուսական անձնագրեր են տրամադրվել կենտրոնասիական այդ հանրապետության 23 հազար 216 քաղաքացիների (2015 թվականին՝ 22 հազար 557): Չնայած ստացած անձնագրերի թվով Հայաստանցի քաղաքացիները թվով չորրորդն են, սակայն եթե համեմատենք նշված երկրների բնակչության թվի հարաբերակցությունը ռուսական անձնագիր ստացողների թվի հետ, ապա ցավով կարելի է արձանագրել, որ հայաստանցիները այդ առումով բացարձակ առաջատար են։

Եվ եթե այսքան թվով հայաստանցի դեռեւս գործող օրենքի սահմանափակումների ու ընթացակարգերն անցնելու պայմաններում Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել, ապա դժվար չէ պատկերացնել, թե այդ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու ցանկություն հայտնողների թիվը ինչքան կլինի, եթե վերը հիշատակված օրինագիծն օրենքի ուժ ստանա եւ ռուսաստանյան անձնագիրը Հայաստանի քաղաքացիներին տրամադրվի հեշտացված կարգով։ Վերը ներկայացվածը հիմք է տալիս հոռետեսական կանխատեսումներ անել, որ նոր օրենքի ընդունումը նոր թափ է հաղորդելու Հայաստանից դեպի Ռուսաստան արտագաղթին: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո հայաստանցիներին տրված միգրացիոն եւ աշխատանքային արտոնությունների տրամադրումից հետո ռուսաստանյան անձնագրերը նախկին գրավչությունը չունեն, սակայն քիչ չեն լինի այնպիսիները, ովքեր Հայաստանի քաղաքացիությունից չհրաժարվելու պայմաններում ցանկանան ստանալ նաեւ Ռուսաստանի քաղաքացիություն։