Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ռուսաստանի նախագահի հետ, այս տարիների ընթացքում, երբեք չի եղել գոնե մեկ կետ, որը կարող էր բերել անվստահության․ Ռոբերտ Քոչարյան Իրանը կարող է 64 միլիարդ դոլար վաստակել Հորմուզի նեղուցով նավերի անցումից Փաշինյանի նպատակն այն էր, որ բոլորին ցույց տար, որ ինքը այն մարդն է, որին բոլորն ընդունում են. Ռոբերտ ՔոչարյանՍոֆի Մխեյանը նշում է ծննդյան տարեդարձը Մայրության և գեղեցկության օրը մեծ շուքով ու ջերմությամբ նշվեց Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) Հյուսիսային Կորեան hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հիմա ինքնիշխան ենք, թե՞ ինքնիշխան չենք․ Էդմոն ՄարուքյանԱմբողջ խմբակցությունով առավոտից երեկո մեզնից եք խոսում. էս ի՞նչա քաղաքի վիճակը, ամոթը լավ բանա․ Ալիկ ԱլեքսանյանՀայաստանը լինելու՛ է ազատ, ժողովրդավարական և ուժեղ պետություն. Մուրազ ՇամոյանԿոմպանին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը Ագրեuիվ հարձակման մոտեցումը պարտnւթյուն կրեց. Զախարովան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև hրադադարի մասինԵրևանում մեկնարկել է Doing Digital չորրորդ ֆորումըՈւսուցիչները՝ Ուժեղ Հայաստանում. Նարեկ ԿարապետյանՀրադшդարը չի ներառում Լիբանանը․ Նեթանյահու Մեծ օր է համաշխարհային խաղաղության համար․ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը, մենք պարզապես «կսպասենք», որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ լավ կընթանա․ ԹրամփԿոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովումՊատերազմի մասին թեզը բացարձակ կեղծիք է․ Ավետիք Չալաբյան Պաշտպանական ներուժի բարձրացումը պատկերացնում ենք եռաստիճան համակարգով․ Նաիրի ՍարգսյանՄիրզոյանը Կալասից հետաքրքրվել է խոստացված գումարներից «Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդը՝ այսօր ժամը 20-ինՄի ներողությունը չի փրկի Անդրանիկ Քոչարյանին Սուտ խաղաղության թեզերը մեզ հասցնելու են նոր ցեղասպանության. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի աջակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գերազանցության գերժամանակակից կենտրոններ հիմնվեցին. «Ուժեղ Հայաստան»Փակելով դպրոցները՝ հայաթափում են սահմանամերձ գյուղերը․ Արմեն ՄանվելյանՆախարարներին 7-ական միլիոն պարգևավճար, իսկ թոշակառույին 10 հազար. Վանաձոր. ԼՈՌԻ Փաշինյանը հունիսի 7-ին նորից կստանա՞ ժողովրդի քվեն. Գյումրի. ՇԻՐԱԿ Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե տեսնեք. Գյումրի. ՇԻՐԱԿ Դեղերի ոլորտում պետք է մշակվի նոր քաղաքականություն՝ ի սպաս մեր ժողովրդի առողջության․ Արեգ ՍավգուլյանՊահանջում եմ Անդրանիկ Քոչարյանից` վայր դնել պատգամավորական մանդատը ու հեռանալ քաղաքականությունից․ Արտյոմ ՍիմոնյանՄեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ որ չի կարող․ ո՞ւմ ընտրել․ Տիգրան Դումիկյան Մինչև 25% idcoin IDBank-ի պրեմիում քարտերով ավիատոմսեր գնելիս«Շառլոտ» ակումբի տնօրենն աշխատակցին առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետԽոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. Հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Մենք կփոխենք մեր ընթացքը․ Փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետԱկբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել ԵՄ-ում էներգիայի 47.3 տոկոսն ապահովել են վերականգնվող էներգիայի աղբյուրներըԻշխանության քայլերը հանգեցնելու են ավելի մեծ ըմբոստության երիտասարդների շրջանում․ Աննա ԿոստանյանՎախը ստիպում է Փաշինյանին արագ արձագանքել, բայց դա իրականությունից փախուստի արձագանք է․ Մարիաննա Ղահրամանյան Ինչի պետք է պատրաստ լինի հայ մարդը սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը պաշտպանելու համար․ Ավետիք Չալաբյան Չի կարող հայ կոչվել նա, ով ուրանում է հայի ինքնությունն ու պատմությունը․ Ավետիք ՔերոբյանԱհա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ․ Նարեկ ԿարապետյանԻրանի քաղաքակրթության վերացման սպառնալիք շանտաժը հոդս ցնդեց․ Հրայր ԿամենդատյանԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր Կամենդատյան18 արդարների գործով դատական նիստի օրը հայտնի էԻնչ ենք մենք առաջարկում արդյունաբերության բնագավառում․ Հրայր Կամենդատյան Խոսքը՝ գործի փոխարեն, թե՞ գործը՝ խոսքի փոխարեն. ընտրության առաջ կանգնած հասարակությունըԴատարկ տներ, կորած սուբսիդիաներ․ Տավուշում բացահայտվում է գյուղական բնակարանաշինության ծրագրի իրական պատկերըԻսրայելը կոչ է արել ԱՄՆ-ին զիջումների չգնալ Իրանի հարցում․ Axios Թրամփը հայտարարել է, որ իրեն «բոլորովին չի անհանգստացնում» ռազմական հանցագործությունների հնարավոր մեղադրանքըՄի վախեցիր Նիկոլ Փաշինյան․ Ալիկ Ալեքսանյան
Ժամանց

Աստղագուշակ՝ մարտի 27-ի համար

Խոյ: Օրվա առաջին կեսը հարմար է գնումներ կատարելու, գործարքներ կնքելու համար: Զբաղվեք այն ամենով , ինչը հոգեհարազատ է և հետագայում չեք զղջա:Կարող եք որոշումներ կայացնել աշխատանքին վերաբերող մի շարք հարցերում, քննարկել գործունեության ոլորտը փոխելու հնարավորությունները:

Օրվա երկրորդ կեսին անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Նշանի շատ ներկայացուցիչներ իրենց լիարժեք երջանիկ կզգան: Հրաշալի ժամանակահատված է թե՛ ժամադրությունների և թե՛ ռոմանտիկ ծանոթությունների համար:

Ցուլ: Այսօր որքան էլ մեծ է գլխապտույտ արկածներին, էքստրեմալ զվարճանքներին տրվելու գայթակղությունը, փորձեք զերծ մնալ այդ ամենից: Զբաղվեք թեկուզ ոչ այնքան հետաքրքիր, սակայն անվտանգ գործերով: Մտերիմներն այսօր ձեր ուշադրության կարիքը շատ ունեն, փորձեք ժամանակ գտնել նրանց համար:

Խուսափեք անձնական կյանքին վերաբերող հարցերում կարևոր որոշումներ կայացնել, առավել ևս որևէ մեկի հետ քննարկել այն: Ամենայն հավանականության, շատ շուտով կփոխեք ձեր կարծիքը, իսկ ավելորդ անկեղծության պատճառով, կարող եք անհեթեթ իրավիճակում հայտնվել:

Երկվորյակ: Օրվա առաջին կեսին ոչինչ մի ձեռնարկեք: Հնարավորության դեպքում, հետաձգեք բոլոր բարդ գործերը: Միևնույն է կենտրոնանալ չի ստացվի,իսկ վրիպումներ թույլ տալու վտանգը մեծ է: Հետագայում կկարողանաք լրացնել բացթողումները, կհաղթահարեք ընթացիկ հարցերը, գլուխ կհանեք բոլոր բարդ խնդիրներից:

Կենսական ներուժը բարձր է: Օրվա երկրորդ կեսը հարմար է սպորտով զբաղվելու, նաև ակտիվ հանգստի համար: Ռոմանտիկ ճանապարհորդությունները հաճելի կանցնեն և ձանձրալի չեն թվա:

Խեցգետին: Օրվա առաջին կեսն այնքան էլ արդյունավետ չէ, հետևաբար առավոտյան կարող եք քնել որքան ուզում եք: Իսկ արդեն օրվա երկրորդ կեսին, հնարավոր են մի շարք հետաքրքիր իրադարձություններ: Կհանդիպեք մարդկանց, ովքեր մեծ արժեք ունեն ձեզ համար: Նրանց հետ հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ:

Երեկոյան սպասվում են հաճելի, ռոմանտիկ անակնկալներ: Հնարավորություն կունենաք սիրելիի հետ զրուցել այն ամենի շուրջ, ինչն անհանգստացնում է, նաև վերջին ժամանակներս ծագած խնդիրներին լուծումներ գտնել:

Առյուծ: Հաճելի և արդյունավետ օր է սպասվում: Եթե աշխատելու մեծ ցանկություն ունեք, ապա անմիջապես գործի անցեք, այսօր կարող եք շատ բան հասցնել: Ձեր կայացրած ոչ ստանդարտ որոշումները ճիշտ են: Փորձեք հետևել ներքին ձայնի հուշումներին: Անգամ եթե ստիպված լինեք ծայրահեղ քայլերի դիմել, իրադարձությունների հետագա զարգացումը կապացուցի, որ ճիշտ եք գործել:

Զգացմունքային դաշտը կայուն է: Լավ տրամադրություն կունենաք: Հրաշալի օր է մտերիմներին անակնկալներ մատուցելու համար: Կարող եք որոշ գնումներ կատարել: Ընտրությոն հարցում չեք սխալվի:

Կույս: Բարդ օր է սպասվում: Կարճ ժամանակահատվածում նպատակներին հասնել չի հաջողվի: Որոշ Կույսեր կկորցնեն սկսած գործերի հանդեպ հետաքրքրությունը՝ գիտակցելով, որ մոտ ապագայում դրանք ավարտին հասցնել չի ստացվի: Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ, ձեր ցանկացած քայլը կքննադատեն, անվերջ կհիշեցնեն նախկինում թույլ տված սխալների մասին:

Տանը ևս խնդիրներ կծագեն: Պատահմամբ կարող եք վիրավորել սիրելի մարդկանց: Ներման դժվար թե արժանանաք, սակայն հանգիստ վերլուծելով ստեղծված իրավիճակը, ճիշտ ռազմավարություն կմշակեք, ինչի շնորհիվ էլ մի շարք խնդիրներ կլուծեք:

Կշեռք: Հրաշալի օր է ձեր մտահաղացումները, անձնական կամ գործնական բնույթի ծրագրերն իրականացնելու համար: Այսօր ամենուր հաշտարարի դեր կկատարեք: Գործընկերներին, հարազատներին զերծ կպահեք ամեն տեսակ կոնֆլիկտներից: Օգնելով բոլոր նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել՝ ինքներդ հոգեկան հանգստություն ձեռք կբերեք

Գումարային որոշ հարցեր կձգձգվեն: Կխուսափեք ֆինանսական ճգնաժամից , եթե կրճատեք ծախսերը, հետաձգեք որոշ գնումներ: Հարմար օր է ուղևորությունների մեկնելու, հանգիստը բնության գրկում վայելելու համար:

Կարիճ: Հնարավոություն կունենաք լուծել, վերջերս անհանգստացնող ,անձնական, գործնական բնույթի մի շարք հարցեր: Հնարամտությունը, հետաքրքիր լուծումներ գտնելու ունակությունն՝ այսօր շատ իրավիճակներում կօգնեն ձեզ: Բարեհաջող օր է բոլոր նրանց համար, ովքեր ստեղծագործական գործունեությամբ են զբաղվում:

Կենսական ներուժը բարձր է, նույնիսկ լուրջ ծանրաբեռնվածության դեպքում՝ ձանձրույթ կամ հոգնածություն չեք զգա: Հարմար օր է հարազատների հետ անկեղծանալու, ապագայի շուրջ որոշ ծրագրեր քննարկելու համար:

Աղեղնավոր: Օրվա սկզբում կարող է թվալ, թե ամբողջ աշխարհը ձեր դեմ է, սակայն ընթացքում բոլոր խնդիրները կհարթվեն, կհաջողվի շրջապատի հետ լեզու գտնել: Գործնական հետաքրքիր առաջարկներ կստանաք, գործարքներ կկնքեք, որոնք շահեկան կլինեն: Հրաշալի օր է խոշոր գնումներ կատարելու համար:

Երեկոյան ուշադիր եղեք հարազատ ների նկատմամբ: Լսեք բոլոր նրանց, ովքեր կցանկանան կիսվել ձեզ հետ իրենց խնդիրներով: Բարեհաջող օր է սիրելիի ընկերակցությամբ ուղևորության մեկնելու , ինչպես նաև սիրային ժամադրությունների համար:

Այծեղջյուր: Բարեհաջող օր է սպասվում: Հաջողությամբ ավարտին կհասցնեք բոլոր գործերը, կզբաղվեք այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Նոր ծանոթություններ կհաստատեք: Գործընկերների հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը ձեռքից բաց չեք թողնի: Գործի կդնեք ձեր հմայքը, հաճոյախոսություններ կշռայլեք, ճիշտ ժամանակին օգնության ձեռք կմեկնեք:

Հրաշալի օր է սիրային հարաբերություններ սկսելու համար: Կարող եք ժամադրության առաջարկ անել նրան, ով երկար ժամանակ է ինչ հետաքրքրում է ձեզ: Արդեն կայացած զույգերը դժգոհելու առիթ չեն ունենա, սիրելիի հետ լավ ժամանակ կանցկացնեն:

Ջրհոս: Ֆինասական հարցերում չարժե ռիսկի դիմել: Փորձված միջոցներ կիրառեք, հաշվի առեք շրջապատի մարդկանց փորձը, հետևեք խորհուրդներին, զերծ մնացեք չմտածված քայլերից: Եթե անկեղծ լինեք և վստահեք մտերիմներին, ապա վերջիններս կօգնեն շատ հարցերի պատասխաններ գտնել:

Երեկոյան հնարավոր են հաճելի անակնկալներ: Նշանի շատ ներկայացուցիչներ կսկսեն հետաքրքրվել այն ամենով, ինչի հանդեպ ժամանակին անտարբեր են եղել: Առողջարարական պրոցեդուրաները՝ կօգնեն լիցքաթափվել:

Ձկներ: Թեև օրվա ընթացքում նշանակալի իրադարձություններ, լուրջ փոփոխություններ չեն լինի, այնուամենայնիվ, հաճելի պահեր կստեղծվեն: Չեք կորցնի լավատեսությունը, ուրախանալու համար նորանոր առիթներ կգտնեք:Այսօր շատերը կցանկանան մտերմանալ ձեզ հետ, բարեբախտաբար,ընտրության հնարավորություն կունենաք:Ինքներդ կորոշեք, թե ում հետ արժե շփվել ,իսկ ում հետ՝ ոչ:

Ինքնազգացողությունից չեք դժգոհի, անգամ օրվա վերջում հոգնածություն չեք զգա: Այսօր կարող եք ձեռնարկել ցանկացած գործ, անհաղթահարելի դժվարություններ չեն ծագի: