Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Ճանապարհային ոստիկանությունը իր քթի տակինը չի տեսնում, բայց չնչին դեպքերը շատ լավ է տեսնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» օրաթերթի խմբագրություն էր դիմել մի քաղաքացի, ով իրավացիորեն բողոքում էր Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերած անմարդկային մոտեցումից ու վերաբերմունքից:

Խնդիրն այն է, որ Դիլիջան քաղաքի բնակիչ Վարդգես Գոգչյանի մեքենայի ԱՊՊԱ պայմանագրի ժամկետն ավարտվելու հաջորդ օրն իսկ նա «Սիլ ինշուրանս» ապահովագրական կազմակերպությունում կնքել է նոր պայմանագիր: Սակայն մինչ կակտիվանար նոր կնքված պայմանագիրը (քանի որ այն կնքելուց մի քանի ժամ հետո է ակտիվանում), հոր առողջական վիճակը կտրուկ վատանում է և նրան անհապաղ Երևան տեղափոխելու անհրաժեշտություն է առաջանում:

Առանց մտածելու, որ ճանապարհային ոստիկաններն այնքան անմարդկային կգտնվեն, որ ընդամենը մի քանի ժամ առաջ ավարտված և ընդամենը մի քանի ժամից ակտիվացման ենթակա պայմանագրերի արանքում, առանց ճանապարհային երթևեկության որևէ խախտում թույլ տալու և առանց հոր վատանալու հանգամանքը հաշվի առնելու, կարող են իրեն «բռնացնել» և «վարչական իրավախախտում կատարելու համար» աստղաբաշխական չափի հասնող տուգանք նշանակել:

Բայց պարզվում է, որ մեր հարգարժան ճանապարհային ոստիկանները «Գայի պոստում» կանգնած հենց նման դեպքերի են սպասում: Եվ Սևան–Երևան մայրուղուց մինչև Գագարին գյուղի մոտակայք հետապնդելով կանգնեցրել են մեքենան և տուգանել նրան:

«Ես ցույց տվեցի թե՛ իմ նախորդ ԱՊՊԱ պայմանագիրը, և թե՛ նոր պայմանագիրը, որը մի քանի ժամից պետք է ակտիվանար: Նաև խնդրեցի նրանց, որ հորս շտապ տեղափոխում եմ Երևանի հիվանդանոց, այդ պատճառով ստիպված եմ մեքենան վարում: Հակառակ դեպքում մի քանի ժամ կսպասեի, որ նոր պայմանագիրն ակտիվանար, որպեսզի խնդիր չլիներ: Բայց նրանք ընդհանրապես ոչինչ հաշվի չառան ու 100000 դրամի վարչական ակտ գրեցին իմ վրա»,– «Փաստին» ասաց Վ. Գոգչյանը:

ՀՀ ոստիկանությունից և հատկապես Ճանապարհային ոստիկանության ծառայության պատասխանատուներից «Փաստն» ակնկալում է ստանալ այն հարցերի պատասխանը, թե ինչու են հայոց ճանապարհային ոստիկաններն այդքան «քարացած» և եթե իրենց ծնողին հարկավոր լիներ շտապ հիվանդանոց հասցնել, ապա իրենք արդյոք կսպասեի՞ն, որ այդ մի քանի ժամն անցներ ու ԱՊՊԱ–ի թուղթն ակտիվանար:

Եվ վերջապես, եթե իսկապես այդքան «ազնիվ» են և ծառայությունն իրականացնում եք միայն ու միայն օրենքի տառին հավատարիմ, ապա ինչպես է պատահում, որ նույնիսկ մայրաքաղաքի սրտում օրն ի բուն թե՛ մգեցված ապակիներով, թե՛ առանց ԱՊՊԱ պայմանագրի բազում մենքենաներ են երթևեկում, բայց դրանք զարմանալիորեն ու չգիտես ինչու Ճանապարհային ոստիկանների տեսադաշտում այդպես էլ չեն հայտնվում:

Իսկ եթե անկեղծ, ապա իրականում դուք թերանում եք ամենակարևոր՝ մարդկային վերաբերմունք ցուցաբերելու հարցում: Այնպես որ, օրենքի տառին հետևելուց առաջ հարկավոր է դեպքերը միմյանցից զատել ու մարդկանց հանդեպ մարդկային վերաբերմունք ցուցաբերել:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: