Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ Tasnim
Քաղաքականություն

Համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը. Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Independent»–ին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել բրիտանական հեղինակավոր «Independent» պարբերականին։ Երրորդ նախագահի գրասենյակը հրապարակել է հարցազրույցն ամբողջությամբ, որը ներկայացնում ենք ստորև։

Շնորհակալ եմ զրույցի հնարավորության համար։

Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում պատերազմը: Զգացողությունն այնպիսին է, որ պատերազմը վերածվել է մի գործընթացի, որի նպատակն է տեսնել, թե կռվող կողմերից որն ավելի շուտ կսպառվի, բայց միևնույն ժամանակ զգացողություն է, որ հայկական բանակը պարտվում է: Ի՞նչ եք կարծում:

Ադրբեջանի նախագահը շարունակաբար խոստանում էր իր ժողովրդին, որ իր բանակը շատ արագ կարող է գրավել Լեռնային Ղարաբաղը, եթե նրանք այդպես ցանկանան։ Հիմա նրանք օգտագործում են իրենց զինանոցում առկա բոլոր զենքերը, ներառյալ Թուրքիայի կողմից ուղարկված ԱԹՍ-ներ և վարձկաններ, սակայն երեք շաբաթվա ընթացքում նրանց հաջողվել է ընդամենը մեկ ուղղությամբ բավականին խորանալ, և սա դեռ չի նշանակում պատերազմի ավարտ: Հայկական բանակը մարտունակ բանակ է` իր հազարավոր պրոֆեսիոնալ, իրենց գործին նվիրված, երկու պատերազմների փորձ ունեցող  սպաներով և գեներալներով, տասնյակ հազարավոր քաջ զինվորներով և պաշտպանական պատերազմի համար բավարար սպառազինությամբ: Բայց, ափսոս, շատերը զոհվեցին` պաշտպանվելիս մեծ կորուստ պատճառելով ադրբեջանական զինված ուժերին և վարձկաններին: Ռազմավարական առումով, այս պատերազմը խելահեղություն է, և քաղաքացիական բնակչությունը վճարում է Ալիևի խելահեղ երազանքի համար։

25 տարիների ընթացքում Ձեզ հաջողվել էր զսպել կոնֆլիկտը, բայց այն պահից ի վեր, երբ իշխանության եկավ Ձեր իրավահաջորդը, արդեն իսկ տեղի են ունեցել երկու մեծ կոնֆլիկտներ: Ի՞նչ եք կարծում, Ձեր իրավահաջորդը հարցը լուծում է այլ կերպ, քան Դո՞ւք:

Նախ պետք է ասեմ` ես չեմ համարում, որ երկու մեծ բախում է տեղի ունեցել. հուլիսյան դեպքերը կարելի է համարել սահմանային միջադեպ և այն, իմ կարծիքով, կարելի էր լուծել այլ կերպ: Բայց ես համաձայն եմ Ձեզ հետ, որ իմ իրավահաջորդը չգնաց այն ճանապարհով, որով մենք հաջողությամբ ընթանում էինք երկար ժամանակ և որոշեց, ինչպես ինքն է արտահայտվել, բանակցությունները սկսել սեփական կետից:

Կարող եմ ասել, որ այս հակամարտությունը երբեք չի եղել սառեցված հակամարտություն, անգամ եթե մեզ հաջողվել է երաշխավորել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։

Փոքր մասշտաբներով, սակայն Ադրբեջանը բոլոր այս տարիներին շարունակել է հարձակվել մեզ վրա։ Իրական խաղաղությունը միայն հնարավոր է բանակցությունների միջոցով։ Դրան հնարավոր էր հասնել, օրինակ, Կազանում։ Տարիներ շարունակվող, ինչպես առաջընթաց, այնպես էլ հետընթաց արձանագրած բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համաձայնել են փաթեթային լուծմանը 2011թ․ հունիսին. Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահները իրենց գոհանակությունն արտահայտեցին շրջադարձային առաջընթացի վերաբերյալ: Ռուսաստանը հանդես եկավ հանրային հայտարարությամբ, և Ադրբեջանի նախագահն ու ես հրավիրվեցինք Կազան՝ ձեռք բերված համաձայնությունը հաստատելու նպատակով: Երբ բոլորս նույն հարկի տակ էինք, Ալիևը մի թուղթ հանեց գրպանից՝ տասնյակից ավելի էական փոփոխություններով։ Այդ բոլոր դրույթները ամիսներ շարունակ քննարկվել էին կողմերի միջև բանակցությունների ընթացքում և մանրակրկտորեն պարզաբանված կամ հեռացված էին պատշաճ կերպով ձևակերպված փաստաթղթում: Բոլորը ցնցված էին, և չնայած միջնորդների հիասթափությանը՝ Ալիևը հայտարարեց, որ չի տալու իր համաձայնությունը փաստաթղթին:

Ես համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը: Այո, 2016-ին Ալիևը խախտեց զինադադարը և հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա: Մենք  խիզախորեն պաշտպանվեցինք, չկորցրեցինք որևէ բնակավայր, և Ալիևը ստիպված էր վերահաստատելու 1994թ. Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից կնքված զինադադարը: Այնուհետև, ռազմական գործողություններից շաբաթներ հետո, Վիեննայում և Սանկտ Պետեբուրգում Մինսկի խմբի համանախագհները որոշեցին հարգել 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերը, միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծել և ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունները. Եվ չնայած Ալիևը դժվարությամբ էր համաձայնվում դրան, մենք բանակցությունները շարունակում էինք միջնորդների` Մինսկի խմբի համանախագահների միջոցով:

Ինչպե՞ս եք կարծում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիները` ուղղակի կամ անուղղակի, ավելի լավն են, թե՞ ավելի վատը, քան Ձեր ղեկավարման ժամանակ:

Հակամարտության չկարգավորված լինելը պայմանավորված է  նաև վստահության բացակայությամբ: Հայաբնակ Լեռնային Ղարաբաղը, որը մենք անվանում ենք Արցախ, Ստալինը հանձնեց Ադրբեջանին` որպես կռվախնձոր:

Դրանից ի վեր Ադրբեջանը փորձում է ազատել այդ հողը հայ բնակչությունից` արգելափակելով դիվանագիտական լուծումները: Ես խորապես համոզված եմ, որ Ալիևի հետ ուղիղ բանակցությունները կոպիտ սխալ են շատ պարզ պատճառով` Ադրբեջանը երբեք չի համաձայնվի ԼՂ անկախությանը, և ընդհանրապես միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ ինքնորոշման իրավունքի իրացումը տեղի է ունենում միջնորդների կողմից որոշակի պարտադրանքի միջոցով: Եվ պատահակն չէ, որ 2016թ. լայնածավալ ռազմական գործողություններից ամիսներ հետո` հոկտեմբերին, Ադրբեջանի նախագահը իր կառավարության նիստում հայտարարեց (խոստովանեց), որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը: Ես գտնում եմ, որ բանակցային գործընթացի վերը նշված մոտեցումները անկյունաքարային են, և նաև հենց այս պատճառով երկու ժամկետ նախագահական լիազորությունների ավարտից հետո համաձայնվեցի ընտրվել ՀՀ վարչապետ, որովհետև համոզված էի, որ գլխավոր բանակցողների փոփոխությունը բերելու էր աղետալի հետևանքների: Շարունակականությունը կենսական նշանակություն ուներ:

Նշեք որոշ աշխարհաքաղաքական սխալներ, որ թույլ է տալիս Ձեր իրավահաջորդը:

Այս փուլում նպատակահարմար չէ, որ ես մեկնաբանեմ Հայաստանի ներկայիս իշխանությունների գործողությունները։

Արդյո՞ք կապի մեջ եք Երևանում գործող ներկայիս կառավարության հետ: Կարո՞ղ եք մեզ տեղեկացնել, թե ի՞նչ եք խորհուրդ տվել:

Իմ թիմը և ես, նաև այլ ընդդիմադիր քաղաքական ուժեր բազմաթիվ անգամներ դիմել ենք ինչպես ներկայիս իշխանությանը, այնպես էլ ԼՂ նախագահին` առաջարկելով մեր ծառայությունները, բայց ափսոսանքով պետք է նշեմ, որ նրանք մեզ հետ կապ չհաստատեցին:

Ներքին հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություններ չեմ կարող ներկայացնել: Հայաստանն առերեսվում է արտաքին ագրեսիայի հետ, ուստի պետք է ներքուստ համախմբված լինի:

Ինձ ասել են, որ Ադրբեջանի ագրեսիան մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինս չի վստահում ՀՀ նոր ՊՆ նախարարին` համարելով նրան թույլ օղակ, ով հավատում է կանխարգելիչ գործողությունների դոկտրինին: Ի ՞նչ կարծիք ունեք ՀՀ ՊՆ նախարարի մասին:

Ռազմական դրության պայմաններում և առավել ևս պատերազմի ժամանակ նպատակահարմար չեմ գտնում կարծիք հայտնել պաշտպանության նախարարի մասին: Ես երկար ժամանակ եղել եմ ՀՀ պաշտպանության նախարար, այնուհետև տասը տարի` ՀՀ նախագահ, և մենք միշտ մեր զինված ուժերը պատրաստել ենք պաշտպանական մարտերի, ինչը, իհարկե, չի բացառում թշնամու հարձակման դեպքում հակահարձակողական գործողությունները: Իմ կարծիքով, կանխարգելիչ գործողությունների դոկտրինը մեր պայմաններում կիրառելի չէ: Այսքանով սահմանափակվենք:

Վերջերս Հայաստանը պաշտոնանկ արեց հետախուզության պետին: Գիտեք ինչու՞: Հետախուզական ի՞նչ անհաջողություններ և հաջողություններ է ունեցել Հայաստանը:

Ես ստույգ տեղեկություններ չունեմ, ուստի առայժմ ձեռնպահ կմնամ այս հարցին պատասխանելուց:

Կարո՞ղ է Հայաստանը հաղթել այս պատերազմում առանց Ռուսաստանի օգնության:

Խոսքը ավելի շուտ պետք է գնա խաղաղության, քան թե պատերազմում հաղթելու կամ պարտվելու մասին։

Երբ Խորհրդային միությունը քանդվելու շեմին էր, Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական կոմիտեն, որը ես գլխավորում էի, ստանձնեց պաշտպանել մեր ժողովրդին էթնիկ զտումներից, որոնց ականատեսը եղանք Բաքվում, Սումգայիթում և այլ բնակավայրերում։ Միջազգային աղբյուրները նշում են, որ մինչ 1994թ. պատերազմը բոլոր կողմերի համար արժեցավ գրեթե 30,000 մարդու կյանք:

Մենք պաշտպանեցինք մեր օջախները, մենք հաղթեցինք պատերազմում, հրադադարի ռեժիմ հաստատվեց: Սակայն մենք չկարողացանք խաղաղություն հաստատել մի հարևանի հետ, որը երբեք չհրաժարվեց Ղարաբաղի անտառապատ լեռները նվաճելու իր անհագուրդ ցանկությունից: Ահա այս է պատճառը, որ մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային միջնորդների կարիք ունենք, որի համանախագահներից մեկը Ռուսաստանն է` իր հսկայական փորձով և հնարավորություններով:

Դուք ունե՞ք որևէ անուղղակի կամ անմիջական շփում ադրբեջանցի գործընկերների հետ: Ի՞նչ եք փոխանցում նրանց: Ի՞նչ կցանկանայիք փոխանցել նրանց:

Իմ պաշտոնավարման ընթացքում ես հանդիպել եմ միայն Ալիևին, որի հետ բանակցում էի: Դրանից հետո որևէ կապ կամ շփում չի եղել:

Ուղերձը, որն ուղղված է Ադրբեջանին, ինչպես նաև բոլոր այլ ներգրավվածներին, պարզ է` այս հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով կամ ցանկացած այլ ձևով, որը կստիպի հայերին լքել իրենց տները Լեռնային Ղարաբաղում:

Խաղաղությունը պետք է հաստատվի բացառապես բանակցությունների միջոցով։

Ի՞նչ եք կարծում, ի՞նչ դեր ունի Թուրքիան այս ամենի մեջ: Արդյո՞ք Թուրքիան է դրդում Ադրբեջանին, թե ՞ Բաքուն է դիմել Թուրքիային:

Լեռնային Ղարաբաղի դեմ ներկայիս պատերազմն ուղեկցվում է Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ նախապատրաստվածության աննախադեպ մակարդակով, որոնք իրենց համարում են երկու պետություններում ապրող մեկ ազգ, ինչպես դա սիրում են ասել նրանց նախագահները: Համաձայն բազմաթիվ երկրների հետախուզական և հավաստի լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ այս պատերազմում ներգրավված են Սիրիայից և Լիբիայից վարձկաններ՝ ուղարկված Թուրքիայի կողմից։ Թուրքական անօդաչու թռչող սարքերը մեծ աջակցություն են ադրբեջանական հարձակումներին։

Կարելի է եզրակացնել, որ ռազմական գործողությունների մասին որոշումներն ընդունվում են համատեղ:

Պետք է որ տեղյակ լինեք, որ մենք փորձել ենք Թուրքիայի հետ ևս բարելավել հարաբերությունները։ Երբ 2008 թվականին ստանձնեցի նախագահի պաշտոնը, հանդես եկա նոր նախաձեռնությամբ՝ Երևան հրավիրելով Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Աբդուլլա Գյուլին` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններն սկսելու: 

Տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը կարող էին լրջորեն շահել Թուրքիայի հետ հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորումից:

Շվեյցարիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների ներկայությամբ, Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները 2008 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրեցին Ցյուրիխյան արձանագրությունները։

Սակայն ընդամենը մեկ օր անց Թուրքիայի այն ժամանակվա վարչապետը` Էրդողանը, հայտարարեց, որ արձանագրությունների վավերացումը թույլ կտա միայն այն ժամանակ, երբ Ղարաբաղից հեռանան հայկական անվտանգության ուժերը, ինչով կասեցրեց ամբողջ գործընթացը: