Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Վրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԽնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Ծառուկյանի ընտանիքը ներդրում չունենա, նրա կողքին ենք. Իվետա Տոնոյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն Մեր թիմում երբեք տարաձայնություն չի եղել, կուռ ենք, կտեսնեք՝ ԱԺ-ում նոր որակ է լինելու. Վարդևանյան Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանն այսօր 15:00-ից հետո, պետք է լինի ազատ, բայց հատուկ մշակված ծրագիր է գործում Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Նարեկ Կարապետյանը պատգամավոր է լինելու, բայց ԿԸՀ-ն իր մասով միջնորդություն պիտի այսօր քննի Սյունիքը՝ լուսանկարչի աչքերով․ Քաջարանում բացվել է Նվեր Զելյայի անհատական ցուցահանդեսըԲանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ ՍավգուլյանԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՄենք ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ ու դատարկ. Էդմոն Մարուքյան#ՀԻՄԱ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ԿԸՀ մուտքի մոտ. #ՈՒՂԻՂ Մյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանըԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանSOLARON-ի իրական պատմությունը․ Վահե ՇարաֆյանԱվետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծողների դեմ. Աննա ԿոստանյանԱզդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ» «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ» Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ» Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ» Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»
Հասարակություն

Համոզված ենք, որ միջազգային հանրության համարժեք պատասխան կդառնա Արցախի փաստացի անկախության ճանաչումը. Արցախի ԱԺ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վճռականորեն դատապարտում է 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից մեր Հանրապետության դեմ ձեռնարկված ագրեսիայի ակտը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը, որի ընթացքում թիրախավորվել է այդ թվում նաև Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի և սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակչությունը, դաժան հանցագործություն է, որի համար Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ենթակա է միջազգային քրեական պատասխանատվության:

Ադրբեջանի ռազմական ագրեսիան համարում ենք Արցախի Հանրապետության բնակչության դեմ մասսայական և կանոնավոր հարձակումների շղթայի հերթական օղակը, որոնք իրականացվել են Ադրբեջանի կողմից հակամարտության ամբողջ ընթացքում ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ, ինչը միջազգային իրավունքով որակվում է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն:

Համոզված ենք, որ Արցախի Հանրապետության քաղաքացիների հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կյանքի իրավունքի չդադարող խախտումների պայմաններում, Ադրբեջանի հանցավոր գործողությունների համար միջազգային հանրության համարժեք և ադեկվատ պատասխան կդառնա Արցախի փաստացի անկախության ճանաչումը, ինչը թույլ կտա երկարաժամկետ խաղաղություն հաստատել տարածաշրջանում:

Միջազգային գործընթացներում Արցախի Հանրապետության ինտեգրման, Հանրապետության իշխանությունների հետ ուղիղ երկխոսության, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների ակտիվացման միջոցով միջազգային հանրությունը կցուցադրի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված Ադրբեջանի ագրեսիվ, անօրինական և հանցավոր գործողությունների անընդունելիությունը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կոչ է անում աշխարհի առաջադեմ երկրների խորհրդարաններին իրենց ձայնը բարձրացնել ի պաշտպանություն արցախցիների ազատության և անկախության իրավունքների, օգտագործել իրենց ամբողջ հեղինակությունը ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու և մասսայական արյունահեղությունը կանխելու համար: