Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Wildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանԳագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբանՆարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՀունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար Մելոյան
Քաղաքականություն

Ո՞րն է ավելի վատ` մշակութային ցինի՞զմը, թե՞ պատերազմի կոչը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ քաղաքական, դիվանագիտական ու տվյալ դեպքում հատկապես մշակութային ցինիզմը բարձրանում, հասնում է միջազգային մակարդակի, դառնում է գլոբալ սպառնալիք, որը ձեռնոց է նետում աշխարհի քաղաքական ու մշակութային երկխոսությունն ու համերաշխությունն ապահովող արժեքներին ու սկզբունքներին:

Օրերս հայտնի դարձավ, որ ՄԱԿ–ի Կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության` ՅՈՒՆԵՍԿՕ–ի ղեկավարի պաշտոնի համար, ի թիվս այլ թեկնածուների, առաջադրվել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին: Նախ փաստենք, որ համաշխարհային մշակույթի պահպանությամբ և ազգային մշակույթների երկխոսությամբ զբաղվող կառույցը ցանկանում է ղեկավարել մի երկիր, որը չափազանց հեռու է մշակույթ ասածից ընդհանրապես: Ու բազմիցս է քննադատության ենթարկվել հենց ՅՈՒՆԵՍԿՕ–ի կողմից` կառույցի առաջադրած սկզբունքներն ու չափանիշները ոտնահարելու համար:

Մյուս կողմից էլ, այդ պաշտոնին հավակնում է մարդ, ով ոչ միայն հայտնի է հարևանների նկատմամբ իր ռազմատենչ հայտարարություններով, այլև բացի նախկինում երգիչ լինելուց որևէ այլ առնչություն մշակույթի, առավել ևս համաշխարհային մշակույթի հետ չունի: Ու դա նաև այն դեպքում, երբ 18 տարի ղեկավարել է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը: Այդ ընթացքում հասցրել է այնպես «ծառայել» մշակույթին ու մշակութային արժեքների պահպանմանը, որ նույնիսկ ԽՍՀՄ ժողովրդական երգիչ Մուսլիմ Մագոմաևը հրաժարվել է Ադրբեջանի քաղաքացիությունից` հայտարարելով. «Ես չեմ ցանկանում ապրել մի երկրում, որտեղ մշակույթն այսքան երկար ու մեթոդաբար ավերվում է նման «անմշակույթ» նախարարի կողմից»:

Ժամանակակից աշխարհում, որտեղ պետությունների շահերն ու հետաքրքրությունները պարբերաբար խաչվում և հակադրվում են, մշակույթը ձեռք է բերում ևս մեկ գործառույթ` դառնալ այն «ազատականացված» գոտին, որը զերծ կլինի քաղաքական խաչաձևումներից և կդառնա ազգերի երկխոսության, ուստիև խաղաղության կերտման իրական հարթակ: Իսկ այս առումով հատկապես կարևորվում է ազգային մշակույթը, որի հիման վրա ձևավորվում է մշակութային այն բազմազանությունը, որի շնորհիվ հանդուրժողականությունը դառնում է առաջ մղող ուժ: Բայց այս ամենը Ադրբեջանին չի վերաբերվում: Ունենալով իր տարածքում և հնարավորության դեպքում դրա սահմաններից դուրս այլ ազգերի մշակույթը վերացնելու, պատմությունը աղավաղելու և աղճատելու քաղաքականություն` նրա համար ՅՈՒՆԵՍԿՕ–ի դավանած սկզբունքները ոչինչ չարժեն: Շատերը կհիշեն` 1998 թ. նույն ՅՈՒՆԵԿՍՕ–ի միջամտությամբ Նախիջևանի Հին Ջուղայի տարածքում անցկացվեց միջազգային հետաքննություն, որի շնորհիվ դադարեցվեց հայկական խաչքարերի ոչնչացումը: Բայց 2005 թ. համացանցում հայտնվեցին տեսագրություններ, որտեղ ադրբեջանցի զինվորները տեխնիկայի միջոցով ավերում և Արաքսի ջրերն էին նետում խաչքարերի կտորտանքները: Ո՞ւր էր այն ժամանակ դեռ մշակույթի նախարար Բյուլբյուլօղլին: Ինչո՞ւ չխոսեց: ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը, ով պաշտպանեց սույն անձի թեկնածությունը ՅՈՒՆԵՍԿՕ–ի ղեկավարի պաշտոնում, իր խոսքում նշել է. «Նա լուրջ ձևով զգում է ցանկացած ազգային մշակույթի արժեքը»: Հին Ջուղայի միջադեպը աղաղակող վկան է այն բանի, թե նա ինչպես է «զգում այդ արժեքը»:

Եվս մեկ հանգամանք: Խաղաղության և համերաշխության կոչ անող ՅՈՒՆԵՍԿՕ–ն ցանկանում է ղեկավարել մի անձ, ով իր դիվանագիտական կարիերայի ընթացքում առավելապես աչքի է ընկել ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հայտարարություններով: 2007 թ., իսկ հետո 2009–ին նա հայտատարեց, որ պատրաստ է զենքը ձեռքին ներխուժել Արցախ: Իսկ անցած տարվա ապրիլին, երբ նրա ազգակիցները լայնամասշտաբ ռազմական ավանտյուրա նախաձեռնեցին Արցախի ուղղությամբ, սպանեցին երեխաների, անդամահատեցին տարեցների, գլխատեցին զինվորների, «սոխակի որդին» ոչ միայն կոչ չարեց դադարեցնել արյունահեղությունը և հաստատել խաղաղություն, այլև հայտարարեց հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին:

ՅՈՒՆԵՍԿՕ–ի կարգախոսն է` խաղաղություն կառուցել մարդկանց գիտակցության մեջ: Այս կարգախոսի ֆոնին` նախկին երգչի ու ներկա դիվանագետի վարքը մարտահրավեր է թե՛ այդ կազմակերպության սկզբունքներին ու նպատակներին, թե՛ քաղաքակիրթ աշխարհի հոգևոր արժեքներին:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: