Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Գերիների վերադարձն ու ազգային արժանապատվությունը պետք է լինեն առաջնային․ Գագիկ ԾառուկյանԻ՞նչ տեղի ունեցավ, երբ Սամվել Կարապետյանի հետ հարցազրույցի ընթացքում նրան անակնկալ այցելեցին մարդիկ, որոնց նա փրկել էրՉկա նախարար, վարչապետ, որ էս հարցերով զբաղվի, վարչապետը տուն խլելով է զբաղվում. Էդմոն ՄարուքյանՓաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Վանաձորում. «ՀայաՔվեի» անդամները ևս վանաձորցիներին իրազեկում են Սամվել Կարապետյանի ծրագրերինԳազ, շուկա և ՀԱՊԿ․ Պետդուման սպառնացել է վերանայել հարաբերությունները Հայաստանի հետԵս միշտ արել եմ Արցախի համար ամեն ինչ․ ԿարապետյանԵկեղեցին մեր ազգի հիմքն է․ Սամվել ԿարապետյանՄեր երկրին այս իշխանությունը բերել է երեք պատերազմ․ ԿարապետյանՍփյուռքը իմ համար ամենածանր թեման է․ Սամվել ԿարապետյանԳերիների հարցը կլուծվի ամենաարագ ձևով․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Վանաձորում է․ ուղիղUcom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Impacture 2026 համաժողովինԳագիկ Ծառուկյանն ու թիմակիցները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ենՊետական կառավարումը կլինի կիսանախագահական․ Սամվել ԿարապետյանՍամվել Կարապետյանը արցախցիների մասինՄեր ծրագրերի հիմնական շահառուները երիտասարդներն են․ ԿարապետյանՄեզ շքերթ պետք չի, զորավարժություն է պետք. Էդմոն ՄարուքյանՄենք արցախցիների անվտանգ վերադարձի հարցը կլուծենք դիվանագիտությամբ․ Սամվել Կարապետյան«Պիտի գնանք ընտրությունների, որ ադրբեջանցիները չգան․ պիտի գնանք ընտրությունների, որ սրանք գնան». Գոհար ՂումաշյանՍտի, շանտաժի և ահաբեկումների վրա հիմնված բռնապետության հետ գործ ունենք․ Մենուա ՍողոմոնյանՀաղթանակը հնարավոր է, եթե լինի բարձր մասնակցություն և քիչ ձայներ փոշիացվեն․ Արմեն Մանվելյան«Ուժեղ Հայաստան» դաշինքը Ալավերդիում էՇքերթ թե ռաբիզ բեմականացում․ Հրայր Կամենդատյան«Արցախը դավադրաբար հանձնվեց». ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Ինչպես կանխարգելել 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան կամ ինչ բան է "Սաֆարովի կանխարգելման մասին" օրենքը. Արմեն ՄանվելյանՍամվել Կարապետյանի հանդիպումն արցախցիների հետ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայացնում է ծայրահեղ աղքատության վերացման ծրագիր՝ հիմնադրամ ստեղծելու եղանակով․ Նաիրի ՍարգսյանGlobal HackAtom-2026-ը՝ Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) 2018 թվին մի շապիկով եկաք իշխանության, այսօր ամենուր գրասենյակներ ունեք. սա կոռուպցիա չի, բա ի՞նչ ա․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Ալավերդիում Ով քեզ դեմ ա, թալանչի ա կամ կաշառակե՞ր. Արշակ Կարապետյան Փոփոխությունների և շնորհավորանքների Օձուն,հանդիպում ենք Վանաձորում,երեկոյան,ժամը 19.00. Մամիկոն Ասլանյան Սպորտը՝ որպես համագործակցության կամուրջ․ ԶՊՄԿ-ի և «Լիդիան Արմենիա»-ի ընկերական խաղը Ռուբիոյի կեսժամանոց այցը աջակցություն է Փաշինյանին Ուժեղ Հայաստանը կախված է յուրաքանչյուրիս պատասխանատվությունից և կայացրած որոշումից. ՀայաՔվեՄոտ է այն օրը, երբ Էջմիածինը կվերականգնի իր փառքը․ ամուր Եկեղեցի, ուժեղ հայրենիք Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար Չպետք է թույլ տալ, որ որևէ մեկը ձևավորվելիք խորհրդարանում ունենա բացարձակ իշխանություն. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են մտածում հարցման մասնակիցները Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցի բերելու ծրագրի մասին. Ուժեղ Հայաստան Լինե՛նք սկզբունքային և կատարենք հետևություններ. Արթուր ԴանիելյանՏաշիրի հրապարակում ասեղ գցելու տեղ չկար. Սամվել Կարապետյանի կուսակցության ուժեղ հանրահավաքը` լուսանկարներով Կամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիներըԲոլոր այն անձինք, ում հանդեպ վերջին 4-5 ամսում, դրանից առաջ էլ մինչև 1 տարվա ընթացքում քրեական վարույթներ են նախաձեռնվել, քաղբանտարկյալներ են` սկսած Սամվել Կարապետյանից. Էդմոն ՄարուքյանՈւՂԻՂ. Լուսավոր Հայաստանի քարոզարշավը ԱԱԾ շենքի դիմացՌուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը Փաշինյանը հիբրիդային պատերազմ է մղում սեփական երկրի դեմ Ֆանտաստիկ էներգիա էր Տաշիրում, կարոտ ենք մնացել դրան. Լիլիա Շուշանյան Գյուղմթերքի արտահանման, բեռնափոխադրման և Հայաստան - ԵՄ տնտեսական իտեգրման մասին. Էդմոն Մարուքյան
Մշակույթ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նոր նախաձեռնությունը. Բարեգործություն հանուն ապագայի

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ այս տարի անցկացվեց մրցույթ, որին մասնակցեցին  Հայաստանի երաժշտական դպրոցների սաներ և արդյունքում ժյուրիի ընտրությամբ այսօր արդեն տասը տաղանդավոր պատանիներ համարվում են կրթաթոշակառուներ: Մրցույթի հանձնաժողովի կազմում էին հայազգի ամենահայտնի երաժիշտ-կատարողները, որոնց թվում թավջութակահար Սուրեն Բագրատունին, դիրիժոր, դաշնակահար Վահագն Պապյանը և կլարնետահար Բորիս Ալահվերդյանը։ Զրույցի ընթացքում նրանք կիսվեցին իրենց տպավորություններով մրցույթի, պատանի կատարողների և հիմնադրամի գործունեության մասին:

Փայլուն գաղափար, հրաշալի նախաձերնություն

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը իրականացնում է բազում նախագծեր Հայաստանում և արտերկրում, համագործակցում է աշխարհահռչակ կայացած երաժիշտնեի հետ։ Սակայն կարևորագույն նպատակներից է բացահայտել հայ տաղանդավոր երաժիշտներին։ Այսպես ծնվեց կրթաթոշակի գաղափարը, որը ոչ միայն ֆինանսապես կաջակցի պատանիներին, այլ նաև հնարավորություն կտա կատարելագործվելու և հաղթահարելու իրենց ճանապարհին ի հայտ եկած բոլոր դժվարություններին։ Սուրեն Բագրատունու գնահատմամբ՝ հիմնադրամն իրականացնում է փայլուն գաղափար, որը միանշանակ հետագայում կընդլայնվի, ներառելով ավելի մեծ թվով կրթաթոշակառուների։ Իսկ Վահագն Պապյանի որակավորմամբ՝ որքան շատ լինեն Հայաստանում այսպիսի հրաշալի նախաձեռնություններ, այնքան տաղանդավոր պատանի կատարողներն իրենց ավելի վստահ կզգան. «Ինձ, որպես ժյուրիի անդամ, շատ հաճելի էր ծանոթանալ տաղանդավոր պատանի երաժիշտներին, լսել նրանց կատարումները, հաճույք էի ստանում նրանց կատարումների ունկնդրումից»: Իր հերթին Բորիս Ալահվերդյանը նշեց, որ ուրախ էր լինել այս նախագծի մի մասը. «Տաղանդավոր պատանիները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Հայաստանն ունի հրաշալի ապագա, իսկ մենք պետք է անենք հնարավորինը դա իրականություն դարձնելու համար՝ օգնելով երիտասարդներին զարգանալ և հասնել երաշժտական արվեստի բարձունքին»:

Տաղանդ, ձգտում և ահռելի աշխատասիրություն, որպես հաջողության գրավական

Յուրաքանչյուր մրցույթում կարևոր է այն տպավորությունը, որը թողնում է մասնակիցը ժյուրիի անդամների վրա։ Եվ քանի որ Հիմնադրամի այս նախաձեռնությունը շարունակական է լիենելու, ժյուրիի անդամներից հետաքրքրվեցինք՝ ինչպես պատանիները տպավորեն ժյուրիին ու ապացուցեն, որ հենց իրենք են լավագույնն ու արժանին կրթաթոշակին։ Վահագն Պապյանի գնահատմամբ՝ տաղանդավոր մարդը, որը չի խնայել ժամանակ իր մասնագիտության մեջ կատարելագործվելու գործում,  նա կկարողանա տպավորել մասնագետներին և անպայման կհայտնվի «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի ուշադրության կենտրոնում: «Տաղանդը միանգամից է երևում: Երբ ունկնդրում էի պատանի կատարողների մրցութային տեսաձայնագրությունները, տաղանդավոր կատարողները միագամից աչքի էին զարնում՝ անկախ նրանից բարդ, թե պարզ ստեղծագործություն էին կատարում»,- ասաց Սուրեն Բագրատունին, նշելով, որ մրցույթին մասնակցող պատանիներն ազատ էին ստեղծագործության ընտրության հարցում: Բորիս Ալահվերդյանն էլ խորհուրդ է տալիս զինվել համբերությամբ ու լինել աշխատասեր, քանի որ այդ համադրությունը տալիս է դրական արդյունք. «Պարապեք, հավատացեք ձեր ուժերին, ձգտեք նորանոր բարձունքների: Երբեք թևաթափ չլինեք: Հիմա մենք ապրում ենք դժվար ժամանակներում, բայց աշխատեք այս իրավիճակում էլ գտնել դրականը: Ողջ աշխարհում անցկացվում են վարպետության online դասեր, գտեք հնարավորություն դրանց միջոցով ինչ-որ մի բան սովորել, թեկուզ վիրտուալ տիրույթում»:

Բարեգործություն հանուն ապագայի

Հիմնադրամի այս նախաձեռնության հիմքում կանգնած է Հայաստանի պետական սիմֆոնի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ով, անցնելով երկար ստեղծագործական ճանապարհ, գիտակցելով ապագա սերնդի զարգացման դեը, որոշեց գործով աջակցել իր պատանի կոլեգաներին։ Անցնելով ստեղծագործական ճանապարհ՝ Սերգեյ Սմբատյանը այսօր արդեն զբաղվում է բարեգործությամբ և այս իր գործունեությունը ուղղված է Հայաստանի պատանիների կրթությանը։ Բորիս Ալահվերդյանը համոզմունք հայտնեց, աջակցությունը տաղանդավոր երիտասարդներին ուղղակի անհրաժեշտ է, չէ որ երիտասարդները մեր ապագան են. ««Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն այն սակավաթիվ հարթակներից է, որն իսկապես աջակցում է տաղանդավոր երիտասարդ կատարողներին: Հուսով եմ, որ ապագայում ավելի շատ նմանատիպ հիմնադրամներ կլինեն Հայաստանում: Երկար տարիներ ճանաչում եմ Սերգեյ Սմբատյանին, և նա չի դադարում ինձ զարմացնել յուրահատուկ գաղափարներով: Նա հսկայական աշխատանք է կատարել իր նվագախմվով, իսկ աջակցելով պատանի երաժիշտներին, ստեղծում է այն, ինչ անհրաժեշտ է մեր հասարակությանը՝ սիրել, արարել և սովորել արվեստի միջոցով: Լիահույս եմ, որ շուտով Սերգեյ Սմբատյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կհանդիպենք բեմում: Եվ, համոզված եմ, որ այդ ժամանակ նաև հնարավորություն կունենամ ծանոթանալու կրթաթշակարուների հետ»: Ըստ Սուրեն Բագրատունու, դա մեծ աջակցություն է պատանի կատարողների համար. «Ինչպես ասում են՝ տաղանդավորներին պետք է օգնել, անտաղանդներն ինքնուրույն կհարթեն իրենց ճանապարհը: Շատ կարևոր է ոչ միայն դրամական, այլև՝ մասնագիտական աջակցությունը: Սերգեյ Սմբատյանին ճանաչում եմ երկար տարիներ, ինքը միշտ նախաձեռնում է նորամուծություններ, կյանքի կոչում դրանք: Ողջունելի է իր նախաձեռնությունը գտնել պատանի տաղանդավոր երաժիշտների և աջակցել նրանց: Կարծում եմ՝ Հայաստանում շատ են մեծ ներուժ ունեցող տաղանդավոր կրեատիվ պատանիներ: Սմբատյանի նախաձեռնությունը աջակցություն է այդ տաղանդավոր կատարողների համար, որպեսի նրանք հարթեն իրենց մասնագիտական ճանապարհը: Ինքս էլ մեծ սիրով որպես մասնագետ կաջակցեմ այս նախագծին՝ միանալով Սերգեյին, կարծում եմ՝ գործընկերներս էլ մեծ սիրով կցուցաբերեն աջակցություն»: Վահագն Պապյանի կարծիքով, եթե հիմնադրամից աջակցություն ստացող տաղանդավոր պատանի կատարողներից գոնե մեկ-երկուսը դառնան հետագայում հանրահայտ երաժիշտներ, ապա դա արդեն մեծ ձեռքբերում կլինի թե Հայաստանի, թե երաժշտական աշխարհի համար. «Տաղանդավոր մարդիկ միշտ աջակցության կարիք ունեն իրենց ճանապարհի մեկնարկին: Վստահ եմ, որ Հայաստանում կան բազում տաղանդավոր պատանի երաժիշտներ, որոնք թերևս դեռ չեն մասնակցել հիմնադրամի մրցույթներին: Ես կասկած չունեի, որ հիմնադրամի այս նախաձեռնությանն իր մասնակցությունն է ունեցել Սերգեյ Սմբատյանը, քանի որ նա շատ նախաձեռնող մարդ է: Սմբատյանը, լինելով երիտասարդ դիրիժոր, հրաշալի զգում է՝ որքանով կարևոր է աջակցությունը տաղանդավոր պատանի երաժիշտների համար, որոնք ունեն շանս հասնել բարձունքների երաժիշտի մասնագիտությունում»: