Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Քեզ հետ՝ քո կյանքի յուրաքանչյուր փուլում․ «Մեր ձևով» ԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը Թուրքիա չսովորելու մասին ստած ու բռնված ԱԺ փոխնախագահ Ռուբինյանը, հիմա էլ լծվել է Ադրբեջանին պաշտպանելու գործին. Գառնիկ Դավթյան ՊԱԿ-ը գաղութարար կառույց էր. Արթուր Վանեցյան Հայաստանը վերածել են մեծ խաղացողների ֆուտբոլի գնդակի․ Ավետիք ՉալաբյանTeam Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia Նավասարդ Կճոյանը հեռացրել է «Արարատ» միության ատենապետին՝ կաթողիկոսի անունը հնչեցնելու և «Մեր ձևով» շարժմանը միանալու համար. Լիանա ՍարգսյանՀայաստանյան իրականությունը՝ «The Times»-ի էջերում. Ռոբերտ ԱմստերդամԵրևանում դեկտեմբերի 31-ի երեկոյան, հունվարի 1-ին և 2-ին ձյուն կտեղա. Գագիկ Սուրենյան Նոր Տարվա առեւտրի էին գնացել. մանրամասներ՝ Ազատանում 3 հոգու կյանք խլած ողբերգական վթարից Ի՞նչ ազդեցություն է ունենում հանքարդյունաբերական ոլորտը Հայաստանի տնտեսության վրա. փորձագետ Հայաստանի անվտանգության երաշխիքը ներքին համերաշխությունն է․ Արմեն ՄանվելյանԵրբ Սամվել Կարապետյանը դուրս գա, նրանք էլ չեն կարողանա թալանել, որովհետև կհեռանան․«Մեր ձևով»-ի անդամ 2026 թվականը բարեկամության կամուրջները ամրապնդելու ժամանակն է․ Աբրահամ Հովեյանը շնորհավորել է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին Ժամանակն է, որ մենք էլ գիտակցենք, որ մեր տարածաշրջանում խաղաղություն կարող է լինել բացառապես Ռուսաստանի դերակատարմամբ. Մհեր ԱվետիսյանՎառելիքը փոխանակել են Հայաստանի քաղաքացիների արյունով․ Հրայր Կամենդատյան Եվ չի կարող ինչ-որ չինովնիկ որոշել` ով պետք է լինի կաթողիկոս. Արշակ ԿարապետյանԵթե Հայ առաքելական եկեղեցին քաղաքականությամբ չզբաղվի, կխախտի սահմանադրությամբ իրեն ընձեռած առաքելությունը. Հովհաննես ԻշխանյանԱդրբեջանի իրական նպատակը Հայաստանը անկլավի վերածելն է․ Արմեն ՄանվելյանԹույլ առաջնորդը մոտեցնում է վտանգը մեր տներին. ուժեղ առաջնորդը բերում է երաշխավորված խաղաղություն. Նարեկ ԿարապետյանՓաշինյանի կոչերին չեն հետևում, նա չունի ժողովրդի աջակցությունը. Էդմոն ՄարուքյանՄիրզոյանը փորձում է մեղմել ՌԴ հնարավոր կոշտ արձագանքը Նոր զարգացումներ երկաթուղու շուրջ Մեծ պատասխանատվություն, ցածր վարձատրություն․ հանրային ծառայության ճգնաժամը«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը բացում է նոր հնարավորություն ուսանողների համար․ Գոհար Ղումաշյան Հայաստանի բնակիչների 67%-ն ամանորյա գնումները կատարում է օնլայն․ Ozon Հայաստանի հետազոտություն ՔՊ-ն քեֆ է արել՝ առանց Սարգսյան եղբայրների Զոհված կին զինծառայողների որդիներին արգելում են ծառայել․ Ավետիք ՔերոբյանՄեր փոքրիկների անկեղծ ժպիտներով ու միասնական սիրով թող սկսվի հույսի տարին՝ ամուր ու բարգավաճ Հայաստանի համար. Գագիկ Ծառուկյան Կազմել ենք Հայաստանի վերակառուցման դոկտրին․ Նաիրի ՍարգսյանԱմերիկացի գիտնականները ստեղծել են գրաֆենի վրա հիմնված արևային մարտկոցներ, որոնք կարող են լիցքավորել գերկոնդենսատորներ Թոշակառուները որպես գործարար. մարդկանց ծաղրում են. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե»-ի մեծ ընտանիքը, մեր երկրի բոլոր ծայրերից, ի մի էր եկել ամփոփելու անցած տարին. Ավետիք ՉալաբյանԵկեղեցու հարցը թուրք-ադրբեջանական շահերի ստվերում Քաղաքական դաշտում հայտնված նոր ուժը խախտում է իշխանության հաշվարկները Հայաստանի` 2025 թվականի նոր ուժը․ միացի՛ր մեզ․ «Մեր ձևով»Փաշինյանի շրջիկ հավատացյալները գնալով նոսրանում են Գիտնականները հայտնաբերել են ձկան հազվադեպ տեսակ, որն անհետացած էր համարվում Գեղարքունիքում «Toyota Altezza»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ Համաշխարհային մակարդակի սենսացիա Հայաստանում. Վարդանյան եղբայրների «WONDERLAND» ամանորյա շոունԶանգվածային անկարգությունների կոչ. 3 միլիոն դրամ լոյալության վճար․ Էդմոն Մարուքյան Գիտնականները պարզել են, թե ինչու է մարդու ուղեղն ինքնատիպ բջջային մակարդակում Ռուսաստանը կաջակցի Չինաստանին Թայվանի շուրջ լարվածnւթյան uրման դեպքում. ՌԴ արտգործնախարարՈւկրաինայում եվրոպական զnրքերը կդառնան օրինական թիրшխ Ռուսաստանի ԶՈւ-ի համար. Լավրով«Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2-ամյա երեխայի մարմին Հորոսկոպ. առաջարկություններ բոլոր կենդանակերպի նշանների համար, թե ինչպես ավարտել 2025 թվականը3.000.000 դրամ պարգևավճար` ինչի՞ համար. Հայկ ՖարմանյանՌոնալդուին հեռացնելուց հետո ինձ 2 տարով զրկեցին «Ռեալի» խաղերից. Լա Լիգայի նախկին մրցավարՄենք պետք է աշխատենք այնպես, որ ունենանք չհամաձայնեցված հարցերի նվազագույն քանակ․ Զելենսկի2025 թվականին Իրանում մահապատժի է ենթարկվել 1,922 մարդ՝ օրական ավելի քան 5 հոգի. The Daily Telegraph
Հասարակություն

Թոռներին դաժան ծեծի ենթարկելու մեղադրանքով կալանավորված պապը մկնդեղ է օգտագործել. կյանքին վտանգ է սպառնում

Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում թոռներին դաժանաբար ծեծելու մեղադրանքով կալանավորված 57-ամյա տղամարդը մկնդեղ է օգտագործել. գտնվում է հիվանդանոցում։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց բժիշկ Միքայել Գաբրիելյանը։

Նա հայտնեց, որ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել։

«Հիվանդի կյանքին այս պահին էլ վտանգ է սպառնում, գիտակցությունը տեղն է, մեր հարցերին պատասխանում է»,- ասաց բժիշկը։

Ավելի վաղ NEWS.am-ը զրուցել էր 57-ամյա տղամարդու պաշտպան Արթուր Մելիքբեկյանի հետ, որը նշել էր՝ իր պաշտպանյալը մտավոր հետամնացության հետ կապված խնդիրներ ունի։ Նա նաեւ հավելել էր, որ առաջիկայում պետք է միջնորդություն ներկայացվի դատարան՝ հոգեկան առողջության կենտրոն տեղափոխելու համար։

Նշենք, որ դաժան ծեծի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 6-ամյա տղան մահացել է, իսկ 4-ամյա երեխան՝ օգոստոսի 27-ին դուրս գրվել հիվանդանոցից։

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակիչը, իր հանգիստը խանգարելու պատճառով, 2014թ. ծնված անչափահաս թոռան առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, ձեռքերով, ոտքերով եւ փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, որի հետեւանքով 6-ամյա երեխան վայր է ընկել, գլխով հարվածել է բազմոցի ոտնակին, ստացել  կյանքի համար վտանգավոր բազմաթիվ մարմնական վնասվածքներ եւ անգիտակից վիճակում տեղափոխվել  «Արաբկիր» բժշկական կենտրոն:

Բացի այդ, 2020թ. օգոստոսի 14-ին,  16-ին նույն պատրվակով պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 2 անչափահաս  թոռների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան ուժեղ տառապանք:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ վերջինիս 28-ամյա դուստրը նույնպես պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով եւ այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել   իր 5 անչափահաս երեխաների, ինչպես նաեւ՝ համատեղ բնակվող եղբոր 2 անչափահաս որդիների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան ուժեղ տառապանք:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով եւ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)  2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, վերջինս կալանավորվել է:

Նրա 28-ամյա դստերը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը չի բավարարվել։

Ավելին՝ այստեղ