Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Թեհրանը չի ընդունում որևէ վերջնագիր ԱՄՆ-ի կողմից. Իրանի ԱԳՆ Ճապոնիան խաղադրույք է կատարում արևային նոր վահանակների վրա «Ուժեղ Հայաստան»-ը՝ Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության մարզային գրասենյակը«Հայաստան» Դաշինքի առաջնորդը միակն է ում կառավարման օրոք մենք ունեցել ենք լիարժեք խաղաղություն. Նարեկ ՄանթաշյանՊատերшզմը չի բխում ոչ Իրանի, ոչ էլ ԱՄՆ-ի շահերից. Փեզեշքիան Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Շատ շնորհակալ եմ ԲՏԱ նախարարությանը Firebird-ի հետ այս նախագիծն իրականացնելու համար. Nvidia-ի փոխնախագահ Նաև Արտաշատում են սպասում փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԻշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև, առողջությունը չպիտի զnհ գնա շուկային կամ մենաշնորհներին. Գագիկ Ծառուկյան Իրենց «խաղաղությունը» լինելու է թշնամու պահանջները լիովին բավարարելու միջոցով․ Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր». Ալիև Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Գագաթնաժողովից առաջ՝ անորոշ սպասումներ և քաղաքական հաշվարկներ Ինչու՞ է Օնիկ Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պшտերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում․ Տիգրան Աբրահամյան Երբ քաղաքական դաշտը փոխվում է․ «Ուժեղ Հայաստան»-ի աճը և իշխանության անհանգստությունը Այն մասին, թե ինչու Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքն արդիական է քան երբևէ. Ավետիք ՉալաբյանԱկնհայտ ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ․ Ղազարյան15 մեղադրյալի մասով պահանջվել է տնային կալանք, իսկ 2 մեղադրայլի մասով կալանք 2 ամսով․ Ռուբեն ՄխիթարյանԱլիկ Ալեքսանյանը ձերբակալվածների մասին՝ դատարանի բակիցԴատարանում այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունըՄարդիկ նույնիսկ ձեր համերգներին չեն գալիս, էլ ուր մնաց՝ գնան ընտրատեղամաս և ձեզ ընտրեն. Ալիկ Ալեքսանյան«Ուժեղ Հայաստան-ը` Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության գրասենյակըԱյսօր՝ թիմակիցներիս հետ մասնակցել եմ ստորագրահավաքին. Մարտուն ԳրիգորյանԻնչպես են Նարեկ Կարապետյանին ընդունում Արտաշատում«Ուժեղ Հայաստան»-ը Արտաշատում է. կուսակցությունն այստեղ գրասենյակ է բացումՎարչաբենդի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է Ուժեղ ՀայաստանինՀյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել իր արևելյան ափամերձ ջրերում Ինչո՞ւ ենք մենք ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկում Միքայել արք․ Աջապահյանի թեկնածությունը. Էդմոն ՄարուքյանԵրևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթինԱրման Ծառուկյանը Յուրայ Ֆայբերի հետ գոտեմարտnւմ հաղթել է 13։1 հաշվով Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին․ ԲայրամովԿիևում տղամարդը փողոցում գնդшկաhարել է մի քանի մարդու և պատանդներ վերցրել «Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով 13 բջջային հեռախոսի և արգելված այլ պարագաների ներնետման փորձ13 ամենատարածված երազները և դրանց իրական նշանակությունը Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ ԿարապետյանԴիլիջանի թունելում բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Hyundai Elantra»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է30–40% ընտրող չի գտնում իր ընտրությունը․ մենք կփոխենք այդ վիճակը. Էդմոն Մարուքյան Կենդանակերպի խորագիր․ ի՞նչ են նշանակում անձնական մոլորակները ծննդյան քարտեզում Իրանի ռազմածnվային ուժերը պատրաստ են կրկին պարտության մատնել ԱՄՆ-ին և Իսրայելին․ ԽամենեիՉարենցավանի տարածքում հրդեհ է բռնկվել «Chevrolet»-ում Ուկրաինայի շուրջ բանակցությունների վերսկսումը գերակա խնդիր չէ․ Ռուսաստանը ոչ մեկին բանակցություններ չի պարտադրում․ ԼավրովԱվստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով. Մարիաննա ՂահրամանյանԳիտնականները մշակում են արևային էներգիայի լազերային փոխանցման հեղափոխական նախագիծԱյսօր «Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչները ներկա գտնվեցին «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության արտահերթ համագումարին․ Արսեն ՎարդանյանՌուսաստանը բազմաթիվ անհամաձայնություններ ունի ԱՄՆ վարչակազմի հետ․ անհրաժեշտ է քննարկել, թե ինչպես են նրանք պատկերացնում Մոսկվայի հետ տնտեսական հարաբերությունների ապագան․ ԼավրովՎերացվել է Ալափարս գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումըԷժան ավիատոմսն «ավելի թանկ» կարող է նստել պետության վրա. Արարատ Միրզոյան
Հասարակություն

«Պապան ե՞րբ կգա». Ադրբեջանում հայտնված սպայի ընտանիքում չգիտեն` ինչ պատասխանեն երեխաներին

Մոլորված ու ադրբեջանական կողմում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի ընտանիքում անելանելի իրավիճակներ չեն եղել։ Ընտանիքը հույս ունի` այս անգամ ևս ելք կգտնվի։ Sputnik Արմենիան այցելել է սպայի կնոջն ու երեխաներին, զրուցել նրանց հետ։

Քարաշեն գյուղական տուն` մյուսներից ոչնչով չտարբերվող, որի բակում երեխաներ են խաղում։ Սև, խոշոր աչուկներով մի աղջնակի հարցնում եմ` Աննայենց տունը սա՞ է։

«2 երեխա ունի, ինչպե՞ս կարող է ուզել Ադրբեջանում մնալ». մանրամասներ մոլորված սպայի մասին
Գյուղում քաղաքից եկողներին միանգամից են ճանաչում` լինի մեծ, թե մանուկ։ Աղջիկը հասկանում է` հյուր ենք, խաղը թողնում է, լրջանում և պատասխանում` այո, ճիշտ եք եկել, միայն թե մայրը տանը չէ։

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքում ենք` մոլորված ու Ադրբեջանի տարածքում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի կնոջ տանը։ Կինը` Աննան, տանը չէ. ամուսնու վերնաշապիկն իր հետ վերցրել, մատուռ է գնացել` աղոթքի։ Սակայն կարճ ժամանակ անց Աննան գալիս է. լուր էին տվել, որ լրագրող է այցելել։

Տանը մեզ սիրով են ընդունում, բայց այ խոսելը դժվարությամբ է ստացվում (ինքս էլ չգիտեմ` ինչից սկսեմ)։ Աննան լարված է, մատներն է իրար սեղմում, շրթունքները կրծոտում, արցունքներն արագ սրբում։ Բացի մեզնից, տանը նաև 3-4 կանայք էլ կան` Աննայի մայրն է, քույրը, բարեկամուհին։ Նրանք մեզնից մի փոքր հեռու են նստում ու երբեմն–երբեմն գլուխները հետ շրջում. փորձում են Աննայից թաքցնել, որ լալիս են։

Իրավիճակը փրկում են տան երեխաները` 6-ամյա Վիկան և 2-ամյա Միկան, որոնք իրար հետևից ներս են մտնում և ուշադիր ինձ զննում։

Վիկան հասկանում է` մեր այցը հոր հետ է կապված, քանի որ վերջին օրերին տանը միայն այդ թեմայով են խոսում։ Աղջիկը ժպտում է, մորը նայում։ Տեսնելով, որ մայրը հուզված է` մոր ձեռքն է շոյում, վզի տակ մտնում։

–Գիտե՞ս, պապան Միկայի ծնունդին (օգոստոսի 6-ին) կարողացավ գալ։ Անակնկալ արեց ու եկավ։ Ինքը մեր ծնունդներին միշտ տուն էր գալիս, մեզ նվեր էր բերում,–ուրախ–ուրախ պատմում է աղջիկը ինձ։

Օգոստոսի 14-ին էլ Գուրգեն Ալավերդյանի ծննդյան օրն էր, սակայն դրանից մեկ օր առաջ էր նա դիրքեր բարձրացել. ծննդյան օրը սահմանին էր նշել։

Սպայի կինն ասում է`միասին լավ ու վատ օրեր շատ են անցկացրել, բայց երբեք չի եղել իրավիճակ, որն անելանելի կթվա։ Գուրգեն Ալավերդյանն ինքն էլ լավատես է ու պրպտող, օրնիբուն աշխատում էր, որ ընտանիքը լավ ապրի։

«Գուրգենն անհայր է մեծացել և անում էր ամեն ինչ, որ իր երեխաները ոչ մի դժվարություն չտեսնեն։ Ամենաբարձր դիրքում էր ծառայության անցել, հեշտ չէր, բայց ասում էր` ոչինչ, փոխարենը կկարողանանք երեխաների համար մի բան հետ գցել։ Երևանում վարկով տուն ենք վերցրել, դրա գումարն էինք վճարում»,–պատմում է Աննան ու նորից լռում։
Գուրգեն Ալավերդյանն արդեն շուրջ 4 տարի է, ինչ ծառայության է անցել որպես պայմանագրային զինծառայող։ Հենց սկզբում աչքի է ընկել որպես լավ զինծառայող, և նրան առաջարկել են վերապատրաստվել ու խորանալ իր գործում։ Ալավերդյանը համաձայնել է և սկզբում ծառայության անցել Շամշադինի զորամասերից մեկում։ Նա մի քանի ամիս առաջ էր ծառայության անցել Արցախի այն զորամասում, որտեղից էլ մոլորվել է։

Վիկան դպրոցի անուն լսելիս` լայն ժպտում է, ասում է` շատ է ուզում դպրոց գնալ։ Մայրը, սակայն, երեխային ձեռքի տակ է առնում, ամուր գրկում ու ասում, որ գուցե այս տարի իր մեջ ուժ չգտնի երեխային դպրոց տանելու, դեռ չի կարողանում իրեն հավաքել։ Վիկան մեծ աղջիկ է, հասկանում է ամեն ինչ ու դեռ մի բան էլ ինքն է մորը հանգստացնում` ոչինչ, մյուս տարի կգնամ դպրոց։

«Հոր հետ կապված դեպքից օրեր առաջ աղջիկս արթնացավ ու ասաց` մամ, գիտե՞ս, ես ադրբեջանցուն պատկերացնում եմ այսինչ արտաքինով։ Զարմացել էի` ինչո՞ւ է երեխաս նման բաներից խոսում։ Երազ էր տեսել, կանխազգացել էր»,–ասում է Աննան ու իր գրկում ավելի ամուր սեղմում աղջկան։

2 տարեկան Միկան խաղալ է ուզում, քրոջ ձեռքը քաշում է, և դուրս են վազում։ Մայրն ասում է` երեխաների մոտ այդ մասին չէր ուզում խոսել. ադրբեջանական կողմի տարածած տեսանյութը վիրավորական էր։ Նրա խոսքով` անգամ Գուրգենին չճանաչողների համար է պարզ, որ տեսանյութն իրականության հետ որևէ կապ չունի, սակայն, միևնույնն է, վիրավորական է։ Աննան նշում է, որ Գուրգենի կարգավիճակում գտնվող որևէ անձ, որն ընտանիք, երեխաներ ունի, անկախ ազգությունից, ցանկություն չէր հայտնի մնալ հակառակորդ երկրի տարածքում, ինչպես ստիպել էին, որ ասի Գուրգենը։

«Մեզ մոտ էլ կան, չէ՞, ադրբեջանցի գերիներ, սակայն մենք նրանց հանդեպ այդպես չենք վարվում, և չեմ էլ ուզի, որ վարվենք»,–ասում է կինն ու հավելում, որ աչքից չի վրիպել` ամուսնու ճակատի վրա ինչ–որ կարմիր հետք է նաև եղել…

Մեր զրույցն ընդհատում է 6-ամյա Վիկան, որը շնչակտուր ներս է վազում ու մորը փաթաթվում. «Մամ, դրսից ձայն լսեցի, ճիշտն ասա` էլի լացո՞ւմ էիր։ Մամ, գիտես, չէ՞, որ դու լացես, ես էլ կսկսեմ լացել»։
Մայրն աղջկան հանգստացնում է. «Չեմ լացում, քանի որ օրեր առաջ ինձ ասացիր, որ գիտես` պապան կա, ուղղակի հեռու է։ Դու ճիշտ ես, աղջիկս»։

Ընտանիքի հույսն այժմ Կարմիր խաչ միջազգային կազմակերպությունն է, որի միջոցով կինն ուզում է ուղղակի ամուսնու ձայնը լսել…

Ի դեպ, այսօր Գուրգեն Ալավերդյանը պետք է իջներ դիրքերից ու արդեն տուն վերադառնար։ Երեխաները հոր` տուն գալու օրերն արդեն անգիր գիտեն, և Աննան ասում է` հատկապես այս օրերին դժվար է նրանց սպասումն ինչ–որ բանով լցնել։ «Պապան բա ե՞րբ կգա»,–երեխաների հարցին չգիտեն` ինչ պատասխան տալ։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ–ն հայտնել էր` օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու գնացած սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել ու մոլորվել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել էր, թե Ադրբեջանի ԶՈւ–ն գերի է վերցրել «դիվերսանտի»։ Դրանից հետո ադրբեջանական կողմը տեսագրություն տարածեց, որտեղ Գուրգեն Ալավերդյանը մի տեքստ էր կարդում, որ իբր ուզում է մնալ Ադրբեջանում։

Ավելին՝ այստեղ