Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանով
Աշխարհ

Թե ինչու Շուշիի ազատագրումը բեկումնային եղավ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թեև Արցախյան հերոսամարտից արդեն 20–25 տարի է անցել, բայց տեղի ունեցած դեպքերի մասին դեռ շատ բաներ չգիտենք: Ու մեր ընկալումները հաճախ մնում են տեղի ունեցածի փաստական ամրագրման մակարդակի վրա` առանց խորանալու դրանց պատճառների մեջ: Բայց մարդկային պատմությունը, տեղի ունեցող իրադարձությունները միայն առաջին հայացքից են պայմանավորված կոնկրետ տվյալ պահով, այդ պահին կատարվող գործողությամբ: Առավել հաճախ մեր գործողությունները պայմանավորված են մեր անգիտակցական կյանքով, իսկ հայտնի հոգեբան Յունգի պնդմամբ` կոլեկտիվ անգիտակցականով, եթե խոսքը մեծաքանակ մարդկանց համաժամանակյա գործողության մասին է:

1992 թ. մայիսի 9–ին մենք ազատագրեցինք Շուշին: Շուշիի ազատագրումը բեկումնային եղավ պատերազմական ամբողջ ընթացքի համար: Դրանից հետո սկսվեց մեր հաղթարշավը` մեկը մյուսի հետևից ազատագրեցինք մեր պատմական հողերի մյուս հատվածները: Այդ հարցում մեզ օգնեցին հենց իրենք` ադրբեջանցիները: Շուշիի ազատագրումից հետո նրանք պարզապես հեռացան Լաչինից, Քելբաջարից, Աղդամից ու մյուս` ադրբեջանահպատակ համարվող վայրերից: Հեռացան ինքնակամ: Առանց հայկական կողմի միջամտության կամ աջակցության: Այդ օրերի մամուլը տարակուսում էր` շրջանները դատարկվել են, հատուկենտ մարդիկ են մնացել: Այդ մասին գրեց նույնիսկ ֆրանսիական մամուլը: Ինչո՞ւ:

Հարցի պատասխանն ստանալու համար դիմենք պատմությանն ու հոգեբանությանը: Շուշին ու Շուշվա խանությունը միայն հայերի համար չէ, որ եղել են անառիկության խորհրդանիշ:

1740–50–ականներին թուրքախոս ցեղերը միավորվեցին Ջիվանշիր ցեղի Սարուջալլու տոհմի առաջնորդ Փանահի շուրջ, ում նպատակը լեռնային Արցախի տերը դառնալն էր: Դա նրան հաջողվեց 1752 թ.` Փանահը հաստատվեց Ղարաբաղի կենտրոնում` Շուշիում: Փանահը, իր դիրքերն ամրացնելու և էթնիկական հենարան ստեղծելու համար, Վրաստանից և Միլ–Մուղանի տափաստանում վխտացող կարաչարլի, ջինլի, դամիրչի–հասանլի, ղըզըլ–հաջիլլի, սաֆի–քյուրդ, քոյահմեդլի, սահաթլի, քենգերլի և այլ շատ թափառական ցեղերի տեղափոխեց Ղարաբաղ: Նրանց բնակեցրեց Շուշիի շրջակայքում և դաշտային Ղարաբաղի` Շուշի տանող ճանապարհների երկայնքով: Ստեղծվեցին համանուն թուրքաբնակ գյուղեր: Միաժամանակ Շուշիում ստեղծվեց թուրքաբնակ թաղամաս: Շուտով Փանահը իրեն հռչակեց Ղարաբաղի խան և Պարսից շահի միջոցով հայ մելիքներին ստիպեց ընդունել իր գերագահությունը:

Ու տասնամյակների ընթացքում Շուշվա խանությունը և հատկապես Շուշվա բերդը նաև թուրքախոս ցեղերի համար ձեռք բերեցին անառիկության, անմատչելիության խորհրդանշում: Այդ ամենը վերաճեց, հասավ առասպելական, միֆական մակարդակի:

Իսկ հոգեբանությունից հայտնի է` մշակութային արխետիպերն էականորեն որոշում են նշանակալի իրադարձությունների նկատմամբ ստերեոտիպային արձագանքները, հակասությունները հաղթահարելու միջոցները: Մշակութային արխետիպերը, անփոփոխ մնալով իրենց էությամբ, դրսևորվում են ամենատարբեր ձևերով, այդ թվում` տվյալ ժողովրդի միֆերում ու առասպելներում: Ուստի շատ հաճախ միֆերը ծառայում են որպես կյանքի յուրատեսակ մոդելներ: Մարդու բոլոր գործողություններն ու դրսևորումներն ունենում են նշանակություն և արժեք ոչ թե իրենք իրենցով, այլ որպես միֆաբանական, իդեալական կերպարի կրկնում, ընդօրինակում:

Շուշվա խանության մասին պատմությունները նման միֆական նշանակություն են ունեցել նաև այդտեղ բնակվող թուրքախոս ցեղերի, հետո արդեն նրանց ժառանգների համար, ովքեր շարունակել են բնակվել այդտեղ թեկուզ այլ` ադրբեջանցի անունով: Ու երբ նրանց համար Շուշվա բերդն ընկավ, նրանց միֆը կոտրվեց, վերացավ: Այն ուժը, որը նրանց երկու դար պահել էր իրենց համար օտար հողում, չքացավ: Այդ հողն ու իրենց այդ հողին կապող թելը Շուշիի ազատագրումով կտրվեց: Սա է պատճառը, թե ինչու Շուշին այդքան վճռորոշ ու բեկումնային եղավ:

Մենք Շուշին ազատագրեցինք մայիսի 9–ին: Մայիսի 17–18 մտանք Լաչին: Լաչինը դատարկ էր: Այնտեղ մնացել էին հատուկենտ թուրքեր: 1993 –ի մարտ–ապրիլին մերոնք ազատագրեցին Քելբաջարը, հուլիսին` Աղդամը ու այդպես` մնացած շրջանները: Այնտեղ թուրքեր չկային, գրեթե բոլորը հեռացել էին: Բնակավայրերը դատարկ էին: «Երբ մերոնք Շուշին վերցրին, լաչինեցիք հանգիստ թողեցին–գնացին: Լաչինում կրակոց չի եղել: Երբ զոհվածներ եք տեսնում, շփոթում եք` դա հետո է եղել: Քելբաջարում էլ նույնն է եղել: Այնտեղ պրակտիկորեն պատերազմ չի եղել»,– հիշում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Մանվել Սարգսյանը: Նույնը պնդում է Կոմանդոսը:

Այս ամենի հիմքը պետք է փնտրել պատմության մեջ` պայմանավորված կրկին հոգեբանական գործոնով: Հայկական, վրացական, պարսկական և ռուսական աղբյուրները միաբերան վկայում են, որ մինչև 18–րդ դարի կեսերը Լեռնային Ղարաբաղում թաթարներ և այլազգի մուսուլմաններ չեն եղել: Այդ տարածքը թուրքերի համար օտար է եղել: Մանվել Սարգսյանը, ով իր առաջին մասնագիտությամբ ճարտարապետ է, հիշում է. «Ես աշխատել եմ այդ շրջաններում: Հուշարձաններն էինք ուսումնասիրում: Երբ զրուցում էինք թուրք տատիկ–պապիկների հետ, մեզ միշտ հարցնում էին` ինչո՞ւ են մեր պապերն ասել, որ միևնույն է` մի օր էստեղից գնալու ենք: Ու երբ նրանց ցույց էինք տալիս հին հայկական գերեզմանաքարերն ու եկեղեցիները, պատասխանն ակնհայտ էր դառնում: Իրենք էլ գիտեին, որ եկվոր են, դրանք իրենց հողերը չեն»:

Իսկ այն, ինչը քոնը չէ, պաշտպանել չես ուզում և հանգիստ խղճով կարող ես հանձնել իրական տիրոջը: Ահա թե ինչու, նրանք հանգիստ թողել հեռացել էին:

«Նրանք բացարձակապես նպատակ չունեին, նրանց մտքով անգամ չէր անցնում, որ պետք է իրենք իրենց պաշտպանեն, իրենց տունը պաշտպանեն: Սրա մասին արդեն գրել են իրենց զինվորները»,– փաստում է Մ.Սարգսյանը: Մարդու անգիտակցականը մեկ, նույնիսկ մի քանի սերնդով չէ, որ ձևավորվում է: Ու իրենց անգիտակցականի խորքերում ադրբեջանահպատակ համարվող, բայց զուտ հայկական հողերում ընդամենը երկու դար առաջ հաստատված թուրքախոս ցեղերի ժառանգներն իմացել են` դա իրենցը չի, իրենք պետք է հեռանան:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: