Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք
Հասարակություն

Վրացական մաքսային մարմինները թույլ չեն տալիս ՀՀ ներմուծվող բեռները տեղափոխել. կասկածներ կան, որ Ադրբեջանն է ճնշում գործադրել․ Aravot.am

Մոտ երկու շաբաթ է` վրացական կողմը թույլ չի տալիս ՌԴ-ից Հայաստան եկող բեռները սահմանը հատեն: Դրանք պայթուցիկ նյութեր են, որոնք օգտագործվում են արտադրական նպատակներով՝ հանքարդյունաբերությունում, ճանապարահաշինությունում և այլն: Ռուսական արտադրության պայթուցիկ նյութերով բեռնված մի քանի մեքենաներ Լարսում անցել են ռուսական կողմի բոլոր ընթացակարգերը, սակայն վրացական կողմն արգելում է դրանք Վրաստանի մաքսային սահմանով անցնել: Այդ բեռները նախատեսված են հանքարդյունաբերական «Գեոպրոմայնինգ» և Ագարակի պղնձամոլիբդենային  կոմբինատի աշխատանքների համար:

Aravot.am-ի հետ զրույցում այդ պայթուցիկ նյութերի արտադրությամբ զբաղվող «Պրոմսինթեզ» ռուսական խոշոր ընկերության արտաքին տնտեսական կապերի բաժնի ղեկավար Աննա Բադիկովան պատմեց, որ երկար տարիներ է, ինչ իրենց արտադրանքն արտահանում են Հայաստան՝ «Գեոպրոմայնինգ» և Ագարակի պղնձամոլիբդենային  կոմբինատի և հայկական այլ ընկերության համար: Այս տարի արդեն մոտ 40 մեքենա բեռ են ուղարկել, բեռներն, ըստ սահմանված կարգի, պետք է ուղարկվեն յուրաքանչյուր ամիս: Տիկին Բատիկովան ասաց, որ հուլիսի 16-ին և 24-ին բեռնել են մեքենաները, հասցրել Լարս, ռուսական կողմը հատել են, սակայն վրացական կողմում դրանք կանգնած են, այսինքն՝ ՌԴ-Վրաստան չեզոք հատվածում.

«Մենք նամակներ ենք գրել Վրաստանի կառավարությանը, մաքսային ծառայությանը,  որևէ պատասխան չենք ստացել: Ոչ մի բացատրություն չեն տալիս, թե ինչու են բեռներն արգելում հասցնել Հայաստան: Ընդ որում, առաջին անգամ է նման բան պատահում: Մենք ամենախոշոր ընկերություններից մեկն են, երկար տարիների փորձ ունենք, և երկար տարիներ է Հայաստան բեռ ենք ուղարկել, երբեք խնդիր չի ծագել»:

Aravot.am-ի հետ զրույցում «Գեոպրոմայնինգ» ընկերությունից հաստատեցին, որ իրենց բեռները կանգնած են Լարսում: Ընկերությունը դիմել է ՀՀ ԱԳՆ-ին, բայց որևէ պատասխան չեն ստացել: Ընկերությունից ասացին, որ նման բեռները չեն կարող ամբողջ տարվա համար միանգամից պատվիրել, գնել ու օգտագործել.

«Մենք գրաֆիկ ունենք մատակարարների հետ՝ ամսվա ընթացքում 3-4 անգամ է  բերվում: Հիմա պահեստում մի քիչ ապրանք կա, բայց եթե խնդիրը շտապ չլուծվի, ապա մեկ շաբաթ հետո մեր հիմնարկի աշխատանքները կկանգնեն»:

Ընկերությունից նաև վստահեցրին, որ հանքարդյունաբերությունում օգտագործվող այս պայթուցիկ նյութերը ներկրելու համար նախօրոք են բոլոր թույլտվությունները ստանում, ամբողջ տարվա տարանցիկ տեղափոխման համար էլ բոլոր թույլտվություններն ու համաձայնությունները ստացել են, բայց հիմա մոտ 46 տոննա բեռ սահմանին կանգնած է, տեղ չի հասնում, ևս մի քանի մեքենա էլ պետք է բարձվի և ուղարկվի, բայց, քանի որ վրացական կողմը արհեստական խնդիր է ստեղծել, ռուսական մատակարար ընկերությունը չի ուղարկում, որովհետև մտավախություն ունի, որ մեքենաները սահմանին կկանգնեն:

Վրացական կողմի այս կամայականության պատճառով հիմա կանգնել են նաև Վեդու ջրամբարի շինաշխատանքները: Մեզ հետ զրույցում հորատման և պայթեցման աշխատանքներ իրականացնող «Բեկոր» ՓԲԸ հիմնադիր տնօրեն Ֆրեդ Նազարյանն ասաց, որ սպասում է պայթուցիկ նյութերի բեռին, որպեսզի ջրամբարի պատվարի վրա պայթեցման և Ալավերդու ամենաբարդ ճանապարհի շինաշխատանքները շարունակվեն:

Ընկերությունը 29 տարի է`  Ռուսաստանից է ներկրում այս ապրանքը՝ «Պրոմսինթեզից» և «Ազոտվզրիվ»-ից: Պարոն Նազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ  այս երկու ընկերությունները «Բեկորի»-ի պատվիրած բեռները, այսպես ասած՝ վախենում են ուղարկել, քանի որ նույն ճակատագրին կարժանանան, ինչ մյուսներինը.

«Հիմա ջրամբարի պատվարի վրա քար պիտի պայթեցնենք, աշխատանքները կանգնում են, նույնը Ալավերդու ճանապարհի վրա է: Բայց մեր փաստաթղթերում որևէ խնդիր չկա, անգամ մի պակաս ստորակետ չկա: Տարանցիկ տեղափոխման համար Վրաստանի հետ համաձայնեցված է»:

Պայթուցիկ այս նյութերը երկակի օգտագործման են, այսինքն` այն նաև ռազմական նշանակություն ունի, սակայն ոչ ռազմական ընկերությունները բոլոր  թույլտվություններն ունեն, նույնիսկ ՌԴ և Վրաստանի կառավարությունների հետ պարտավորություն են ստորագրել, որ այս բեռները միայն արտադրական կարիքների համար են, և չեն փոխանցելու 3-րդ կողմին: Ընդ որում, այս պաշտոնական փաստաթղթերը նոր չեն ստորագրվել, դրանք բոլոր ընթացակարգերն անցել են ամիսներ առաջ` ե՛ւ ՌԴ կառավարությունում, ե՛ւ Վրաստանի կառավարությունում: Կասկածներ կան, որ ադրբեջանական կողմն է միջամտել Տավուշում հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանի լարվածության և ռազմական գործողություններից հետո:

Aravot.am-ի տեղեկություններով` վրացական կողմը արհեստական խոչընդոտ է ստեղծել նաև գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված տրակտորի տարանցիկ տեղափոխման դեպքում, այդ մեքենան էլ մաքսայինի չեզոք գոտում կանգնած է:

Aravot.am-ին ՀՀ ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց, որ խնդրի մասին տեղյակ են. «Խնդրի հասցեագրման ուղղությամբ ահրաժեշտ բոլոր քայլերն արդեն իսկ ձեռնարկվել են»:

Ավելին