Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Այս պահին խուզարկում են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի բնակարանը․ Արթուր ՎանեցյանՏեղահանված արցախահայության հարցն ըստ միջազգային իրավունքիՄեր ընտանիքը մեծապես գնահատում է նրանցից յուրաքանչյուրի ներդրումն ու ավանդը իրենց ոլորտների զարգացման գործում․ Հովհաննես ԾառուկյանՔեզ հետ՝ քո կյանքի յուրաքանչյուր փուլում․ «Մեր ձևով» ԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը Թուրքիա չսովորելու մասին ստած ու բռնված ԱԺ փոխնախագահ Ռուբինյանը, հիմա էլ լծվել է Ադրբեջանին պաշտպանելու գործին. Գառնիկ Դավթյան ՊԱԿ-ը գաղութարար կառույց էր. Արթուր Վանեցյան Հայաստանը վերածել են մեծ խաղացողների ֆուտբոլի գնդակի․ Ավետիք ՉալաբյանTeam Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia Նավասարդ Կճոյանը հեռացրել է «Արարատ» միության ատենապետին՝ կաթողիկոսի անունը հնչեցնելու և «Մեր ձևով» շարժմանը միանալու համար. Լիանա ՍարգսյանՀայաստանյան իրականությունը՝ «The Times»-ի էջերում. Ռոբերտ ԱմստերդամԵրևանում դեկտեմբերի 31-ի երեկոյան, հունվարի 1-ին և 2-ին ձյուն կտեղա. Գագիկ Սուրենյան Նոր Տարվա առեւտրի էին գնացել. մանրամասներ՝ Ազատանում 3 հոգու կյանք խլած ողբերգական վթարից Ի՞նչ ազդեցություն է ունենում հանքարդյունաբերական ոլորտը Հայաստանի տնտեսության վրա. փորձագետ Հայաստանի անվտանգության երաշխիքը ներքին համերաշխությունն է․ Արմեն ՄանվելյանԵրբ Սամվել Կարապետյանը դուրս գա, նրանք էլ չեն կարողանա թալանել, որովհետև կհեռանան․«Մեր ձևով»-ի անդամ 2026 թվականը բարեկամության կամուրջները ամրապնդելու ժամանակն է․ Աբրահամ Հովեյանը շնորհավորել է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին Ժամանակն է, որ մենք էլ գիտակցենք, որ մեր տարածաշրջանում խաղաղություն կարող է լինել բացառապես Ռուսաստանի դերակատարմամբ. Մհեր ԱվետիսյանՎառելիքը փոխանակել են Հայաստանի քաղաքացիների արյունով․ Հրայր Կամենդատյան Եվ չի կարող ինչ-որ չինովնիկ որոշել` ով պետք է լինի կաթողիկոս. Արշակ ԿարապետյանԵթե Հայ առաքելական եկեղեցին քաղաքականությամբ չզբաղվի, կխախտի սահմանադրությամբ իրեն ընձեռած առաքելությունը. Հովհաննես ԻշխանյանԱդրբեջանի իրական նպատակը Հայաստանը անկլավի վերածելն է․ Արմեն ՄանվելյանԹույլ առաջնորդը մոտեցնում է վտանգը մեր տներին. ուժեղ առաջնորդը բերում է երաշխավորված խաղաղություն. Նարեկ ԿարապետյանՓաշինյանի կոչերին չեն հետևում, նա չունի ժողովրդի աջակցությունը. Էդմոն ՄարուքյանՄիրզոյանը փորձում է մեղմել ՌԴ հնարավոր կոշտ արձագանքը Նոր զարգացումներ երկաթուղու շուրջ Մեծ պատասխանատվություն, ցածր վարձատրություն․ հանրային ծառայության ճգնաժամը«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը բացում է նոր հնարավորություն ուսանողների համար․ Գոհար Ղումաշյան Հայաստանի բնակիչների 67%-ն ամանորյա գնումները կատարում է օնլայն․ Ozon Հայաստանի հետազոտություն ՔՊ-ն քեֆ է արել՝ առանց Սարգսյան եղբայրների Զոհված կին զինծառայողների որդիներին արգելում են ծառայել․ Ավետիք ՔերոբյանՄեր փոքրիկների անկեղծ ժպիտներով ու միասնական սիրով թող սկսվի հույսի տարին՝ ամուր ու բարգավաճ Հայաստանի համար. Գագիկ Ծառուկյան Կազմել ենք Հայաստանի վերակառուցման դոկտրին․ Նաիրի ՍարգսյանԱմերիկացի գիտնականները ստեղծել են գրաֆենի վրա հիմնված արևային մարտկոցներ, որոնք կարող են լիցքավորել գերկոնդենսատորներ Թոշակառուները որպես գործարար. մարդկանց ծաղրում են. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե»-ի մեծ ընտանիքը, մեր երկրի բոլոր ծայրերից, ի մի էր եկել ամփոփելու անցած տարին. Ավետիք ՉալաբյանԵկեղեցու հարցը թուրք-ադրբեջանական շահերի ստվերում Քաղաքական դաշտում հայտնված նոր ուժը խախտում է իշխանության հաշվարկները Հայաստանի` 2025 թվականի նոր ուժը․ միացի՛ր մեզ․ «Մեր ձևով»Փաշինյանի շրջիկ հավատացյալները գնալով նոսրանում են Գիտնականները հայտնաբերել են ձկան հազվադեպ տեսակ, որն անհետացած էր համարվում Գեղարքունիքում «Toyota Altezza»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ Համաշխարհային մակարդակի սենսացիա Հայաստանում. Վարդանյան եղբայրների «WONDERLAND» ամանորյա շոունԶանգվածային անկարգությունների կոչ. 3 միլիոն դրամ լոյալության վճար․ Էդմոն Մարուքյան Գիտնականները պարզել են, թե ինչու է մարդու ուղեղն ինքնատիպ բջջային մակարդակում Ռուսաստանը կաջակցի Չինաստանին Թայվանի շուրջ լարվածnւթյան uրման դեպքում. ՌԴ արտգործնախարարՈւկրաինայում եվրոպական զnրքերը կդառնան օրինական թիրшխ Ռուսաստանի ԶՈւ-ի համար. Լավրով«Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2-ամյա երեխայի մարմին Հորոսկոպ. առաջարկություններ բոլոր կենդանակերպի նշանների համար, թե ինչպես ավարտել 2025 թվականը3.000.000 դրամ պարգևավճար` ինչի՞ համար. Հայկ Ֆարմանյան
Հասարակություն

Տղան պնդում է՝ Վրաստանում վթարի հետևանքով մահացած հոր դիակի փոխարեն այլ դիակ են բերել

SHAMSHYAN.com-ը ահազանգ է ստացել Երեւան քաղաքի բնակիչ Արսեն Փահլեվանյանից, ով հայտնել է, որ իր հայրը ավտովթարի հետեւանքով մահացել է Վրաստանում, դին տեղափոխվել է Հայաստան, սակայն պարզվել է, որ տեղափոխվածը իրականում իր հոր մարմինը չէ, եւ սրա հետ մեկտեղ նաեւ իրենից 450 ԱՄՆ դոլար են ապօրինի պահանջում՝ դին ճանաչելու, ինչպես նաեւ իրենց տալու համար: SHAMSHYAN.com-ի հետ հեռախոսազրույցում Ա. Փահլեվանյանն ասում էր. «Հուլիսի 24-ին վթարի էր ենթարկվել հայրս, մենք չկարողացանք մեկնել, պարետատնից թույլտվություն չէին տալիս սկզբում, հիվանդանոցում վստահեցնում էին, որ ամեն ինչ լավին է գնում: Հետո զանգեցին ու ասին, որ մահացել է: Ինձ հետ կապվեց Վրաստանում ՀՀ դեսպանն ու ասաց, որ ամեն ինչ անում են իրենք՝ դին Հայաստան ուղարկելու համար, դեսպանը ինձ Հայաստանում ինչ-որ սգո սրահի համար տվեց, թե գնա գումար պայմանավորվի, դին ուղարկենք Հայաստան, ես ասեցի, որ պայմանավորվելու ոչինչ չունեմ, քնաի որ օրենքով պետք է բերեն սահման, ես գնամ ընդունեմ, ասեց՝ գնա: Գնացինք հասանք սահման, վրացիներից թույլտվությունը վերցրեցինք, Վրաստանի կողմը որ բերել էր, սգո սրահ էր, որը անմիջական կապ ունի մեր դեսպանի հետ, բերեցին մինչեւ սահման, պարզվեց՝ էստեղի սգո սրահներից մեկի հետ էլ կապ ունեն, սրանք թե՝ մենք պետք ա բերենք, ասի դեսպանն ինձ թողել է որ մենք բերենք, խոսակցություն բան եղավ, մի խոսքով, դին վերցրեցինք, էդ ստեղի սգո սրահի ավտոյի տերը անընդհատ մեզ վախեցնում էր ոստիկաններով, թե մեզ բռնել կտա կամ նման բաներ, սրանք զանգում են դեսպանին, ինչ-որ բաներ են խոսում…բերում ենք Երեւանի 6-րդ հիվանդանոց, սգո սրահ, քանի որ նման դեպքերը այդտեղ է բերվում: Այստեղ պետք է բացվեր, որ ճանաչեինք դին, ես շատ հեռվից նայում եմ՝ իմ հերս չի, դեմքը իրենը չի, իմ ծնողը չի, ասում եմ քանի որ կոռոնայից չի մահացել, ու գրված էլ չի, դուք պետք է թողնեք, որ նայեմ մոտիկից, ինձ չեն թույլատրում, ասում են էսա՝ ուզում ես ուզի, չես ուզում մի ուզի: Այսօր առավոտյան մորս հետ գնացել ենք էլի, ասում ենք մտնենք մի հատ էլ տեսնենք, ճանաչենք, չեն թողնում, ինչ ուզում ես գնա արա, սա ասում է սգո սրահի տնօրենը: Հիմա դրել ինձ ասում են, որ մինչեւ 450 դոլարը չտաս, մենք քեզ դիակ չենք տա: Ես ասում եմ որ փողդ տամ, դու կգրես թղթի վրա, որ ես քեզ էսքան փող եմ տվել, ասում ա չեմ գրի, մենակ ՀԴՄ կտամ: Ինձ դրդում են վիճաբանության, որ հետո վրես հոդված դնեն: Քիչ չի ուրիշ մարմին են բերել, չեն թողնում ճանաչենք, մի հատ էլ 450 դոլար են ուզում»,-ասաց Ա. Փահլեվանյանը: SHAMSHYAN.com-ի հետ հեռախոսազրույցում Բագրատունյաց 1 հասցեում գտնվող սգո սրահի աշխատակիցը այս ամենը ստախոսություն անվանեց. «Վրացին այնտեղ ամեն ինչ կազմակերպել-ուղարկել է, քանի որ հարազատը իրավունք չունի սահման անցնել, ինձ զանգել է դեսպանը, խնդրել է օգնել կազմակերպել, ես դեսպանին տվել եմ իմ վրացի գործընկերոջ համարը, խոսում-պայմանավորվում են, դեսպանը հստակ ասում է, որ գումարային հարցերը տղայի հետ պետք է արվի, վրացին խոսում է տղայի հետ, ասում է, որ ամեն ինչ անելը կարժենա 750 դոլար, ու ասում է, որ գումարը կվճարես մեր տնօրենին, տղան էլ շնորհակալություն է հայտնում: Որ բերում են Սադախլոի անցակետ, մեր մեքենան գնում է վերցնում նիտրալից, տղեն էլ ուզում է վրացուն գցած էղնի, իմ մեքենայի վարորդին խաբում է ու դիակը տեղափոխում իր հետ բերած ֆորդի մեջ…պարետի որոշմամբ, դրսից բերված հանգուցյալները երկու տեղ են բերվում, որից մեկը մեզ մոտ: Գիշերը ինքը նայում է դիակը ապակու մյուս կողմից, ճանաչում է, ասում է որ իր հայրն է, ու ասում է, որ վաղը, այսինքն այսօր կգա իրավաբանի հետ, ասում ենք բա գումարի հարցը՝ ասում է դեսպանը կվճարի, ես զանգում եմ դեսպանին, դեսպանն ասում է ես ինչի պետք է վճարեմ: Այսօր առավոտ գալիս է մոր հետ, որ էլի ճանաչի, ասի կարա եւ մամադ էլ ճանաչի, բայց էդ գումարը վճարի, որ ուղարկեմ վրացուն: Էդ տղեն ուղակի նպատակ է դրել որ գցի բոլորին ու վրացու գումարը չտա»,-ասաց աշխատակիցը, նշելով, որ միանշանակ տղան ճանաչել է դիակը թե ապակու հետեւից ու թե մեծ էկրանով ու ասել է, որ դա միանշանակ իր հայրն է: Ճանաչմանը, ըստ աշխատակցի, ներկա են եղել նաեւ մաքսային ծառայության աշխատակիցները, որոնց եւս ասվել է, որ դա իր հայրն է: Աշխատակիցը հայտնեց, որ հանգուցյալի տղան Վրաստանի ծառայությանը պետք է վճարի ոչ թե 450, այլ 750 ԱՄՆ դոլար: 

Տղան պնդում է՝ Վրաստանում վթարի հետևանքով մահացած հոր դիակի փոխարեն այլ դիակ են բերել

Ավելին